Զրույց յոգերի հետ

Mumbai (Հնդկաստան)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Զրույց յոգերի հետ: Մումբայ (Հնդկաստան), 25 Հունվարի 1975 թ.

Սահաջան ստեղծվել է միայն Ձեզ համար։ Բայց մարդկության համար Սահաջա Յոգան հասկանալն այնքան էլ հեշտ չէ: Քանի որ, եթե ինչ-որ շատ մեծ բան ձեռք է բերվում առանց ջանքերի, դրա կարևորության, մեծության ընկալման պակաս է մնում, այդ շակտիի (ուժի) հանդեպ հավատի և նվիրվածության պակաս՝ այն ամբողջությամբ ներքին ուշադրությամբ քրտնաջան աշխատանքի միջոցով կլանելու համար։ Ահա թե ինչու եք տեսնում, որ հիմնականում Սահաջա Յոգերը շատ իմիջայլոց են: Բայց այդ այլ Սվամիները, ինչպես գիտեք, նկատել եք, ինչպես են նրանք մարդկանց մտցնում մեդիտացիայի մեջ, և ինչպես են օգտվում նրանցից: Նրանք, ովքեր փող են վերցնում ձեզանից, ձեզ ստիպում ծանր աշխատել և կանգնել ձեր գլխի վրա, ստիպում վարժություններ անել և այլն: Այնպես որ ձեր էգոն բավարարվում է դրանից, և դուք կպչում եք դրան: Տեսած կլինեք այդպիսի մարդկանց, ովքեր տվել են իրենց ամբողջ գումարը, և այլն, և ապա ավլել հատակները այդ Սադհուների համար: Սահաջա Յոգայի ստացումը այնքան անջանք (սահաջա) է կատարվում, որ մարդիկ շարունակում են իմիջայլոց, անլուրջ մնալ դրա նկատմամբ: Ինչպես մեր աչքերը, մենք ունենք դրանք առանց որևէ ջանքի, այդ պատճառով իմիջայլոց ենք դրանց հանդեպ: Չենք գիտակցում նրանց արժեքը, որ այս աչքը այսքան թանկարժեք է։ Բայց այն օրը, երբ մենք մի փոքր ցավ ենք զգում մեր աչքում, այդ ժամանակ մենք հասկանում ենք՝ Ո՜վ Աստված, ահա թե ինչու է այդքան անհրաժեշտ Բադհաները ստանալը։ Եթե ​Բադհաներ չլինեն, ապա Սահաջա Յոգերը երբեք չեն անհանգստանա: (Լսարանում մեկը հարցնում է Բադհաների մասին): Շրի Մատաջին պատասխանում է։ Բադհան կախված է ձեզանից: Քանի դեռ դուք բացասականը կլանում եք, կա Բադհա։ Ի՞նչ անել։ Կան մարդիկ, ովքեր ստացել են ինքնագիտակցումը, և նրանք դուրս են եկել դրանից: Բադհան այլևս չի խոցում նրանց: Նրանք երբեք չեն կլանում բացասականը։ Որովհետև շատ արժանիքներ (Պունյաներ) կան իրենց նախորդ կյանքերից: Բայց իրենք նաև պետք է զգոն լինեն: Նրանք չպետք է մոռանան այն, որ մենք չենք կլանում, այսինքն մենք ինչ — որ հատուկ ենք։ Նշանակություն չունի։

Սահաջայի Յոգայի հանդեպ իմիջայլոց լինելը մեզ համար թանկ կարժենա։ Եթե ​​դուք իմիջայլոց եք ձեր աչքի նկատմամբ, դա էական չէ, քանի որ կա մեկը պատրաստ հոգ տանելու ձեր աչքերի, ձեռքերի, ոտքերի, մարմնի մասին։ Դուք պարտավոր չեք հոգ տանելու դրանց մասին, բայց դուք եք հոգ տանելու Ձեր Սահաջա Յոգայի մասին։ Այդ երկուսի մեջ մեծ տարբերություն կա։ Ինչ-որ մեկը հոգ կտանի ձեր մարմնի մասին, և այն ամենը, որը եռաչափ է, հոգ կտարվի դրա մասին։ Բայց դուք ինքներդ պետք է տեսնեք Սահաջա Յոգան։ Մենք պետք է աճենք նրանում, բայց մենք այնքան իմիջայլոց ենք, որ նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նստած է մեր հարևանությամբ, մենք չենք խոսում դրա մասին: Ում էլ հանդիպում եք, խոսեք դրա մասին: Դուք ստիպված եք լինելու տալ Սահաջա Յոգայի հանդեպ այդ նվիրումը։ Կան շատ մարդիկ, ովքեր … նրանց մարմիններն առանձին են …. Ինչպես երեկ, մի աղջիկ Բադհա ուներ և երբ նրա եղբայրը եկավ, ինքնագիտակցում ստացավ։ Այս աշխարհում Ձեր շատ մասնիկները կան ամբողջ աշխարհով մեկ, որոնց դուք պետք է հավաքեք: Սա նույնպես շատ մեծ Սահաջա Յոգա է։ Նույնիսկ ձեր սեփական տանը, ինչպես կարող է ինչ-որ մեկն ապրել առանց Սահաջա Յոգայի. «Եթե դուք ապրում եք իմ տանը, ապա դուք բոլորդ ստիպված եք լինելու գալ Սահաջա Յոգա։ Դուք պետք է ինքնագիտակցում ստանաք և ոչ մի Բադհա չպահեք»։ Այդտեղ պետք է համառություն լինի, բայց կարիք չկա բարկանալու։ Դուք պետք է ասեք նրանց, դա անփութությամբ չի աշխատի: Սահաջա Յոգան պետք է խորապես հիմնված լինի ուտելիս, արթնանալիս, ամեն մի շունչ առնելիս: Քանի որ, եթե Դուք Ձեր մասին մտածում եք ինչպես մի հատուկ բանի, եթե Դուք համարում եք, որ Ձեր մարմինը տաճար է և նրանում մի բան կա հատուկ, ապա այդ տաճարի զանգերի ձայնը պետք է հնչի միշտ։ Հակառակ դեպքում այն կվատնվի։ Սահաջա Յոգան էլ  կարող է վատնվել։ Խնդրում եմ հասկացեք դա: Նաև երկրորդ բանը, որ ես ավելի լավ է ասեմ ձեզ, որ առանց Սահաջա Յոգայի դուք հիմա չունեք անհատականություն: Առանց դրա դուք ծաղկում չունեք: Առանց դրա դուք տեղ չունեք։ Քանի որ, երբ դուք գալիս եք Աստծո արքայություն, դուք պետք է վերցնեք նրա քաղաքացիությունը:

