1st Day of Navaratri, The Discipline

Hampstead Town Hall Centre, Hampstead (England)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

1st Day of Navaratri, The Discipline 23-9-1984

Այսօր մեծ օր է մեզանից բոլորի համար, (Դուք կարողանում եք այդտեղ ինձ լսել) քանի որ մենք այսօր Նավարատրին ենք տոնում և մենք բոլորս հանդիպում ենք Իմ շրջագայությունից այսքան ժամանակ հետո։ Երբ ես Իտալիայում ասացի, որ Անգլիան տիեզերքի սիրտն է, նրանք չէին ընդունում դա։ Նրանք խիստ ապշած էին այդ հայտարարության վրա։ Նրանք չէին կարողանում հավատալ, որ Անգլիան կարող է տիեզերքի սիրտը լինել։ Պատճառներից մեկն այն էր, որ նրանք զգում էին, որ անգլիացիներին մի անգամ գրոհել էին հռոմիացիները, և այդ ժամանակ նաև հռոմիացիներն էին զգացել, որ անգլիացիները շատ ինքնահավան մարդիկ են։ Նրանք նույնիսկ պարտությունը չէին ուզում ընդունել պարտված մարդուն վայել նրբագեղությամբ։ Նույնիսկ եթե նրանք պարտվում էին, նրանք ինքնահավան էին մնում։ Այնպես որ նրանք չէին կարողանում հավատալ, թե ինչպես կարող են անգլիացիները տիեզերքի սիրտը լինել։ Եթե դա է սիրտը, ապա այդ ի՞նչ վիճակում է տիեզերքը։ Եվ ապա նրանք երկար նկարագրեցին Ինձ անգլիացիների ինքնահավանությունը, և հետո ես զգացի, որ Ինքս այդպիսի մի բան իմացել եմ։ Հիմա, երբ մենք տոնում ենք մեծագույններից մեծագույնը, այս Նավարատրին, պետք է ինչ-որ հատուկ բան լինի դրա մեջ, այն որ մենք պետք է կատարյալ մաքրենք այս սիրտը ամբողջությամբ և դարձնենք այն այնքան մաքուր, որ այն մաքրի այն ամբողջ արյունը, որ հոսում է ողջ մարմնով մեկ։ Այնպես որ այս սրտի բջիջները, որոնք ստեղծել են այս Մեծ օրգանը, պետք է լինեն լավագույնները, որովհետև մարդու մարմնի մեջ սրտի բջիջները ամենալավ բջիջիներն են, ամենաբարձր կարգի, ամենազգայուն։ Եվ այդ սիրտն է, որ արտահայտում է Անահատան, այն ձայնը, որն առանց բախման է։ Մինչ մենք գտնում ենք, որ որոշ մեծ ունակությունների տեր մարդիկ կան, այո՛ կան, բայց մյուսների ավելի շատ են խոսում, ավելի շատ են ի ցույց գալիս և չունեն այդ տրամաչափի ունակությունները։ Այժմ, այդ տրամաչափին հասնելը պետք է հնարավոր լինի, որովհետև դուք ծնվել եք Անգլիայի հատուկ հողի վրա։ Այդ հնարավորությունը պետք է կառուցվի ձեր ներսում։ Բայց ի՞նչն է պակասում այդ դեպքում։ Ինչու՞ է, որ այդ ամբողջ հնարավորությամբ, այդ ամբողջ մեծ նախադրյալով, բոլոր արժանիքներով, որ պետք է որ այստեղ լինեն, ինչու՞ է, որ մենք պարզում ենք, որ տարիներով միասին Սահաջա Յոգերը չեն մոտենում շատ ուրիշներին։ Ո՞րն է պատճառը։ Եթե նայեք, սիրտը զարկերի հաճախականություն ունի և այն որոշակի ձայնով է շարժվում, և դուք նույնիսկ կարող եք դա գրաֆիկորեն ստանալ և այն այնքան պարբերական է, այն այնքան կանոնակարգված է, այնքան կարգապահահացված է, որ նույնիսկ աննշան խշխշոցը կամ աննշան փոփոխությունը երևում է գրաֆիկի վրա։ Շատ զգայուն բան է։ Եվ դա է, որ պակասում է այստեղ՝ սրտի այդ կարգապահությունը։ Դա անկայուն, ծիծաղելի սիրտն է, որ ուռչում է էգոյով։ Եվ ինչ էլ որ ասեն, սա մեկ ուրիշ ցուցմունք է, որ մարդիկ ունեն, որ ինչ էլ դուք ասեք նրանց, այդ ժամանակ նրանք լուրջ լսում են ձեզ, իսկ երկրորդ րոպեին այն ոչ մի ազդեցություն չի ունի նրանց վրա։ Այնպես որ, սա մյուս բանն է, որ մենք պետք է տեսնենք, որ եթե այն մեր ներսում է, եկեք հասկանանք, որ այն ինչ մեզ պակասում է, կարգապահությունն է։ Եվ այդ կարգապահությունը պե՛տք է գա, հակառակ դեպքում մեր տրամաչափը չի կարող բարելավվել։ Բայց այդ ամենի համար կարծում եմ, որ այն ինչ պետք է ունենանք, բնածին խելքն է, կրթություն չէ, բնածին խելք։ Բնածին խելք հասկանալու, որ մեր տրամաչափը պետք է զարգանա։ Հիմա, այստեղ բաբախում է Ոգին։ Ոգին և ոչ թե Ուժը։ Վկան, նա, ով դիտում է, այն է՝ Աստծո արտացոլանքը, ով