Դեվի Պուջա։ Ի՞նչ է սպասվում Սահաջա յոգերից և որտե՞ղ ենք մենք։ Խորհուրդ հարսնացուներին։ (Հնդկաստան)

Բորդի (Հնդկաստան), 13 փետրվարի, 1984թ. Բորդի (Հնդկաստան), 13 փետրվարի, 1984թ. Մի Սահաջա Յոգ կարդում է Գյանեշվարա սրբի կողմից գրված «Պասայադան» մանտրան և Շրի Մատաջին թարգմանում է այն։ Այդ «Գյանեշվարիի (կամ Դնյանեշվարիի) վերջին տունն է (Օվի), որը սուրբ Գյանեշվարայի (կամ Դնյանեշվարայի) մարաթիով գրված Բհագավատ Գիտայի մեկնաբանությունն է։ [Տեսագրությունն ու ձայնագրությունը սկսվում են այստեղից] Սահաջա Յոգ: “Ata vishwatmaké dévé yéne vAgnyajné toshave” Շրի Մատաջի: Հիմա, ասվում է, որ դուք բոլորդ, ովքեր մեկ եք ձեր Ոգում (այս բոլորը այսօր Սահաջա Յոգայի նկարագրությունն է, ապագան է, ներկան) կստանաք դա, այդ ժամանակ ինչ է պատահելու։ Դա այնպես գեղեցիկ ձևով է ցույց տրվել, դուք կզարմանաք, որ դուք բոլորդ մեկ ամբողջ կդառնաք տիեզերքում։ Տիեզերքի Ոգին կբավարարվի այն Յագնյաներով, որ իրենք պատրաստվում են անել, կրակի արարողություններով, որ դուք անելու ենք։ Ինչպե՜ս է դա համապատասխանեցվել։ Նա դա 3 հարյուր տարի մեզանից առաջ է ասել։ Սահաջա Յոգ: “Toshoni maza dyavé pasayadana he.” Շրի Մատաջի: Եվ ապա դու պետք է տաս մեզ քո օրհնանքների կաթը՝ մեզանից լիովին բավարարվածություն ստանալով։ Սահաջա Յոգ: “Zé khalanchi vyankati sando” Շրի Մատաջի: Այդ ժամանակ բոլոր սարսափելի չար մարդիկ կկործանվեն և իրենց ծրագրերը կփչանան։ Սահաջա Յոգ: “taya satkarmi rati wadho” Շրի Մատաջի: Եվ մարդիկ կգնան դեպի արդարացիություն։ Սա է ՞՞՞ Գուպտա նկարագրությունը Սահաջա Յոգ: “Bhuta parasparé pado maitra jivantché.” Շրի Մատաջի: Այդ ժամանակ Ոգու հսկայական ընկերություն կլինի մարդկանց միջև։ Սահաջա Յոգ: Duritanché timira zawo Շրի Մատաջի: Նրանք, ովքեր տգիտության մեջ են, լույս կստանան։ Սահաջա Յոգ: ‘Vishwa swadharma surye paho’: Շրի Մատաջի: Ամբողջ տիեզերքը կտեսնի լույսը՝ Մեկ Համընդհանուր Կրոնի արևը։ Սահաջա Յոգ: ‘Jo je vanchita to te laho’:Շրի Read More …

Զրույց յոգերի հետ Mumbai (Հնդկաստան)

Զրույց յոգերի հետ: Մումբայ (Հնդկաստան), 25 Հունվարի 1975 թ. Սահաջան ստեղծվել է միայն Ձեզ համար։ Բայց մարդկության համար Սահաջա Յոգան հասկանալն այնքան էլ հեշտ չէ: Քանի որ, եթե ինչ-որ շատ մեծ բան ձեռք է բերվում առանց ջանքերի, դրա կարևորության, մեծության ընկալման պակաս է մնում, այդ շակտիի (ուժի) հանդեպ հավատի և նվիրվածության պակաս՝ այն ամբողջությամբ ներքին ուշադրությամբ քրտնաջան աշխատանքի միջոցով կլանելու համար։ Ահա թե ինչու եք տեսնում, որ հիմնականում Սահաջա Յոգերը շատ իմիջայլոց են: Բայց այդ այլ Սվամիները, ինչպես գիտեք, նկատել եք, ինչպես են նրանք մարդկանց մտցնում մեդիտացիայի մեջ, և ինչպես են օգտվում նրանցից: Նրանք, ովքեր փող են վերցնում ձեզանից, ձեզ ստիպում ծանր աշխատել և կանգնել ձեր գլխի վրա, ստիպում վարժություններ անել և այլն: Այնպես որ ձեր էգոն բավարարվում է դրանից, և դուք կպչում եք դրան: Տեսած կլինեք այդպիսի մարդկանց, ովքեր տվել են իրենց ամբողջ գումարը, և այլն, և ապա ավլել հատակները այդ Սադհուների համար: Սահաջա Յոգայի ստացումը այնքան անջանք (սահաջա) է կատարվում, որ մարդիկ շարունակում են իմիջայլոց, անլուրջ մնալ դրա նկատմամբ: Ինչպես մեր աչքերը, մենք ունենք դրանք առանց որևէ ջանքի, այդ պատճառով իմիջայլոց ենք դրանց հանդեպ: Չենք գիտակցում նրանց արժեքը, որ այս աչքը այսքան թանկարժեք է։ Բայց այն օրը, երբ մենք մի փոքր ցավ ենք զգում մեր աչքում, այդ ժամանակ մենք հասկանում ենք՝ Ո՜վ Աստված, ահա թե ինչու է այդքան անհրաժեշտ Բադհաները ստանալը։ Եթե ​Բադհաներ չլինեն, ապա Սահաջա Յոգերը երբեք չեն անհանգստանա: (Լսարանում մեկը հարցնում է Բադհաների մասին): Շրի Մատաջին պատասխանում է։ Բադհան կախված է ձեզանից: Քանի դեռ դուք բացասականը կլանում եք, կա Բադհա։ Ի՞նչ անել։ Կան մարդիկ, ովքեր ստացել Read More …