Երեկ մի ընտանիքի անդամներից մեկը եկավ, և ասաց, որ երեկ գնացել էր Գաջանան Մահարաջի մոտ։ Ո՞վ է այդ Մահարաջ Գաջանանը։ Ես տեսա, որ Ագնյա չակրան, Վիշուդհի չակրան, երեք չակրաներ բռնված էին: Նա ասաց, որ նրա չակրաները բռնվել  են Գաջանան Մահարաջի լուսանկարից: Ես ասացի, ահա այստեղ, ես՝ քո քույրը, նստած եմ քո սեփական տանը, և ինչո՞ւ ես դու գնացել Գաջանան Մահարաջի մոտ։ Սկզբում նա ասաց. «Ո՛չ, նա սուրբ է»: Ես ասացի․ «Գոնե ստուգիր վիբրացիաները, արդյոք նա սուրբ է, թե ոչ»: Նրանք պարզապես անլրջորեն գնացել էին։ Նրանք պետք է նաև տեսնեն։ Արդյո՞ք սա Սահաջա Յոգա է։ Թագավոր դառնալուց հետո, մուրացկան ցանկանալ դառնալ, նման մարդիկ պետք է դու՛րս նետվեն։ Բայց նրանք ասացին, որ միտումնավոր չեն մուրացիկներ դարձել: Դա անփութությամբ, անլրջությամբ էր, որ նրանք գնացին այնտեղ: Ինչ արած, մեր կինն է այդպիսին, ի՞նչ կարող ենք անել: «Ի՞նչ կարող ենք անել, մեր հայրն է այդպիսին. Մեր դուստրն ասաց եկեք գնանք, մենք էլ գնացինք»: Եվ այդպես հետո նրանք գալիս են ու ասում. «Մատաջի՛, իմ Ագնյա չակրան բռնվել է, իմ ստամոքսի չակրան բռնվել է»։ Նրանց երեք չակրաները երեկ բռնվել էին: Ես՝ ձեր իսկական քույրը, այստեղ նստած եմ, ապա ո՞րն էր Գաջանան Մահարաջի մոտ գնալու ձեր կարիքը։ Ապա նրանք ասացին. «Մեր պետությունը, իրոք, դեպի վատն է գնացել, այդ պատճառով հիմա մենք կգնանք Սայի Բաբայի մոտ։ Եվ ես ասացի նրանց, որ դուք ավելի լավ է գաք այստեղ և ապա հետո գնաք Սայի Բաբայի մոտ, հակառակ դեպքում նույնը կարող է պատահել այնտեղ: Ի՞նչ իմաստություն կարող եք ձեռք բերել այնտեղ։ Հազարավորները գնում եմ այնտեղ, ապա այդ ինչ եք ուզում դուք այնտեղ։ Դուք նյութական իրե՞ր եք ցանկանում Սայի Բաբայից։ Արդյո՞ք մարդկային էակների այդ  ցանկությունները կբավարարվեն: Դուք ունեք ողջ նյութականությունը: Հիմա այդ ի՞նչ եք ցանկանում։ Դուք թագավորություններ ունեք, պալատներ, հիմա՞ ինչ եք ուզում։

Մեկը, ով եկել է տալու, և այն, ինչ դուք պետք է ստանաք, շատ մեծ նշանակություն ունի մարդկության համար: Աստված շատ մեծ խնամքով է ստեղծել ձեզ։ Այս ամբողջ կեղտը, որը դուք կուտակել եք ձեր ուղեղում, պարզապես  դեն նետեք այդ  ամենը։ Դուք հավաքել եք բոլոր այդ անիմաստ բաները, այս ամբողջ թափոնը ձեր այդ տաճարում։ Հիմնե՛ք այդ տաճարը: Ամեն սրտում դուք պետք է վառեք լամպերը: Մաքրեք ձեր տունը, մաքրեք ձեր ընտանիքը և մաքրեք ձեր հասարակությունը։ Դուք շատ մտահոգված եք ձեր հարազատների համար։ Ձեր սկեսուրը եկել է, ես պետք է անեմ նրա համար. ես պետք է տամ նրան …. Ի՞նչ է ձեզ տալու  ձեր սկեսուրը … Նա ձեզ ծեծելու է կոշիկով …. Դուք պետք է իմանաք, որ ձեր հարազատները   Սահաջա Յոգերն են: Չկան այլ հարազատներ Սահաջա Յոգերից բացի: Սահաջա Յոգերն են Սահաջա յոգի հարազատները, քանի որ նրանք մեկ այլ լեզվով են խոսում, նրանց ուղիները տարբեր են, նրանց ձևերը տարբեր են: Այդ նպատակով դուք պետք է այրեք ձեր կենսական ուժերը (Պրանա), դրա համար  դուք պետք է կիսեք Սերը։ Սերը կհոսի ձեր ուշադրության {Չիտտա} եզրով։ Նախ կարգավորեք ձեր ուշադրությունը։ Այն թեթևացրեք։ Եթե ​​դուք մնացած ամեն ինչ պահեք ձեր ուշադրության մեջ, ինչպե՞ս պետք է Սահաջա Յոգան գա։ Այն ներքև է գալիս ձեր ուշադրության (Չիտտա) միջոցով միայն: Աստված սպասում է, որ այն լցնի ձեզ վրա, բայց որտե՞ղ է ձեր ուշադրությունը: Երկու րոպեի ընթացքում ձեր ուշադրությունը այս ու այն կողմ է գնում: Պարզապես դրեք ձեր ուշադրությունը Աստծո ոտքերի առաջ։ Նա չի ցանկանում ձեր փողը, հարստությունը կամ որևէ այլ բան։ Այդ  ամենը պահեք ձեզ: Դա մարդկանց հիմարությունն է, որը դուք ձեռք եք բերել: Ո՞րն է այդ ամենի կարևորությունը։ Կարևորություն տվեք ձեր ուշադրությանը, քանի որ հենց այդ ուշադրության վրա է Աստված գալու։ Նա ձեզ երիտասարդ է դարձրել, ինչպես 20 տարեկանները։ Բուժել է ձեր մարմինները։ Նա մաքուր է դարձրել ձեր սրտերը։ Կոլեկտիվ գիտակցություն է եկել Ձեր մեջ: Հիմա՞ ինչ։ Դուք դեռ վազում  այս կամ այն բանի ետևից։ Դուք այդ ամենը շատ ավելի կարևոր եք համարում: Ձեր նախորդ կյանքերում դուք վաստակել եք այդ ամբողջ աղբը և  այդ ամենը ետևում թողել։ Այժմ կրկին դուք  կհավաքեք այդ ամեն հարստությունը և նորից ամբողջը ետևում կթողնեք: Սովորականի պես, անփութորեն ապրելը Սահաջա Յոգի համար շատ վտանգավոր բան է: Այն ինչ մենք կոչում են անտարբերություն: Մի մեծ պատերազմ է ընթանում: Դուք գիտեք, թե ինչպես են այլ ճանապարհներն ու մեթոդները սկսել ոչնչացումը:

Սահաջա Յոգա նման է մի լոտոսի՝ կանգնած այս խավար ջրերում։ Նուրբ, բուրավետ, գեղեցիկ, և դուք այդ լոտոսի թերթիկներն եք։ Ցանկացած կեղտ, որ ընկնում ձեզ վրա պարզապես կսահի, երբ դուք իմանաք, որ դուք լոտոսներ եք: Այնպես որ, եթե որևէ չակրա բռնվում է, ապա ազատվեք այդ կեղտից: Դուք լոտոսներ եք, ձեզ դարձրել են լոտոսներ այնպես որ, եթե որևէ կեղտ է ընկնում լոտոսի վրա, ապա լոտոսը պետք է այն պարզապես դուրս շպրտի։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է արթնանա Սահաջա Յոգայի նկատմամբ, եթե դուք պետք է վերցնեք Սահաջա Յոգայի նավակը աշխարհի միջով։ Մի՛ նստեք ձեր հարազատների, տների փոքրիկ ու մանր խնդիրներով և ձեր փոքր չնչին հարցերով: Մինչև երբ եք պատրաստվում կառչած մնալ այդ գարշելիությանը: Այդ խմբերից և ոչ մեկը չի լինելու ձեր կողքին: Արդյո՞ք իմ որդին կամ դուստրը կամուսնանա։Եվ այլն …: Եթե ​​դա տեղի ունենա, շատ լավ, եթե ոչ՝ էլի շատ լավ: Դուք այստեղ գումար կծախսեք, այնտեղ կփորձեք անուն ձեռք բերել… իսկ Սահաջա Յոգայի համար …. Դուք ժամանակ չունեք Սահաջա Յոգայի համար։ Մեծ բան է, որ մարդիկ Հնդկաստանում չունեն չափազանց շատ գումար։ Իրենց սեփական դրամական վիճակը շատ լավ չէ: Բայց մենք պետք է իմանանք, որ այս Հնդկաստանում կան ՎԻԲՐԱՑԻԱՆԵՐ, որոնք վերահսկում են ամեն ինչ: Ցանկացած այլ երկիր  արդեն փլուզված կլիներ մինչ այժմ: Դուք ապրում եք վիբրացիաների աջակցության շնորհիվ։ Ինչ մեծ երկիր է սա: Ի՜նչ երկրում եք դուք ծնվել։ Դուք գիտեք դա։ Ես չգիտեմ, թե ինչպես օտարերկրացիներին ասել Դևիի (Աստվածուհու) կարևորության մասին: Նրանք չգիտեն, թե ինչ է Դևին, թե ինչ է Մայրը։ Այնպիսի կեղտոտ մարդիկ կան, ովքեր չեն հասկանում մոր փոխհարաբերությունների մասին, ես զգում եմ կարծես լաց կլինեմ։ Եվ դուք, մարդի՛կ, այդքան իմիջայլոց, այդքան սովորականի նման եք դարձել, սափրում եք ձեր մորուքը, և մեդիտացիա անում նույն կերպ։ Ինչպե՞ս է դա պատահելու։

Իմ եղբայրներն ինձ ասում են․ «Ինչո՞ւ ես սպանում ինքդ քեզ առավոտից երեկո: Ինչ-որ վնաս կարող է լինել քո առողջությանը, և հետո, ինչ կասի քո ամուսինը մեզ։ Դու քնում ես առավոտյան 4-5-ին, ամբողջ օր դու ճգնաջան աշխատում ես, ինչո՞ւ ես անում դա, ի՞նչ ես պատրաստվում ստանալ դրանով»: Ես կարող եմ միայնակ պայքարել, բայց ինչ օգուտ եք դուք բոլորդ ստանալու դրանից։ Լինել իմիջայլոց, ապրել իմիջայլոց․ դա մռայլ վերաբերմունք է ինքներդ ձեր հանդեպ։ Դա ձեր իսկ վիրավորանքն է։ Դա նման է նրան, որ թագավորը, որն ունի ամբողջ հարստությունը, և նա ապրում է անփութորեն։ Կառավարի՛ր, բարձրացի՛ր գահին։ Պատրաստվում եք ձախողե՞լ Սահաջա Յոգան մանր, ճղճիմ հարցերին կպչելով։ Մաքրե՛ք ձեր ներսը, մաքրե՛ք ձեր սիրտը և տեսե՛ք, արդյո՞ք մենք նստած ենք անմեղության մեջ։ Դուք ինձ շնորհ չեք անում: Այն ինչ փնտրում էիք կյանքերի ընթացքում, դուք դա եք միայն ստանում: Այժմ, երբ եկել եք վերջին փուլ, ապա այս ինչ խենթ վարք է։ Դուք միգուցե չեք տեսել մեկին, ով եկել է վերջին փուլ, բայց ես տեսել եմ բազմաթիվ այդպիսիններին։ Նախ ես պետք է նրանց սոսնձեմ դրան: Կպչե՛ք, կպչե՛ք, կպչե՛ք։

Երբեմն դուք այնպիսի մտքեր եք ունենում, թե․«Ի՞նչ կարող ենք մենք անել, մեր երկիրն այնքան վատն է, և  մենք այնքան աղքատ ենք այստեղ, և ինչ լավ բան կարող ենք մենք անել մեր երկրի համար»։ Լավ է, որ դուք չունեք փող: Ես այնքան մարդկանց եմ ինքնագիտակցում տվել, ովքեր հարուստ էին։ Որտե՞ղ են նրանք։ Ընդամենը երկու՞սը կամ երե՞քը։ Եվ նրանք էլ այնքան ժլատ են: Չկա մեկն այստեղ շատ գումարով։ Ես ինքնագիտակցում եմ տվել լակխեր  (100 հազար ռուպի) և կրորներ  (10 միլ․ ռուպի) ունեցող մարդկանց։ Ի՜նչ են նրանք անում։ Լավ է, որ այդքան շատ փող և նրա անախորժությունները չկան։ Լավ է, որ այդ փողը ձեզ կպած չէ: Դուք ավելի քիչ գումար ունեք, որը, իսկապես, լավ է: Ես տեսել եմ այդ հարուստներին, այսպես կոչված, այդ նախարարներին, նրանք չունեն ոչ մի ուրախություն, որ դուք՝ մարդիկ, ունեք: Նրանք ստացել են իրենց ինքնագիտակցումը, իսկ հետո պարզապես շատ սիրուն նստել։ Այնտեղ նրանք կնստեն փողով։ Մեծ նախարարներ, քարտուղարներ են ստացել ինքնագիտակցում: Ի՞նչ են նրանք արել։ Աստվա՛ծ, պաշտպանի՜ր մեզ նրանց էգոյից։ Ո՞վ է քարտուղար կամ թագավոր Աստծո կողմից: Պատասխանե՛ք դրան։ Ճի՞շտ է Շրի Մատաջին։

Սա այնքան կարևոր օր է։ Ո՞վ եմ ես քո առաջ: Գնացեք այնտեղ, որտեղ գնում եք ձեր Պուջաների համար, այդ տաճարները: Պատրաստվու՞մ են նրանք գալ այս Երկրի վրա: Ձեր սեփական տաճարը պատրաստ պահեք: Այս փոքրիկ երեխաները, որ նոր ներս եկան, շատ ավելի հաջողակ և օրհնված են, քան դուք՝ մարդիկ։ Նրանք դուրս են փողի, պաշտոնի և այս ամբողջ հիմարությունից: Նրանք պարզապես Մատաջի են ուզում: Երեկ այդ երեխաներից մի քանիսը եկան և աղերսեցին իրենց մայրերին իրենց թույլ տալ իմ ծրագրին ավելի երկար ժամանակ լինել: Ես իրենց որևէ շոկոլադ կամ նման բան չէի տալիս, բայց իրենք ցանկանում են ավելի երկար նստել Մատաջիի հետ: Նրանք ավելի շատ են հասկանում, քան դուք, մարդի՛կ, Թողե՛ք ձեր անցյալը, դարձեք երեխաների նման: Դուք դարձել եք երեխաների նման: Ի՜նչ գեղեցիկ ձև է: Դուք նույնպես այդպիսին եք եղել,իմ երեխանե՛ր։ Դուք բոլորդ այդպիսին եք եղել: Որտե՞ղ դուք մոլորվեցիք, և այլանդակվեցիք։ Վախեցե՛ք ձեր այլանդակությունից։ Նայեք ուրիշների գեղեցկությանը։ Երբ ես գնամ հեռու … .երբ մայրը գնում է, ապա երեխաների պարտականությունն է հոգալ տան մասին: Երբ ես ետ եմ գալիս, տեսնում եմ, որ իմ երեխաները տարածում էին Սահաջա Յոգան։ Բայց այստեղ, երբ ես ետ եմ վերադառնում տեսնում եմ, որ 8-10 մարդկանց Ագնյան է բռնվել, ուրիշների Նաբհին է բռնվել և դեռ մյուսների Վիշուդդհին է բռնվել։ Ինչ-որ մեկը մեկ ուրիշի մոտ է գնացել (գուրուի), իսկ մյուսները հիվանդացել են, մեկը վատ վիճակում է, ինչ-որ մեկի կինը հիվանդանոցում է, իսկ մեկ ուրիշը գժանոց է ընկել: Ախ, ի՞նչ է պատահել: Եվ մի՛ կարծեք, թե դուք փոքր մարդիկ եք: Դուք շատ Մեծ մարդիկ եք: Բոլոր այդ մեծ մարդկանցից ոչ մի օգուտ չկա: Նրանք չեն ստանում իրենց ինքնագիտակցումը: Իմացե՛ք ձեր մեծությունը և ապա խոսե՛ք: Բա՛ց արեք ձեզ և խոսե՛ք: Մեկը, ով խոսում է նույնիսկ մեկ բառ Սահաջա Յոգայում, ապա Սաակշատ Սարասվատին ինքը գալիս է և նստում այդտեղ: Ես ձեզ ասում եմ։ Պարզապես խոսե՛ք և հետո տեսե՛ք: Պարզապես սկսեք խոսել Սահաջա Յոգայի մասին, և դուք կտեսնեք, ինչպես Սարասվատին կգա ձեր ձայնի մեջ։ Սկսե՛ք գրել դրա մասին, և Նա կմտնի ձեր գրվածքի մեջ։ Վերցրեք ցանկացած գործ Սահաջա Յոգայում և Սակշատ Հանումանը կանգնած կլինի և ինձ կասի․ «Մայր, ո՞ւմ հետ ես պետք է կանգնեմ»։ Հանումանջին անում է ձեր ամբողջ աշխատանքը։ Վերցրեք ցանկացած գործ`հանուն ձեր մոր, նույնիսկ աշխարհի գործերը։ Սահաջա Յոգայի համար յոթ Անմահները (Չիրանջիվները) կանգնած են այնտեղ ձեզ համար. Բոլոր այդ Աստվածությունները՝ պատրաստ իրենց Շակտիներով, կանգնած են հետին պլանում ձեզ համար։ Եվ ինչ են նրանք տեսնում, որ դերասանը, որ եկել է, շատ վատ վիճակում է: Նա նայում է այստեղ և այնտեղ: Ինչպես պետք է դրաման ընթանա։ Այս թեթևամիտ վերաբերմունքը չի անցնի։