և Դևիի աշխատանքի Հանդիսատեսն է։ Իրականում պատահում է այն է, որ առանց այդ կարգավիճակին բարձրանալու, եթե մենք նույնպես ասում ենք․ «Լավ, մենք էլ ենք դիտում, որովհետև մենք Ոգի ենք», ապա մենք չենք հասնում այդ տրամափին։ Եվ բոլոր օրհնանքներով, սրտի յոթ աուրաների պես, մենք յոթ աշրամներ ունենք Մենք չենք հասկանում, որ մենք բոլորս պետք է մեզ կարգապահեցնենք։ Միայն օգտվելը կամ Սահաջա Յոգայում լինելը, պնդելը, որ դուք Սահաջա Յոգ եք, սրտի բջիջ լինելու նշան չէ։ Եվ հիմա պետք է տրվի զգաշուցում։ Դա շատ կարևոր է այս պահին, երբ Սահաջա Յոգան թռիչքուղում է, հիշե՛ք սա, արագությունն արդեն զարգացված է և այն պատրաստվում է թռիչքի։ Նրանք, ովքեր ետևում կմնան, ետևում կմնան։ Այնպես որ ինքնահավան մի դարձեք։ Նախ ձեր բնավորությունն է, ինչպես բոլորն ասում են․ «Նրանք շատ ինքնահավան են»։ Փորձե՛ք խոնարհ լինել և հետո հասկացեք, որ դուք պետք է ինքնաթիռում լինեք և ոչ թե թողնվեք ետևում, գետնի վրա։ Այն արագ է շարժվում։ Հիմա ամենահաջող բանն այն է, որ այսօր Նավարատրին է և այն, որ ես պետք է Լոնդոնում լինեմ, և որ այս Նավարատրի պուջան պետք է այստեղ անցկացվի։ Ոչ մի ուրիշ երկիր այդքան արտոնված չէ, որովհետև սա ամենաբարձր Պուջան է, ամենամեծ արարողությունը, որին կարող եք ներկա լինել։ Եվ այսպես, ինչու՞ ենք մենք Նավարատրի անում։ Սրտում Նավարատրի անել նշանակում է ընդունել Շակտիի ուժերը, գիտակցել այն ուժը, որ բոլոր այս չակրաներն ունեն իրենց մեջ, և երբ նրանք լուսավորված են, թե ինչպես դուք կարող եք արտահայտել մեր մեջ գտնվող բոլոր այդ ինը չակրաների ուժերը․ յոթ չակրաները գումարած սիրտը և լուսինը դառնում է ինը։ Բայց ես կասեի՝ յոթը և նրանց վերևում, մենք պետք է ասենք ևս երկու կենտրոն, որոնք Բլեյքը զարմանալիորեն հստակ նկարագրել է որպես ինը կենտրոն։ Հենց այս պահին ես չեմ կարող խոսել ավելի բարձր գտնվող երկու չակրաներից, բայց եկեք խոսենք գոնե յոթ չակրաներից։ Այդ չակրաների ուժերից, կարողացե՞լ ենք մենք դրանք զարգացնել մեր ներսում։ Ինչպե՞ս դուք կարող եք անել դա։ Դուք ժամանակ չունեք։ Դուք բոլորդ զբաղված մարդիկ եք և ինքնահավան։ Այսպիսով, այս ուժերը զարգացնելու համար մենք պետք է կենտրոնանանք այս չակրաների վրա։ ՈՒր էլ ես գնացել եմ, զարմացել եմ, թե ինչ հարցեր են Ինձ տալիս, թե ինչպիսին էին իրենք։ Ոչ ոք չէր խոսում իր ընտանիքից, տանից, աշխատանքից կամ որևէ այլ անհեթեթ բանից, գործազրկությունից և նման բաներից։ Նրանք Ինձ միայն հարցնում էին․ -Մա՛յր, ինչպե՞ս մենք զարգացնենք այս չակրայի կամ այդ չակրայի կամ այն չակրայի ուժը։ Եվ ես հարցրեցի նրանց․-Ինչպե՞ս է որ որոշակի չակրայի մասին եք հարցնում։ Նրանք ասացին,- Որովհետև մենք գտնում ենք, որ դա պակասում է մեր մեջ, հատկապես իմ մեջ այդ մեկը կարգին չէ։ Սա մեկ այլ բացասական է Իմ կոկորդը կարգավորելու համար։ Հիմա, Գիտակցած Հոգու համար կարիք չկա, որ Ես ձեզ կարգապահեցնեմ կամ ասեմ ձեզ բոլոր այս բաները, որովհետև ես ատում եմ այսօր այդ ձևով ձեզ հետ խոսելը։ Բայց Ես հայտնաբերել եմ, որ եթե ես ձեզ հիմա չեմ նախազգուշացնում, վաղը դուք եք Ինձ մեղադրում, որ Ես ձեզ չեմ նախազգուշացրել։ Դա որպես լուրջ նախազգուշացում ընդունեք։ Հիմա, Գիտակցումից հետո ընդհանրապես կարիք չկա, որ Ես ձեզ կարգապահեցնեմ, որովհետև դուք լույսն ունենք, դուք իմացել եք, թե ինչ է Գիտակցումը, դուք իմացել եք, թե ինչ է նշանակում լինել Գիտակցած և դուք իմացել եք նաև, թե որքան շատ բան եք ստացել դրանից, որքան շատ է աճել ձեր անձնավորությունը։ Բայց ևս մեկ բան կա, որ պետք է արվի։ Այն է՝ ինքներդ տեսնելը, թե արդյոք իսկապես դուք կարգապահեցրել եք ինքներդ ձեզ, թե ոչ։ Կարիք չկա, որ որևէ լիդեր ձեզ ասի, կարիք չկա, որ որևէ աշրամի ընկեր ձեզ ասի, կարիք չկա, որ ինչ-որ մեկը ձեզ ասի։ Այդ դուք եք, որ Գիտակցած Հոգի եք, դուք