«Մատաջի՛, ես ժամանակ չեմ ունենում նստելու և մեդիտացիա անելու»: Ի՞նչ է նշանակում, որ դուք ժամանակ չեք ունենում: Ինչի՞ համար է ժամանակը։ Ո՞վ է ձեզ տվել այս ժամանակը։ Եթե ​​դուք ժամանակ չեք ունենում ձեզ համար, ապա ինչպե՞ս եք ժամանակ ունենալու Աստծո համար: Ինչպե՞ս ժամանակ չեք ունենում: Դուք պետք է արթնանաք ժամը 4-ին: Դուք տեսել եք ձեր մորը: Քանի՞ ժամ է նա քնում։ Արթնացե՛ք առավոտյան ժամը 4-ին: Ասեք ինքներդ ձեզ։ Դու պետք է գնաս մեդիտացիա անելու ժամը 4-ից 5-ը: Դե՛ն նետեք ձեր քունը։ Հրաժարվե՛ք գիշերը արթուն մնալուց: Դադարեցրե՛ք անիմաստ մարդկանց հետ զրույցները։ Դադարեցրե՛ք այդ անիմաստ միությունները, այդ հարազատները, բոլոր այդ անիմաստ մարդկանց: Այդ բոլորը բհութներ են: Արդյո՞ք մենք այստեղ ենք եկել մեր ժամանակն այդ մարդկանց վրա վատնելու համար: Ես նույնիսկ մեկ րոպե չեմ ծախսում Սահաջա Յոգայի մասին ձեզ պատմելու համար։ Ոչ մի պահ անգամ: Ես ստիպված եմ հանդիպել հազարավոր մարդկանց ամուսնուս գրասենյակում, որոնց հետ պետք է ձեռք սեղմեմ ընդունելություններին։ Ես օգտագործում եմ դա ինքնագիտակցում տալու համար: Նրանք ձեռք են սեղմում, իսկ ես ինքնագիտակցում եմ տալիս իրենց: Ես տեսնում եմ, որ նա ստացել է ինքնագիտակցումը, և ես ուզում էլ ծիծաղալ: Ո՞ր երկիրն էլ, որ ես գնում եմ, շարունակում եմ ինքնագիտակցում տալ: Ում հետ էլ, որ ես խոսում եմ շարունակում եմ ինքնագիտակցում տալը: Նա շարունակում է խոսել և ես շարունակում եմ ինքնագիտակցում տալ: Վիկտորիա կայարանում Պակիստանցի մահմեդականը տոմսեր էր հավաքում: Հերթը շատ երկար էր և ես ինքնագիտակցում էի տալիս նրան հերթում կանգնած, ինչպես նաև իմ առջև հերթում կանգնած մարդկանց։ Հենց մինչ նա տվեց ինձ տոմսը և նայեց ինձ, նա ստացավ իր ինքնագիտակցումը: Նա տվեց իրենց բոլոր տոմսերը և եկավ ու նստեց իմ կուպեում, որտեղ ես մենակ նստած էի։ Նա հարցրեց․ «Ո՞վ եք դուք»: Ինչպե՞ս դուք ունեք այդպիսի գրավչություն attraction ձգողականություն: Ես հարցրեցի, թե նա ով է: Նա ասաց,որ ինքը Հուսեինն է: Եվ այդպիսով ես խնդրեցի նրան նստել ու իր ձեռքերը դեպի ինձ դնել: Նա ասաց․«Այս ի՞նչ է տեղի ունենում: Սառը՞»,«Ո՞վ եք Դուք»: Ես ասացի․«Տե՛ս և ճանաչի՛ր»:

Ես գնացի Հռոմ, որտեղ նկարիչներ էին նստած և ինչ-որ բան էին նկարում։ Ես մի ինքնագիտակցում տվեցի, ապա նա վեր կացավ և իր կողքինին ինչ-որ բան ասաց, ապա եկավ և բռնեց իմ ոտքերը, և սկսեց դառնությամբ լացել, ասելով. «Մա՛յր, ե՞րբ Դու եկար»: Ես այնտեղ էի գնացել որպես մեծ սպայի կին՝ իմ կողքին կանգնած երեք կամ չորս պաշտոնական անձանց հետ: Նրանք բոլորը ապշել էին, թե ինչ է նա անում: Նա սկսեց ասել․«Մա՛յր, ես գտա Քեզ: Գիշերը Դու եկել էիր իմ երազում ու ասացիր, որ ես հագնելու եմ այսպիսի ու այսպիսի Սարի և Դու եկար նույն սարիով։

Ոչ մի պահ անգամ, ես չեմ մտածում այլ բանի մասին, բացի Սահաջա Յոգայից։ Ես մոռացել եմ ամբողջ անցյալը: Ես մեծ ծնունդներ, մեծ մարդիկ եմ ունեցել: Ես մոռացել եմ ողջ անցյալն ու ապագան։ Այս պահին ես միայն հիշում եմ Սահաջա Յոգան, և ոչ մի ուրիշ բան։ Ուր էլ որ դուք նստեք այդտեղ պետք է լինի Սահաջա Յոգան։ Դե՛ն նետեք ձեր ժամացույցները։ Դե՛ն նետեք այդ ժամացույցներին ծառայելը։ Սահաջա Յոգան է ձեր ժամացույցը։ Եթե ​12:30 է, դա կարևոր չէ: Ժամը առավոտյան 3-ն է: Դուք նստած եք Սահաջա Յոգայում։ Ի՞նչ է, Սահաջա Յոգան ժամացույցի կամ ժամանակի ծառա՞ն է։ Մենք ոչ մի օրենքի կամ ծեսի ծառան չենք։ Մենք միայն Սահաջա Յոգայում ենք կանգնած։ Մենք շարունակում ենք նստած մնալ, նույնիսկ, երբ այն շատ ժամանակ է տևում։ Արդյոք մենք մեր ստամոքսի ինչ-որ ծառաներն ենք։ Մենք ոչ ոքի ծառան չենք: Ամեն ինչ շարունակվում է կատարվել: Այն պետք է տեղի ունենա: Դեն նետեք ձեր բոլոր հին կապերին ծառայելը: Հեռու՛ նետեք ձեր ժամացույցները։ Չկա համակարգ ստեղծված ամեն ինչ համար։ Սահաջա Յոգայում երբեք չի կարող լինել ինչ-որ համակարգ: Այն ինքն իր համակարգն է ստեղծում: Թող այն ստեղծվի։ Եթե ​​դուք փորձեք և ստեղծեք նոր համակարգեր, ապա դրանք կոչնչանան: Մի՛ ստեղծեք կարգապահություններ։ Թող Սահաջա Յոգայի կարգապահությունը շարունակ շարժվի ձեր ներսում: Այո՛, նրանց համար, ովքեր չեն ստացել ինքնագիտակցում, նրանց համար կարգապահությունը կարևոր է: Դուք դա արեք: Բայց նրանք, ովքեր ստացել են ինքնագիտակցումը, այդ մարդիկ ունեն իրենց սեփական կարգապահությունը իրենց ներսում: Կարգապահությունն ինքն իրեն կգա, ներսից: Սահաջա Յոգերը ունեն ներքին կառուցված կարգապահություն: Դրա համար ներում չկա։ Նա, ով Սահաջա Յոգ չէ, պետք է ներվի, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է կարգապահությունը։ Նա միայն գիտի աշխարհիկ կարգապահությունը՝ փայտով: Թող որ կարգապահությունը ներսից գա ու ներսից արթնացնի Սահաջա Յոգերին։

Տեսեք, թե որքան եք շարժվում Սահաջայի կարգապահությունում: Դուք շարժվում եք նրա ձեռքով ու ոտքերով և բարձրանում նրա ալիքներով: Որքա՞ն է այդ կարգապահությունը կապված օվկիանոսի ալիքների հետ։ Դուք այստեղ նստած կարող եք ասել, թե Լոնդոնում որ ժամին բարձր կամ ցածր ալիքով մակընթացություն կլինի։ Ո՛վ է կապել այդ կարգապահությունը, որ դուք սկսել եք կապել ուրիշների կարգապահությունը։ Սովորե՛ք մտնել ներսի՛ կարգապահության մեջ: Սովորե՛ք շարժվել ներսի  ուղղություններով ու մեթոդներով: Նրա մեթոդները շարժվում են: Ձեր սեփականը մի՛ ստեղծեք։ Ստեղծել ձեր սեփական այս, այն․ «Եկեք ավելի շատ մտնենք Սահաջայի մեջ, ժամանակ ծախսենք Սահաջայի համար»։ Եթե դուք պետք է ժամացույց կրեք, ապա կրեք այն Սահաջա Յոգայի համար։ Եթե ​​դուք պետք է զարթուցիչ դնեք, ապա թող սյն լինի Սահաջա Յոգայի համար։

(Մի մարդուն, ով հենց նոր մտավ): Եկե՛ք և նստե՛ք։ Դուք բոլորդ իմ սրտում եք։ Մի՞թե հեռվում եք։ Դուք պետք է հասկանաք սա։

Նույնիսկ մեկ տերև այս աշխարհում չի կարող շարժվել առանց Նրա կարգապահության: Միախառնեք ձեզ Նրա կարգապահությանը և միաձուլվեք Նրա ներդաշնակությանը։ Ներդաշնակեցրե՛ք ձեզ ամբողջությամբ։ Երբ այն բարձրանում է, դուք բարձրանում եք, երբ այն ընկնում է, դուք ընկնում եք։ Երբ մենք փորձում ենք մեր սեփական ինչ-որ բանն անել, ապա մենք թողնվում ենք ետևում: Շարունակ ձուլեք ձեզ նրա հետ: Սա կարող է տեղի ունենալ միայն Սահաջա Յոգայի միջոցով և ոչ մի աշխարհիկ բանի միջոցով։

Կա միայն մեկ ճանապարհ, ինչը ես ասել եմ հազար անգամ և ասում եմ նորից, որ ձեր ամրոցը անմի՛տք վիճակն է (Նիրվիչարիտա): Իմացե՛ք Անմիտք Գիտակցման վիճակում և դուք կիմանաք ամեն ինչ: Ամեն ինչ, ինչ պետք է անեք, գնացեք Անմիտք վիճակ: Հենց դուք բոլոր աշխարհիկ աշխատանքները անմիտք գիտակցման վիճակում անեք, այդ ժամանակ դուք կիմանաք, թե ինչքան դինամիկ է այն դարձել: Ով է տեսել ծաղիկների ծաղկելը կամ պտուղ դառնալը։ Ո՞վ է տեսել այս աշխարհի կենդանի աշխատանքը։ Դա արվում է: Դուք շարժվում եք դինամիզմի մեջ և այս կենդանի բանի մեջ։ Այն գալիս է անմիտք վիճակից: Երբ դուք այնտեղ նստում եք ամբողջ աշխարհը գունատ է դառնում։ Փորձե՛ք սովորություն դարձնել Անմիտք վիճակում լինելը: Ամեն աշխատանք կատարվում է Անմիտք վիճակի միջոցով և այդպես էլ կլինի նաև ձերը։ Ձեր շարժումը դեպի ներս պետք է արվի ձեր կողմից: Չկա տարիքային սահմանափակում դրա համար, թե մենք ծերացել ենք: Դուք ծեր չեք։ Դուք վերածնվել եք հազիվ 3-4 տարի առաջ: Դուք պարզապես փոքր երեխաներ եք: Դա տարիքի հարց չէ: Պետք է մնալ Անմիտք վիճակում: Դա է ձեր տեղը, ձեր հարստությունը, ձեր ուժը (Շակտի): Դա է ձեր ձևը: Դա է ձեր գեղեցկությունը։ Դա է ձեր կյանքը։ Անմի՛տք։ Հենց դուք անմիտք եք, արտաքին մեթոդները, այդ ամենը սկսում է շարժվել ձեր ձեռքերում։ Ապրե՛ք անմտքության մեջ։ Այնտեղ Ժամանակ չկա, Ուղղություն չկա, ոչ էլ որևէ մեկը կարող է դիպչել նրան։ Կա միայն Ապրող պատկերը։ Կա միայն Կյանքի պատկերը և թե ինչպես է այն ծաղկում։ Կա պատկերը նրա Գեղեցկության, նրա Ունակությունների, նրա Բարգավաճման և նրա Ճշմարտության։ Դիտե՛ք այն այնտեղից, որտեղից հոսում է կյանքի հոսքը։

Բայց երբ դուք դառնում եք անուղեղ կամ չափազանց հիմար, ապա ինչպես այն ցույց կտա ձեզ։ Կամ անսիրտ լինել, առանց սիրո, եսասեր, եսակենտրոն, տգեղ լինել, վայրագություններ անել, շարունակ սեփական անձի մասին մտածել, կարծել, թե դուք ինչ — որ շատ մեծ բան եք, ապա ինչպես այն  ցույց կտա ձեզ ճանապարհը։ Սահաջա Յոգայի շարժման մեջ պետք է այնպիսի՜ գեղեցկություն լինի։ Այն անելիս պետք է հսկայական հավատ լինի։ Կունդալինին բարձրացնելի պետք է լինի այնքան նվիրում, ասես  աղոթում ես Կունդալինիին կամ մեկ ուրիշի մորը: Պետք է մեծ հարգանք լինի այդ վիճակի հանդեպ, այնքան մտածմունք դրա մասին: Ամեն ինչում, ձեր վարքում, ձեր խոսքում, խոսելու ձևի մեջ, ձեր դիպչելու,  ձեր ծիծաղի և ձեր արցունքների մեջ։ Ամեն ինչում պետք է լինի մի այնպիսի՜ պատկերը ձեր սրտի։ Դա զանգվածային է։ Այդ զանգվածայնությունը պետք է երևա ձեր ներսից։ Պետք Երկինքների Պատկերը լինի ձեր ներսում։ Պետք է Ջրի Մաքրությունը ձեր ներսից արտացոլվի։ Արեգակի Պայծառությունը պետք է երևա ձեր դեմքից, Լուսնի Զովությունը պետք է հոսի ձեր ներսից։ Հոսելով ամենուր՝ դուք պետք է լինեք ինչպեք Քամին։ Ձեր շունչը բաբախում է բոլորի մեջ այս պահին։ Իմացե՛ք սա։ Մի՛ խաղացեք ձեր կյանքի հետ։ Լինելով չափազանց հարգալից և խոնարհ՝ պարզապես ընդունեք դա, այն նոր կյանքը, որ Աստվածայինը դնում է մեր ներսում:

Թող որ դուք ընդունեք Նրա շնորհը, Նրա սերը: Դրա համար կարիք չունեք լողանալու կամ ձեր ձեռքերը լվանալու, դուք պետք չէ անեք ոչինչ, քան մաքրեք ձեր սիրտը։ Մաքրեք ձեր սիրտը. «Ո՜վ Աստված, խնդրում ենք մաքրիր մեր սիրտը և այնպես արա, որ թողնենք մեր խորամանկ և կեղծ ուղիները: Մաքրե՛ք ձեր սիրտերը, քանի որ նա պատրաստվում է իջնել ձեր սրտերի լոտուսում։ Մաքրե՛ք ձեր սրտերը։ Մաքու՞ր են մեր սրտերը։ Ու՞մ եք դուք խաբում։ Այդ ու՞մ եք դուք ստեր պատմում։ Դուք բոլորդ մեկ եք։ Ես երբեք չեմ կարող ասել միայն մեկ անձի։ Ես խոսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ, որ դուք բոլորդ մեկ մարմնի մեջ եք և այդ էլ՝ իմ մարմնի մեջ։ Դուք իմ պրոյեկցիան եք: Ես ինքս ինձ եմ ասում։էլ ու՞մ ես պետք է ասեմ։ Ո՞վ է մեկ ուրիշը։ Երբ դուք հիվանդ եք, ես ցավ եմ զգում ներսում այնպես, ասես ես ինքս եմ հիվանդացել։ Եվ երբ դուք երջանիկ եք, ապա ես մի հսկայան ուրախություն եմ զգում այնպես, ասես ես ինքս եմ երջանիկ դարձել։ Երբ դուք դժբախտ եք, ապա ես էլ չեմ վայելում ոչ մի ուրախություն։ Ես գիշեր ու ցերեկ ձեզ համար արթուն մնում։