եք ինքներդ ձեր տերը, դուք եք ինքներդ ձեր գուրուն։ Պատկերացրե՛ք, դուք բոլորդ գուրուներ եք, մեծ գուրուները և սատգուրուներ, հարգված սրբեր, որտեղ բոլոր հրեշտակները պետք է ձեզ վրա ծաղիկներ շաղեն։ Մտածեք դրա մասին։ Իսկ այստեղ դուք ինքնասիրահարված դասախոսություններ եք կարդում, խոսում ինքնահավան ձևով։ Շատ շփոթեցնող է նույնիսկ աստվածությունների համար։ Նրանք չգիտեն, թե ինչ անեն, ձեզ վրա ծաղկեպսա՞կ դնեն, թե՞ ձեր բերանը փակեն։ Այստեղ դուք, եք ովքեր եղել են․․ [Շրի Մատաջին երեխայի մասին է խոսում]․ — Շատ լավ, նրան դուրս տարեք։ Ո՞վ է լացում։ Քեթիի երեխա՞ն։ Այստեղ դուք այնքա՜ն մեծ դիրքում եք, որ Գիտակցում եք ստացել։ Միայն այդ մի բանը դուք պետք է ընդունեք՝ այս մեծ Յոգայի գեղեցկությունը, այն որ դուք պարզապես լուսավորում եք ձեր սեփական ուժերը, որոնք այս յոթ չակրաներում են։ Հիմա եկեք տեսնենք առաջին չակրան, որը պատկանում է Գաուրիի ուժին՝ Շրի Գանեշի Մոր ուժին։ Գաուրիի ուժը։ Հսկայական են նրանք, այնպե՞ս չէ։ Նրա ուժի շնորհիվ դուք ստացել եք ձեր Գիտակցումը։ Հիմա, ի՞նչ եք մենք արել այդ Ուժը մեր մեջ սրբորեն պահպանելու համար։ Այսօր, եթե Նավարատրիի առաջին օրն է, եկեք տեսնենք, թե ի՞նչ ենք մենք արել։ Կարողացե՞լ ենք մենք արդյոք մեր մեջ զարգացնել մեր անմեղությունը։ Երբ մարդիկ խոսում են, նրանք այնքան սուր են։ Ինչպե՞ս դուք կարող եք սուր լինել, եթե դուք անմեղ եք։ Նրանք այնքան ինքնահավան են։ Ինչպե՞ս դուք կարող եք այդպիսին լինել, եթե դուք անմեղ եք։ Մարդիկ խաղեր են խաղում։ Ինչպե՞ս դուք կարող եք անել դա, եթե դուք անմեղ եք։ Վնասել իրար։ Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե դուք անմեղ եք։ Այսպիսով, նախևառաջ դուք պետք է տեսնեք ձեզ որ եթե անմեղության ուժը պետք է ապրի, մնացած բոլոր անհեթեթությունները պետք է հեռանան։ Եթե դուք ուզում եք անմեղություն ունենալ, ամենը, ինչ անմեղությանը հակառակ է, պետք է ընկնի։ Ես կարող եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր անտեղյակ են, ովքեր տգիտության մեջ են։ Այդ ժամանակ տգիտության մեջ, իհարկե, ինչպե՞ս պետք է նրանք անմեղությունից խոսեն։ Բայց դուք անտեղյակ մարդիկ չեք։ Դուք տեղեկացված եք, դուք ձեր Լուսավորումն ունեք։ Եվ անմեղությանն ուժն այնքա՜ն մեծ է։ Այն ձեզ բացարձակապես անվախ է դարձնում, ոչ թե ինքնահավան, այլ անվախ։ Եվ անմեղության ամենամեծ բանն այն, որ դուք հարգված եք։ Հարգանքի զգացումը, եթե այն չի զարգանում ձեր մեջ, եթե դուք չեք կարողանում հարգանքի զգացում զարգացնել այլ Սահաջա Յոգերի հանդեպ, այլ մարդկանց հանդեպ, Աշրամների հանդեպ, կարգապահության հանդեպ և ձեր սեփական Ինքնահարգանքի հանդեպ, ապա իմաստ չունի Սահաջա Յոգայի մասին խոսելն անգամ, որովհետև դա դրա ամենասկիզբն է։ Նախ, դուք չեք հարգում, լավ, դուք ինքնահավան եք, լավ, դուք մեծ հիմարի դրախտում, ինչպես ասում են, արագաշարժ ձի եք հեծնել, այդ ամենը, որ կա, նորմալ է, ներվում է։ Բայց լույսը տեսնելու պես դուք պետք է փորձեք ազատվել բոլոր այդ օձերից, որոնցից բռնվել էիք։ Պարզ բան է։ Միայն ձեր երեխայական բնույթով դուք կարող եք ստանալ Գաուրիի օրհնանքները, այլ կերպ չեք կարող։ Դուք պետք է իսկապես երեխայի նման լինեք, հակառակ դեպքում ընդհանրապես անիմաստ է, իմաստ չունի ձեզ ինչ-որ բան ասել, որովհետև դուք մտածում եք, թե չափից դուրս խելոք եք։ Այդպիսի մարդու հետ, ով կարծում է, թե չափազանց խելացի է, ի՞նչ իմաստ կա այդպիսի մարդու հետ խոսել, քանի որ նա արդեն ամեն ինչ գիտի։ Այսպիսով, երբ զարգացնում եք առաջին ուժը, դուք պետք է սովորեք նստել Մայր Հողի վրա, նախևառաջ։ Դուք պետք է հարգեք Մայր Հողը, որովհետև առաջին չակրան Մայր Հողից է պատրաստված։ Փորձեք ձեզ ավելի լավ հաստատել Մայր Հողի վրա։ Եվ հարգանքը, նայեք ծառերին, երբ նրանք ծաղկում են, նրանք այնքան էլ հարգված