Ինչպիսի կամ որպիսի ձևով էլ կարողանաք, պետք է ժամանակ տալ, ամբողջությամբ ժամանակ տալ։ Այժմ մենք պատրաստվում ենք աշրամ ստեղծել, այնպես որ, նրանք, ովքեր գումար ունեն կարող են գումար տալ: Դուք ստիպված եք լինելու տալ։ Դուք գումար եք ծախսում այս ու այնտեղ: Ի՞նչ օգուտ է եղել ձեր այս ու այն կողմ գումար ծախսելուց: Ինձ պետք չէ ձեր գումարը։ Ինձ ոչինչ պետք չէ։ Ես ոչ մի բանի վրա կարիք չունեմ ծախսելու։ Այս աշրամը ձեզ համար է ստեղծվում, ձեր այն եղբայրների և քույրերի համար, ովքեր պատրաստվում են ապրել այստեղ: Այժմ այս ինքնագիտակցած երեխաներն են ծնվում, նրանց դպրոց է պետք, և ինչ — որ մեկը, ով կարող է հետևել նրանց։ Փողը տվեք դրա համար։ Ինչպե՞ս պետք է փողը գա։ Ցանկացած գումար, որ ձեզանից գալիս է, շատ կարևոր է: Այնպիսի՜ մարդիկ են գալիս այստեղ՝ նույնիսկ մեկ ռուպի չեն ցանկանում ծախսել: Այդպիսի աղքատ մարդիկ չկան այստեղ: Եթե ​​այդ դեպքն է, ապա դա նորմալ է: Բայց նրանք, ովքեր չեն կարող տալ  անգամ մեկ ռուպի, կարո՞ղ են արդյոք այդպիսի մարդիկ Սահաջա յոգ լինել։ Ես իսկապես ապշում եմ, որ իրենք մտահոգվում են մեկ կամ հինգ ռու՜պի տալով։ Դուք պետք է տանք հազարներով։ Ո՞վ է տվել ձեզ այդ գումարը: Ես այն չեմ ուզում։ Ի՞նչ կարող եք դուք տալ ինձ։ Գոնե ձեր համար, ձեր երեխաների, ձեր օգտի համար։ Վաղը դուք ինքներդ կգաք ու կապրեք այդ աշրամում, ես գիտեմ դա։ Կարիք չկա այդպիսի ագահ կամ ձրիակեր լինելու։ Ապրեք արքաների նման։ Ճիշտ այնպես, ինչպես ես չեմ ուտում անվճար, դուք նույնպես չպետք է ուտեք անվճար։ Ով որ կարող է թող անի։ Նա, ով ժամանակ ունի, թող ժամանակ տա։ Նա, ով կարող է աշխատել, ապա թող աշխատի: Նա, ով պետք է տալ ինքնագիտակցում տա, ապա թող ինքնագիտակցում տա, նա, ով պետք է բհութերը դուրս հանի, ապա թող դուրս հանի բհութերը: Արե՛ք Սահաջա Յոգային համար։ Դուք ստիպված եք լինելու։ Առանց այդպես անելու ձեր էգոն չի մահանա, և ո՛չ էլ ձեր սուպեր էգոն կմահանա, քանի դեռ ու մինչև դուք ինչ-որ բան չեք անում Սահաջա Յոգայի համար։ Կրկին ձեր Ագյան կբռնվի։ «Մատաջի՛, իմ գլուխը բռնվեց»: «Մատաջի՛, իմ աղջիկը փախավ»։ «Մատաջի՛, այսպիսի ու այսպիսի բան պատահեց իմ հոր հետ»: Դա կպատահի: Ես չեմ անում ոչինչ: Գանաները չեն անում ոչինչ։ Որտեղ էլ դուք ունենաք թուլություն, այնտեղ միայն բհութները ձեզ կբռնեն։ Նրանք չեն բռնի ինձ։ Ինչու՞ ինձ չեն բռնի։

Ի՞նչ է մեզ տվել Մատաջին: Նա այդքան շատ է տվել մեկ ուրիշին։ Arre! Նա պետք է ստանար և  նա ստացավ: Ոչ պակաս է այն ինչ դուք եք ստացել: Դուք չեք արժևորում այն, ինչ ստացել եք։ Պետք է բավարարվածություն լինի ներսում: Բռնած պահեք այդ բավարարվածությունը: Կանգնեք այդ բավարարվածության մեջ։ Ինչպե՞ս ես կարող եմ ասել ձեզ: Նաև համակարգիչներ և կետեր կան այդ մասին։ Սեղմեք Բավարարվածություն կոճակը և բավարարվածությունը կարթնանա ձեր ներսում: Սեղմեք մեկ այլ կոճակ, և կարթնանա ձեր անմեղությունը: Սեղմեք մեկ ուրիշը և կարթնանա ճշմարտությունը։ Այս ամենը ձեր ներսում է: Մատները սեղմելով ամբողջ ծրագիրը կարելի է գործարկել։ Բայց նախ գոնե այնտեղ պետք է անմեղություն լինի։ Պետք է ինչ — որ բավարարվածություն լինի, հակառակ դեպքում, երբ դուք սեղմեք մատը, ի՞նչ դուրս կգա. Վակուո՞ւմ։ Նա, ով սեղմել է բավարարվածություն, հասել է Բավարարվածություն: Նրանք հասել են հարստության։ Նրանք նստած են հարստության մեջ։ Ոմանք տարիներով հավաքել են ձեր հարստությունը՝ տարիներ շարունակ այրելով ձեր մարմինները, և այժմ կանգնած են ձեր առջև։ Նույն կերպ, դուք պետք է մեկ առ մեկ հավաքեք այդ իրերը: Բավարարվածությունը, եկե՛ք Անմեղության մեջ, եկե՛ք Հարստության մեջ, եկե՛ք Գեղեցկության մեջ, եկե՛ք ճշմարտության մեջ, եկե՛ք Սիրո մեջ։ Բոլոր կոճակներն այդտեղ են։

Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում անել դա, ինչպե՞ս ենք անելու դա։ Սահաջա Յոգայում չկա այնպիսի խոսք, ինչպիսին է. «Ինչպե՞ս ենք մենք»։ Ինչ էլ ուզենաք ձեռք բերել, դուք կարող եք ձեր ներսում: Դուք կարող եք ձեռք բերել գոհունակություն ձեր ներսում։ Դուք կարող եք ձեռք բերել ամեն ինչ ձեր ներսում։ Սեղմե՛ք կոճակը և ինչ էլ, որ ուզում եք, անընդհատ կգա դեպի ձեզ։ Դուք ձեր ներսում կդառնաք մեքենա: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ այդ ձեռքբերումները ձեր ներսում և ձեզ միացած:

Եկեք այժմ մտնենք մեդիտացիայի մեջ:

Ն․Ս․Շրի Մատաջի Նիրմալա Դևի