չեն, բայց երբ նրանք բեռնված են պտուղներով, նրանք խոնարհվում են Մայր Հողի առջև։ Նույն կերպ, երբ դուք ստանում եք Սահաջա Յոգայի պտուղները, դուք բոլորդ պետք է խոնարվեք։ Եվ անմեղությունը հատուկ ունակություն ունի անձին չափազանց խաղաղ դարձնելու, չափազանց խաղաղ։ Ողջ զայրույթը, ցասումը, բռնությունը.. եթե անձը անմեղություն չունի, այն չի կարող ձեր մեջ գալ, որովհետև այն անձը, ով անմեղ չէ, կա՛մ նենգ է, կա՛մ ագրեսիվ։ Նա չի կարող իր սրտում խաղաղություն ունենալ։ Բայց անմեղ անձը չի անհանգստանում, նա անմեղորեն ապրում է, նա ամեն ինչ վայելում է՝ կատարյալ խաղաղության և ներդաշնակության մեջ։ Բայց այդ բռնությունը գալիս է, երբ անձը ավելի խելոք է դառնում։ Նա մտածում է․ «Ես այսքան խելոք եմ, մյուսը այնքան հիմար է, ես իրավունք ունեմ այդ անձի վրա բղավելու»։ Իսկ նա, ով անմեղ չէ, երբեք իմաստուն չէ։ Նա կարող է նայելիս սրամիտ թվա, բայց նա իմաստուն չէ։ Իմաստությունը միայն անմեղության հետ է գալիս։ Եվ որքա՞ն իմաստություն եք դուք հավաքել։ Դրան է, որ պետք է նայել։ Երբ ձեր անմեղության ուժը մեծանում է, իմաստությունն ակնհայտ է։ Մարդիկ ասում են․ «Այդ մարդը շատ իմաստուն է»։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը լացում է իր կնոջ համար, իմաստուն մարդը կասի․ «Օ՜, բաբա, միայն այստեղ նայեք, դեռ իր կնոջով է զբաղված»։ Մեկ ուրիշը իր տան կամ ինչ-որ բանի համար է լալիս։ Նա կասի․ «Ա՜խ, այս մեկին նայեք, դեռ իր տնով է զբաղված»։ Դրան վերջ չկա։ Ես մարդիկ գիտեի, ովքեր այնքան էին փքվել, որ մտածում էին, որ 1-ժամանոց մեծ դասախոսություն պետք է տան Սահաջա Յոգայի մասին։ Նրանք մինչև ու մինչև մեկ ժամանոց դասախոսություն չեն ունենում, չեն մտածում որ իրենց էգոն իրեն ամբողջությամբ դրսևորել է։ Բայց իմաստուն անձը, նա կարիք չունի ինչ-որ բան պատմելու, խոսելու կամ անելու։ Նա շատ ավելի հեշտ է իր լռությամբ, իր իմաստությամբ ազդում մյուսների վրա։ Դա է, որ մենք պետք է տեսնենք, Կարողացե՞լ ենք մենք արդյոք կարգապահեցնել մեզ։ Քանի որ մեր աճը այդ ամենի ամենասկզբում է։ Մենք բավականին շատ պետք է աճենք։ Իսկ մարդիկ, եսասիրական խառնվածքների մթնոլորտում, չեն հասկանում, որդուք պետք է աճեք,դուք դեռ չեք աճել։ Դուք շատ պետք է աճեք։ Եվ երբ դուք աճում եք, հայտնաբերում եք, որ Ձեր իմաստությունը լի է կարեկցանքի անուշահոտությամբ։ Այնքա՜ն գեղեցիկ կարեկցանք կարող է ճառագվել ձեր էության միջով որ ով էլ որ ձեր հետ հաղորդակցման մեջ մտնի, կզգա ձեր բարենպաստությունը։ Բայց նորից, դուք պետք է որպես հարկն է հարգեք ձեր Ինքնագիտակցումը և Ձեզ։ Դա է առաջին բանը, որ դուք պետք է անեք՝ մեդիտացիա անեք։ Ինչ-որ մեկը Ինձ նամակ էր ուղարկել և ես տեսա, որ սարսափելի վիբրացիաներ էին։ Ես ասացի․ «Ի՞նչ է պատահել այս ջենթլմենի հետ։ Նրա վիբրացիաներն այնքան սարսափելի են, ի՞նչ է նա անում»։ Հետո ես պարզեցի, որ նա ասում է, որ ոչ մի մեդիտացիայի կարիք չունի։ Նա արդեն հասել է տասնչորսերորդ երկինք, այնպես որ իրեն ոչ մի մեդիտացիա հարկավոր չէ, պետք չէ որևէ մեդիտացիա անի։ Հեշտ է բացատրելը, բայց ու՞մ եք դուք բացատրում։ Դուք ձեզ պետք է բացատրեք, միայն ձեզ, ուրիշ ոք չի ուզում ձեր բացատրությունը։ Դա նման է ինքնաթիռը բաց թողնելուն։ Երբ դուք բաց եք թողնում ինքնաթիռը, ո՞ւմ եք պատրաստվում բացատրել, որ ինքնաթիռը թռել է։ Այդպիսով այդ ժամանակ դուք միայն ձեզ պետք է բացատրեք։ Դուք կասեք օդին կամ կամրջակին կամ ցանկացած ինչ-որ բանին, թե «Ա՜խ, բաբա, դա այդպես ստացվեց։ Այնտեղ սա կար, ես ժամանակ չունեի, այնտեղ խցանում էր, այսպես, այնպես»։ Բայց ինքնաթիռն արդեն թռել է։ Ու՞մ եք դուք բացատրում։ Այսպիսով ամեն մեկը պետք է ամեն օր մեդիտացիա անի։ Դա շատ կարևոր բան է, որը որ մարդիկ անում են բոլոր այն երկրներում, որտեղ ես չկամ։ Քանի որ ես Անգլիայում են, մարդիկ ինձ ընդունում ես այնպես, ասես այդպես էլ պետք է լիներ։ «Մայրը ամեն ինչ անում է»։ Այնպես որ ես արթնանում եմ ժամը 4-ին, լոգանք ընդունում, մեդիտացիա անում ձեր բոլորի համար։ Ավելի լավ է ես սկսեմ դա նորից անել, այլապես դուք ժամանակ չունեք մեդիտացիա անելու։ Այնպես որ գոնե թույլ տվեք Ինձ մեդիտացիա անելու ձեզ համար։ Այսպիսով ամեն մեկը պետք է այսօր խոստանա Ինձ, որ ինքը ամեն օր մեդիտացիա է անելու։ Վե՛ր կացեք առավոտյան։ «Մենք չենք կարող առավոտյան վեր կենալ»։ Ամբողջ աշխարհը կարող է վեր կենալ, ինչու՞ ոչ անգլիացիները։ Բայց երբ Վատերլոյի ճակատամարտն էր, նրանք առաջինն էին, որ ժամանեցին այդտեղ։ Նրանք հաղթեցին մարտը, որովհետև նրանք այդքան ճշտապահ էին։ Ի՞նչ է այսօր պատահել նրանց ճշտապահությանը։ Մենք չենք խմում, մենք похмелье hangovers չենք ունենում, մենք ուշ չենք քնում, այդպիսով ինչու՞ մենք չպետք է այսօր որոշենք, որ․ «Ամեն առավոտ ես վեր կկենամ և կանեմ իմ մեդիտացիան»։ Եվ մեդիտացիա անելիս ես պետք է կենտրոնանամ ինձ վրա և ոչ թե ուրիշների։ Եվ պետք է ինքս տեսնեմ, թե ինչն է բռնված, որտե՞ղ են իմ խնդիրները, իմ ո՞ր չակրան է բռնված, ի՞նչ պետք է ես անեմ»։ Այսպիսով Նավարատրիի այս օրը, այսօր՝ որպես առաջին օր, Գաուրիի ուժը պետք է մեր մեջ լուսավորվի, և նրանք պետք է արտահայտվեն, իսկ նրանք հսկայական են, ես չեմ կարող նրանց մեկ զրույցի ժամանակ նկարագրել։ Մտածեք Նախասկզբնական Կունդալինիի մասին։ Նա Մայր Հողի մեջ է գործում, Նա տիեզերքի մեջ է գործում, Նա կենդանիների մեջ է գործում, նա նյութի մեջ է գործում, Նա մարդկային էակների մեջ է գործում և այժմ Նա ձեր մեջ է գործում։ Նա է, ով որոշում է այն դեմքն ու կազմվածքը, որը դուք ունենալու եք։ Նա է, ով որոշում է, թե ինչ երեխա դուք պետք է ունենաք։ Նա է, ով ձեզ տալիս այն որոշակի տեսակի երեխային, որը որ ձեզ պետք է։ Նա է այն Մեկը, ով այսքան գեղեցիկ երեխաներ ունի։ Նա է, որ ձեզ տվել է այս փայլող դեմքն ու փայլող աչքերը։ Այս ամենը Նա արել է ձեզ համար, իսկ ինչ այն ուժի մասին, որ դուք ունեք ձեր ներսում, որքանո՞վ եք դուք այն դրսևորել։ Նախասկզբնականը The Primordial քրտնաջան աշխատում է, ոչ մի կասկած։ Բայց ի՞նչ կասեք ձեր մասին, անհատների, ում սեփական Կունդալինիները արթնացած են։ Որքանո՞վ եք դուք Նրան ավելի բացել։ Եվ ի՞նչ է Կունդալինին։ Շատ պարզ բան է, ինչպես գիտեք։ Ճշմարիտ ցանկությունն է։ Այսպիսով ճշմարիտ ցանկությունը ինքներդ ձեզ կատարելագործելու, ձեզ աճեցնելու, եթե դա իսկապես ճշմարիտ ցանկություն է, ոչ մի ուրիշ բան կարևոր չէ։ Բոլոր մնացած ցանկությունները երկրորդական կամ երրորդական են։ Ամենակարևոր ցանկությունը աճելն է։ Եվ ու՞մ լավի համար։ Ձեր լավի համար և միայն ձեր լավի դեպքում է ամբողջ աշխարհի լավը լինում։ Այսօր Սահաջա Յոգերը այս տիեզերքի աճն են ներկայացնում, մարդկային ռասայի աճը։ Արդյոք հետևու՞մ եք դուք այդ մտքին, որ դուք այդքան կարևոր դեր եք խաղում, մի դեր այսքան առանցքային պահին, երբ աշխարհը խորտակման եզրին է։ Եվ դուք ունեք Ուիլյամ Բլեյքի նման մեծ մարգարեներ, դուք այդպիսի մեծ մարդիկ եք ունեցել, ովքեր խոսել են այս ժամանակների մասին։ Նրանք այն կառուցել են, ավանդաբար մենք այս ամենը կառուցել ենք։ Այժմ Անգլիայում, դարերի այն աշխատանքը, որն այս Անգլիան այս վիճակի է բերել, դուք գիտակցու՞մ եք հիմա, որ անգլիացի Սահաջա Յոգերի դիրքը շատ մեծ է։ Սակայն իմաստության պակասը և ինքնահավանությունը՝ առանց ինքներդ Ձեզ հասկանալու, ինչպե՞ս դուք կարող եք այդքան բարձր խոսել։ Ինչպե՞ս դուք կարող եք մտածել ամեն ինչ կազմակերպելու մասին, երբ դուք ինքներդ այսքան թույլ եք, այսքան ինքնահավան։ Այսպիսով այսօր ես չեմ պատրաստվում վերցնել այն մարդկանց հաշիվը, ովքեր ամեն օր մեդիտացիա անում են կամ չեն անում։ Բայց ես ձեզ այսքանը կարող եմ ասել, հաջորդ տարի նրանք, ովքեր ամեն օր չեն մեդիտացիա անում, դուք այլևս այստեղ չեք լինի։ Հավատացե՛ք Ինձ, դա փաստ է։ Ամեն օր դուք պետք է մեդիտացիա անեք։ Կարգապահեցրեք ձեզ։ Հիմա դուք նոր հեռանկար եք մտել։ Դուք պետք է նոր ընկալման գաք։ Այժմ, երբ դուք տեսնում եք այդ պատկերը, երբ դուք գիտեք պատկերը, դուք չեք կարող պարզապես կանգնել այդտեղ։ Մտե՛ք դրա մեջ։ Բոլորն ասում են, Դամլին էլ էր ասում, բոլորն ասում են, թե «Մա՛յր, դու այդքան ժամանակ ես կորցրել այդ անգլիացիների վրա։ Ինչի՞ համար է այդքան ժամանակը նրանց համար»։ միգուցե դուք հնարավոր է մտածում եք, որ որովհետև դուք այդքան Մեծ եք, այդ պատճառով Ես պետք է ծառայեմ ձեզ։ Մտածեք այնպես, ինչպես կցանկանաք։ Բայց ամենակարևոր բանն այն է, որ դուք Սրտի հողի վրա եք, և Ես ձեզ պետք է մաքրեմ ավելի շատ, շատ ավելի շատ, քան մյուսներին։ Բայց բոլորովին հակառակն է։ Մյուսներն այնքան արագ են գնում։ Ես զարմացած եմ։ Նրանց վիբրացիաները, նրանց զգայունությունը, նրանց ըմբռնումը։ Եվ նրանք պարզապես վարպետացել են դրանում, նրանցից յուրաքանչյուրը։ Այստեղ դա շատ համակենտրոնացված բան է դառնում և ոչ ոք չի ուզում հասկանալ Սահաջա Յոգան, բայց բոլորն ուզում են դասախոսությունները կարդալ։ Մեծերի հանդեպ հարգանք չկա։ Չկա հարգանք, թե ո՞վ է մեծ, ո՞վ է փոքր, և ինչ-որ մեկը, որ մտածում է, որ քանի որ նրանք Գիտակցում ստացել են մյուսներից առաջ, իրենք ավելի բարձր են, Այնպես որ փորձե՛ք հասկանալ, որ այդ դուք եք որ պետք է աճեք, այդ դուք եք, որ պետք է դրսևորեք այս ուժերը։ Ուժերի դրսևորում, Ես չգիտեմ, թե որքանով դուք հասկացաք։ Երբ այն անձը, ով Գաուրիի ուժն ունի, հենց նա մտնում է մի դահլիճ կամ ցանկացած տեղ, բոլորի Կունդալինին բարձրանում է՝ պարզապես ողջունելու։ Երբ դուք Գաուրիի ուժն ունեք, դուք առանձնանում եք (տարբերվում եք), որովհետև դուք ունեք այդ անմեղ, առանց կրքի, առանց ագահության փայլող աչքեր և ուր էլ շրջեք ձեր աչքերը, թեկուզ մեկ հայացքը անմիջապես կբարձրացնի Կունդալինին։ Այն մարդիկ, ովքեր քաղցկեղ ունեն, ունեն այս կամ այն հիվանդությունը, բոլորը կարող են կարճ ժամանակում բուժվել, եթե դուք զարգացնենք Գաուրիի միայն մեկ ուժը։ Բոլոր ձեր խնդիրները կարող են լուծվել։ Բացասականը կհեռանա և դուք լոտուսի նման կդառնաք՝ գեղեցիկ, անուշաբույր, բոլոր տեսակի բացասականները հաղթող։ Ահա․ «Այն մարդը պարզապես դիպավ ինձ և այժմ ես եսասեր եմ դարձել»։ Եթե կա մեկը, ով եսասեր է, նա պարզապես խոսում է մյուսի հետ, և այդ անձը եսասեր է դառնում։ Նկատի ունեմ, այդ ձևով չէ պետք զգայուն լինել։ Դուք պետք է զգայուն լինեք Աստծո հանդեպ, այլ ոչ թե վատ բաների։ Բայց մենք ավելի հակված ենք, ավելի խոցելի ենք վատ բաների հանդեպ, քան լավի։ Այսպիսով, ուժը, լավը կուտակելու ուժը, լավը ճառագելու ուժը, այս բոլոր ուժերը լիովին ձեր հասանելիության սահմաններում են։ Բայց այս ամենը չպետք է գովեստ դառնա, այլ պետք է մարտահրավերի նման լինի, մի տեսակ գեղեցիկ հետաքրքրասիրություն և պետք է դա առաջխաղացում լինի ձեզ համար։ Բայց մենք ներքև ենք գնում, պետք է ձեզ ասեմ, Անգլիայում մենք ներքև ենք գնում։ Որովհետև մենք ինչ-որ ծիծաղելի պիտակներ ունենք, ծիծաղելի մարդիկ, ովքեր անընդհատ պիտակներով են։ Այդպիսի մարդիկ պետք է նախազգուշացվեն, և հետագայում հնարավոր է հայտարարվեն, քանի որ այդ մարդիկ որոշել են, պետք է հայտարարվեն որպես սև ցուցակավորներ։ Այսօր շատ տխուր օր է Ինձ համար, և այդ պատճառով է, որ ողջ տարածքը լի է․․ նկատի ունեմ, միտք չունեմ այստեղ պուջա անելու, որովհետև ես իսկապես շատ տխուր եմ։ Որովհետև երբ ես տեսնում եմ վիբրացիաները, երբ տեսնում եմ այս իրավիճակը, Անգլիայում մարդիկ պարզապես պիկնիկային տրամադրության մեջ են, Ես այնքան դժբախտ եմ զգում, դուք չգիտեք,։ Ես միշտ չափազանց դյութված էին և ես արդեն խաղացել եմ ձեր ջանքերը գնահատելու մի մեծ ներկայացում եմ։ Բայց եթե դուք տեսնեք դրա էությունը, միայն տեսեք էությունը, դուք ձեր ներսում դիտեք։ Յուրաքաչյուր անհատ պետք է տեսնի էությունը, որ մեր ներսում է։ Մենք անհանգստանում ենք ընկերոջ մասին, նշանածի կամ կնոջ կամ ամուսնու, սրա կամ նրա մասին։ Դա՛ չէ տրամաչափը։ Շատ ցածր է տրամաչափը և դանդաղորեն ավելի է իջնում։ Դա լավ բան չէ, լավ չէ։ Եթե Իմ սերն ու կարեկցանքը ձեզ փչացնում են, ապա ավելի լավ է ես ձեզ դուրս քաշեմ դրանից։ Որովհետև, դուք ընդունակ եք ձեր արժանիքներին՝ ծնված լինելով այս երկրում։ Դուք շատ մեծ բարձրունքների եք ընդունակ։ Ես գիտեմ դա։ Շատ մեծ բարձրունքների, որոնք դուք կարող եք հասնել, բայց ոչ թե այդ մասին խոսելով կամ մտածելով, այլ այդ մեծ ուժը դառնալով, դառնալով այդ ուժը։ Եվ տեսեք այն կոլեկտիվ օրհնությունը, որ մարդիկ ստանում են, և Ես զարմացած էի, երբ նրանք ասացին Ինձ, որ իրենք ստացել են այդ օրհնությունը, իրենք ստացել են օրհնությունը։ Նկատի ունեմ անսահման օրհնություններ են նրանք ստացել։ Եվ ինչու՞ մենք չենք կարող դա այստեղ ունենալ։ Ո՞րն է մեր խնդիրը։ Եթե մենք կոլեկտիվ չենք, եթե մեր միջև ինչ-որ խնդիր կա, դա նշանակում է մեջտեղում դեռ ինչ-որ տեսակի էգո կա, որը մեզ հեռու է պահում։ Այսպիսով եկեք այսօր մեր սրտում խոստանանք, որ սա պետք է մեր սրտի մեջ անցնի, մի շատ խորը զգացմունք մեզ համար, որ Աստծո շնորհով մենք ծնվել ենք մի այնպիսի պահին, որ այս բանը պատահել է, որ մենք այն մարդիկ ենք, ովքեր շահառուներն են Աստծո օրհնության, որ մենք ստացել ենք մեր Ինքնագիտակցումը, որ մենք այդքան բարձր ենք բարձրացել։ Բայց եկեք հիմա տարածենք մեր թևերը։ Սակայն մենք կտրում ենք դրանք։ Մի՛ դարձեք փոքրուղեղ մարդիկ՝ անհանգստացող այս ու այն փոքր, փոքր բաների մասին։ Ոչինչ կարևոր չէ։ Եթե դուք տեսնեք, ձեր նախորդ կյանքերում դուք ունեիք ամեն տեսակ ուտելիքներ, ամեն տեսակ ճանապարհորդություններ, դուք արել ենք ամեն տեսակ ամուսնություններ, դուք արել եք ամեն տեսակ այլ անհեթեթությունները, որոնց վրա մարդիկ ժամանակ են վատնում։ Դա ավարտվել է այժմ, վերջ։ Հիմա դուք ինչ-որ նոր բան եք անում։ Որքա՞ն մարդկանց հետ եք ամուսնացել նախորդ կյանքերում։ Եվ որքա՞ն տներ եք դուք ունեցել ձեր նախորդ կյանքերում։ Եվ որքա՞ն հաճույքներ եք դուք ունեցել, վերջ այժմ։ Վերջացրե՛ք դա։ Սա հատուկ ժամանակ է, Ռիթամբհարայի ամենալավ ժամանակը, որտեղ դուք պետք է աճեք։ Դա է իմաստը, սա է սեզոնը։ Այս սեզոնին եթե չաճեք, դուք չեք աճի։ Պետք է ամբողջությամբ օգտվեք դրանից։ Ամբողջ ինտենսիվությամբ պետք է Սահաջա Յոգա անեք։ դա չի նշանակում, որ դուք պետք է թողնեք ձեր աշխատանքները կամ ինչ-որ բան։ Եթե դուք ինտենսիվ եք Սահաջա Յոգայում, դուք ինտենսիվ կլինեք ամեն ինչում, բայց չկա ոչ մի ինտենսիվություն։ Մյունխեն, ես պարզապես որոշեցի․․ Ես չգիտեմ Ուարենը ձեզ ասե”լ է, Մյունխենը․․ Դու իրենց չե՞ս ասել Մյունխենի մասին։ Շատ լավ, Մյունխեն, ես որոշեցի վերջին պահին, որովհետև կար սարսափելի մեկը, ով Մյունխենից էր եկել և ասաց Ինձ, որ Մյունխենի մարդիկ այսպիսի հարցեր կտան։ Ինձ նրանք ընդհանրապես դուր չեկան։ Նա շատ գոռոզ էր։ Ես ասացի, որ ես չեմ գնալու Մյունխեն։ Բայց Վիեննայում ես պարզապես զգացի Մյունխենի վիբրացիաները։ Եվ ես զարմացած էի։ Ես ասացի «Լավ, ես գնում եմ Մյունխեն»։ Մենք պետք է վերև-ներքև շտապեինք Իմ վիզայի համար, այն բանի համար։ Ամեն ինչ սովորականի պես աշխատեց։ Եվ այդ կարճ ժամանակում՝ երեք օրում, այնտեղ չորս հարյուր մարդիկ եղան։ Եվ այնքան ինտենսիվ էր, ասում եմ ձեզ, այնքան ինտենսիվ, նույնիսկ երեխաներն այնքան ուշադիր էին, նրանք իմ ամեն ասած բառ լսում էին և դրանք քաղում որպես մարգարիտներ, թանկարժեք, ինչպես ադամանդները, ամեն բառը իրենք նշում էին իրենց համար։ Եվ երբ նրանք ունեցան իրենց Գիտակցումը, նրանք պարզապես ապշած մարդիկ էին։ Պատկերացրեք գերմանացիները առաջ անցնեն ձեզ՝ անգլիացիներին Ի՞նչ կպատահի ձեզ հետ։ Նրանք վճռական մարդիկ են։ Եթե նրանք որոշեն լավ բան անել, նրանք շատ լավ բաներ կանեն։ Նրանք այսպիսին չեն։ Եվ ապա, երբ ես լքեցի նրանց, մեկ ժամ նրանք դահլիճում էին, պարզապես ապշած, քննարկում Սահաջա Յոգան։ Բայց այստեղ իմ գնալուն պես, մարդիկ սկսում են ինչ-որ անհեթեթ բաներ քննարկել։ Ես լսում եմ դա։ Ես գիտեմ վիբրացիաները և ամենը։ Մենք ինտենսիվ չենք, մենք պետք է մեծացնենք մեր ինտենսիվությունը, դա է, որ որ կոչվում է Շրադդհա։ Կարևոր է, շատ կարևոր։ Եվ ես համոզված եմ՝ այս տարի դուք նպատակ կդարձնեք ինտենսիվ դարձնել Սահաջա Յոգայի ըմբռնումը։ Այդ ինտենսիվությունը պակասում է։ Միգուցե ինչ-որ բան ձեր մեջ սխալ է գնացել անցյալում և դուք պայմանականացված եք դրա նկատմամբ կամ դուք մտածում եք այդ մասին․ «Ինչպե՞ս ես կարող եմ անել դա, դա չափից դուրս շատ է»։ Դուք կարող եք դա անել, դուք մոռացե՛ք անցյալը, մոռացե՛ք անցյալը։ Անցյալը ոչ մի նշանակություն չունի Սահաջա Յոգայում, ինչ էլ որ լինի։ Դուք լիովին նորացվում եք, բայց միայն թե օգտագործեք ձեր մեխանիզմը։ Ես ձեզ հետ այնպես քրտնաջան եմ աշխատել, որ ոչ մի սխալ բան չկա ձեր մեխանիզմում, միակ բան այն է, որ դուք հավատ չունեք ձեր հանդեպ։ Իսկ նրանք, ովքեր հավատ չունեն իրենց հանդեպ, միշտ ինքնահավան մարդիկ են։ Այնպես որ, նախևառաջ, կայանեք ձեզ ձեր Ոգու մեջ, ձեր սրտի մեջ և փորձեք զարգացնել ձեր ուժերը, ներքին ուժերը, խոսելունը չէ և ցուցադրվելունը, այլ ներքին ուժերը։ Դեռևս այնքան շատերն են դիվահարված, դուք գիտեք դա։ Դա ամոթալի բան է, որ նույնիսկ այժմ, Աստծո տաճարում, կան մարդիկ, ովքեր դիվահարված են սարսափելի, չար բաներով։ Ինչպե՞ս դա կարող է լինել։ Դուք այդ ամենը կրում եք, նույնիսկ հիմա, ինչպե՞ս դա կարող է լինել։ Այնպես որ պետք է շատ ինտենսիվ կերպով այդտեղ լինել, և այսօր նրանք, ովքեր պատրաստվում են այդպիսին լինել, դա մի այնպիսի մեծ բան դառնա, որ դուք կզարմանաք ձեզ վրա․ -Ինչպե՞ս է, որ ես այսքան մեծ եմ դարձել։ Բայց առաջին ու ամենակարևոր բանը կարգապահությունն է։ Կարգապահեցրե՛ք ձեզ։ Երբ հարցը վերաբերում է ուտելուն, որոշ մարդիկ չափից շատ են ուտում, երբ հարցը վերաբերում է խոսելուն, որոշ մարդիկ չափից շատ են խոսում կամ էլ նրանք ընդհանրապես չեն խոսում կամ ընդհանրապես չեն ուտում։ Այս ամենը անկարգապահություն է։ Բայց դեպի այս հոգևոր կյանք վեր գնալով, ամենալավը ձեր Ոգուց կարգապահություն վերցնելն է, և դուք ինքնաբերաբար կարգապահեցվում եք։ Թու՛յլ տվեք, որ Ոգին ղեկավարի ձեզ։ Դա հնարավոր է։ Դա հնարավոր է, որովհետև ես տեսել եմ մի այնպիսի կարճ ժամանակում և երբ ես այնտեղ էի այդքան կարճ ժամանակով, ես նույնսիկ չգիտեի նրանց անունները, այստես, գործնականում, ես բոլորիդ գիտեմ՝ ձեր անուններով և ձեր վիբրացիաներով նույնպես և նրանք այդքան վեր են գնացել։ Այսպիսով, այսօր մեծ օր է։ Իհարկե մի մեծ առավելություն։ Դուք միշտ արտոնյալ մարդիկ եք, ինչպես Լորդերի Պալատը, ճիշտ է, բայց հնարավոր է գա մի օր, երբ այս Լորդերի Պալատը միգուցե ամբողջությամբ վտարվի։ Դուք պետք է Լորդերի վարք ունենաք։ Ահա թե ինչու է Իմ խոնարհ խնդրանքը, որ դուք պետք է սովորեք երկրպագել կարգապահությունը։ Ես չեմ ասում «Սա՛ արե՛ք, նա արե՛ք»։ Դուք գիտեք՝ ինչ պետք է արվի։ Եվ ապա, այդ ամենի հետ մեկտեղ, դուք չպետք է Ինձ ասեք․ «Ես գիտեմ, ես պետք է անեի, ես գիտեմ»։ Եթե դուք գիտեք, ինչո՞ւ դուք չեք անում։ Դուք լիազորված եք։ Այսօր եկեք մեր և մեր վերելքի հանդեպ ամբողջ վստահությամբ, եկեք ամբողջ ինտենսիվությամբ ներկա լինենք այս պուջային և մեր սրտերում որոշենք, որ․ «Ես պատրաստվում եմ կարգապահեցնել ինքս ինձ»։ Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ։