Հասարակական ծրագիր։ Մուլադհարայից Վոյդ։

Guildhall Theatre, Derby (England)

1982-07-10 Kundalini from Mooladhara to Void, Public Program, DP, 76' Download subtitles: CS,EN,ES,FI,FR,HU,HY,LT,NL,PL,PT,TRView subtitles:
Download video (standard quality): View and download on Vimeo: View on Youku: Transcribe/Translate oTranscribe


1982-07-10 Q&A after Public Program, Derby, UK, 6' Download subtitles: EN,TRView subtitles:
Download video (standard quality): Download video (full quality): View and download on Vimeo: View on Youku: Transcribe/Translate oTranscribe


Հասարակական ծրագիր։ Մուլադհարայից Վոյդ։
(Գիլդհոլ թատրոն, Դերբի, Անգլիա)
Շաբաթ օր, հուլիսի 10, 1982թ․

Սա է հենց իրավիճակը։ Իրավիճակն այն է, որ մենք Աստվածայինի մասին չգիտենք։ Մենք կարդացել ենք դրա մասին, մենք լսել ենք դրա մասին։ Այնքան մարդիկ են գրել դրա մասին։ Հենց պարզում են որ հարցուփորձ կա դրա մասին, նրանք գրքերով հայտվում են։ Գրքեր գրքերի ետևից, հազարավոր գրքեր են նրանք գրել։ Դրանցից քանի՞սն են ճիշտ և քանիսը՝ ոչ։ Անհնար է պարզել, որովհետև մենք իրականում չգիտենք։
Ենթադրենք ինչ-որ մեկը ասում է, որ Բեդֆորդի դյուքը ծնվել է Դերբիշիրում։ Լավ, ինչպե՞ս եմ ես իմանալու։ Ես չեմ իմանա, մինչև չհանդիպեմ մեկի, ով իսկապես այդ տարածքին է պատկանում, ով գիտի դրա մասին։ Նույն կերպ, գիտելիքը, որ մենք ունենք նաև Աստվածայինի մասին շատ շփոթեցնող է։ Բայց դա գիտելիք չէ, դա երբեք գիտելիքը չէ։ Գիտելիքի հասկացությունը ընկալում ենք այնպես, ասես դա ինչ-որ տեսակի մի պատասխան է մեր հարցերին, որը բանական է, որը կարող ենք խելքով հասկանալ, մեր խելքի միջոցով։ Բայց այժմ այս ոլորտը խելքից վեր է, վեր է բանականությունից։ Վեր է բոլոր սահմանափակ բաներից՝ անսահման ոլորտ է։ Բոլոր այսպիսի սահմանափակ ոլորտները կարող են միայն իմացվել ձեր գիտակցության փորձառության միջոցով։
Այժմ սա, պետք է հասկանալ, որ մի շատ նուրբ բան է, թե ինչպես իմանալ մի բան` մեր գիտակցության փորձառությունը։ Ոչ թե մի փորձառություն, թե հանկարծ լույս եք տեսնում, ուրեմն փորձառություն է։ Նկատի ունեմ՝ դուք միշտ էլ կարող եք լույս տեսնել։ Մարդիկ այնքան լավ են զգում, որ ինչ-որ լույս են տեսել՝ հանկարծ իրենց առաջ վառվող։ Ոչ մի մեծ բան չէ։ Կարող է մի որոշ տարածքից դուրս գալ այդ ճառագումը և միգուցե դա ձեզ ոչ մի օգուտ էլ չի տալիս, այլ դուք պարզապես կարող եք զգալ, թե փորձառություն եք ունեցել։ Այսպիսով, պետք է իմանալ, որ տեսնելը դա փորձառություն ապրել չէ։ Օրինակ, շունը տեսնում է սարքը։ Բայց նա ի՞նչ գիտի դրա մասին։ Նա տեսնում է այն։
Գիտակցությունը, մարդկային գիտակցությունը այնքան մեծ բան է իրենից ներկայացնում, քան թե կենդանու գիտակցությունը։ Օրինակ, կարող ենք ասել, որ գեղեցիկի գիտակցումը կենդանիները չունեն։ Մաքրության գիտակցումը կենդանիները չունեն։ Մարդկանց մեջ դա ներդրված է, Նրանք դա կարող են զգալ։ Նրանք դա իրենց նյարդային համակարգի վրա կարող են զգալ։ Այսպիսով, այն ինչ գիտակցություն է, պետք է զգալ ձեր կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Դա պարզապես մի երևակայական բան չէ կամ մի մտավոր քննարկում․ «Ահ, այո՛, այո՛, ես գիտեմ, գիտեմ»։ Այդպես չէ։ Գիտելիքը պետք է ձեզ հասնի ձեր զգացումների միջոցով, ինչպես որ ես կարող եմ զգալ՝ սա տաք է կամ սառը, բայց քարը ոչինչ չի զգա։
Նույն կերպ, զգացողությունը պետք է ձեզ հասնի ձեր կենտրոնական նյարդային համակարգի միջոցով։ Դա նշանակում է՝ ձեր գիտակցությունն ինքը պետք է լիցքավորվի։ Այն պետք է նոր տարածաչափում ստանա։ Ձեր գիտակցությունն ինքը նոր տարածաչափում պետք է ստանա։ Բոլոր այլ փորձառությունները ոչ մի նշանակություն չունեն էվոլյուցիայում, եթե տեսնեք։
Էվոլյուցիոն գործընթացում գիտակցությունն է, որ զարգանում է, Այն ավելի լավ է ընկալում և ավելի լավ տարածաչափումով։ Եվ այդ տարածաչափումները հասել են իրենց առավելագույնին այն ժամանակ, երբ դուք մարդկային էակ եք դարձել, որտեղ հենց ձեր գիտակցությունը պատրաստ է ընկալելու Տիեզերական Էակի գիտակցությունը, Հավաքական Էակի, որպեսզի դուք դառնաք հավաքական էակ։
Այժմ կուզենայի ձեզ պատմել այն մասին, թե մեր ներսում ինչպես է այն տեղակայված։ Բոլոր գործնական նպատակների համար դուք ինձ չպետք է աներկբայորեն ընդունեք, բայց չպետք է նաև մերժեք այն, ինչ ասում են։ Սա մի նոր համալսարան մտնելու պես է։ Մենք լսում ենք պրոֆեսորին և փորձում ենք հետևել նրան։ Ենթադրենք նա առաջադրում է մի վարկած է առաջադրում ձեր առաջ։ Ապա դուք պարզապես սկսում եք դատել այն, փորձել աշխատեցնել։ Եթե դա ճիշտ է, ապա կարող եք այն կոչել օրենք։
Նույն կերպ մենք պետք է մտնենք այս նոր հասկացության մեջ՝ նախ այն դիտելով, չմերժելով։ Ապա եթե այն ճիշտ է, այդ դեպքում մենք պետք է հավատանք դրան։ Չպետք է կույր հավատ լինի Սահաջա Յոգայի հանդեպ։ Կույր հավատը ընդհանրապես չի օգնում։ Ոչ էլ պետք է մերժում լինի։ Եվ այդ կենսուրախ վերաբերմունքով եթե դուք պարզապես լսեք ինձ որպես մի վարկածի, այն ինչ ասում եմ պետք չէ հենց հիմա ընդունեք որպես ճշմարտություն։ Բայց ապա ժամանակը գալիս է, որ ձեզ ապացուցեմ ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը կարող է ապացուցվել ձեզ։
Ժամանակը եկել է ապացուցելու Աստծո գոյությունը։ Ապացուցելու, ոչ թե ձեզ համար մի մեծ դասախոսություն կարդալու կամ ձեզ դատարան տանելու կամ դրա նման մի բան։ Բայց ինչպե՞ս եմ ես պատրաստվում ապացուցե՞լ դա։ Ձեր գիտակցության վրա։ Դա լինելու է ձեր գիտակցության մի բացարձակ փորձառությունը, որ դուք զգալու եք Ամենազոր Աստծուն։ Ժամանակը եկել է ապացուցելու սուրբ գրությունը, բոլոր սուրբ գրությունները։ Ժամանակը եկել է ապացուցելու ձեր սեփական միությունը Աստծո հետ։ Ձեր սեփական փոխհարաբերությունը Նրա հետ, ձեր սեփական փոխհարաբերությունը այդ Նախասկզբնական Էակի հետ, թե կոչեք նրան Աստված կամ ուրիշ մի բան, Աստծու համար ոչ մի տարբերություն։
Ինչ անունով էլ Նրան կոչեք, Աստված կա, և այդ Աստվածը այնպիսին չէ, որպիսին դուք պատկերացնում եք։ Դա այնպես չէ, ինչպես դուք եք Աստծուն հասկանում կամ ճանաչում Աստծուն, բայց Աստված այնպիսին է, ինչպիսին կա։ Մինչև դուք ինքներդ Նրան չզգաք, դուք չեք հավատալու Նրան։ Եթե նույնիսկ հավատաք ինչ-որ հանգամանքներից ելնելով, դա մի հավատ է, որը կույր է։ Դա ոչ մի նշանակություն չունի որևէ խելացի մարդու համար։ Եվ կգա մի օր, երբ այդ մարդը կհերքի այդ տեսակ հավատը։
Այսպիսով, մեր ներսում, ինչպես ասացի, ներկառուցված համակարգ կա, որը մեզ է հասել տարբեր փուլերում մեր գիտակցության վերելքի միջոցով, ինչը կարծես մի գրված պատմություն լինի մեր ներսում, թե ինչպես ենք մարդկային էակներ դարձել։ Մի քանի փուլի էինք մենք բաժանված։ Նախևառաջ ածխածնի փուլը, որում մենք կենդանացանք։ Մեռածը կյանք դարձավ։ Դա տեղակայված է այս կետում։ Դա ցած է գտնվում մեր ներսի այն մեծ ուժից, որ եռանկյունաձև ոսկրում է, որին կոչում ենք Կունդալինի։
Այս ուժը նաև այն ուժն է, որը նկարագրված է Աստվածաշնչում՝ որպես «Կենաց Ծառ»։ «Ես կհայտնվեմ ձեր առաջ կրակի լեզվակների տեսքով»։ Բայց Աստվածաշունչը, լինելով մի մանրադիտակային բան, դա չի կարող բացատրվել, դրա սիմվոլիզմը։ Մինչև որ դուք չստանաք ձեր նոր գիտակցությունը կամ վիբրացիոն գիտակցությունը, այն չի կարող բացատրվել։ Այս ուժը ցանկության ուժն է, վերջնական ցանկության, միակ, իրական ցանկության, որը մենք ունենք մեր ներսում։ Բոլոր այլ ցանկությունները անիմաստ են դառնում։
Տեսեք, այժմ բարգավաճ երկրներում մարդիկ հասել են բարգավաճության՝ հարուստ են, ունեևոր, բայց երջանիկ չեն։ Մարդիկ, ովքեր ծայրահեղ հարուստ են, ինչպես օրինակ Շվեդիայում ու Շվեյցարիայում, մրցում են միմյանց մեջ, թե քանի երիտասարդներ են պատրաստվում ինքնասպան լինել։ Վերջերս իմացա, որ շվեյցարացիները «ավելի առաջ են»։ շատ ավելի շատ շվեյցարացիներ են ինքնասպան լինում, քան թե Շվեդիայի երիտասարդները։ Սա այն իրավիճակն է, որում պետք է գիտակցենք, որ հարստությունը, եթե մեր ցանկությունը լիներ, մեր իրական ցանկությունը չէ, քանի որ երբ հարուստ ենք դառնում, պետք է որ շատ երջանիկ ու ուրախ մարդիկ լինեինք։ Բայց այդպիսին չենք։ Եվ տնտեսագիտության հիմունքն այն է, որ ցանկությունները մասնավոր դեպքում կարող են հագեցվել, բայց ընդհանուր առմամբ դրանք երբեք հագեցվող չեն։ Նշանակում է՝ նյութը չի կարող բավարարել ձեր ցանկությունները։
Այսպիսով ի՞նչ է ցանկությունը, ի՞նչ ենք մենք փնտրում, թաքնված է այս ուժի մեջ, և դա մի փնտրում է՝ դառնալու մեկ Աստծո հետ, յոգա՝ միություն Աստծո հետ։ Այն, ինչ անվանում ենք մկրտություն։ Ղուրանում այն կոչվում է Փիր։ Դուք պետք է փիր դառնաք՝ «նորից ծնված»։ Սա շատ լեզուներով է նկարագրված, բայց նույն բանը, ինչը նկարագրված է, նույնն է բոլոր սուրբ գրություններում։ Եթե փորձեք հետևել նրան, թե ինչ նկատի ունեն, կզարմանաք, որ նրանք բոլորը նույն բանն են ասել։
Հիմա ինչ-որ մեկը կարող է ասել․«Կարող են ուրիշ ճանապարհներ լինել, Մա՛յր։ Ուրիշ բաներ կարող են աշխատել»։ Այլ մեթոդներ չկան, որովհետև սա մշակվել է հազարավոր տարիներ շարունակ ձեր մեջ այն օրից, ինչ ածխածին եք դարձել։ Եվ այդ ամենը բնության կողմից ներդրված է ձեր մեջ։ Ինչպես օրինակ մեկը կարող է ասել, որ սերմը պետք է ծլի ինչ-որ ուրիշ եղանակով․ ուրիշ եղանակ չկա սերմի համար։ Սերմը պրիմյուլ ունի և պրիմյուլը պետք է արթնանա, դա միայն այդպես է աշխատում։
Նույն կերպ դա աշխատելու է ձեր բոլորի մեջ։ Այս ուժը պետք է շարժվի ձեր մեջ, պետք է արթնացվի ձեր մեջ։ Եթե այն արթնանում է ձեր մեջ, այն բարձրանում է։ Բայց այս ի՞նչ ուժ է։ Այս ուժը Ոգու հետ մեկ դառնալու համար է։ Այնպես որ այս ուժը գիտի, որ այն պետք է մեկ դառնա Աստվածայինի հետ։ Այժմ մենք ուրիշ շատ ցանկություններ ունենք, և պետք է ասենք՝ ինչպե՞ս է այն կապված դրանց հետ։ Սա այնպես է, ինչպես մենք կասեինք․ «Գնանք Դերբիշիր և հանդիպենք բոլորին»։ Հիմա մենք գալիս ենք ամբողջ ճանապարհը, հասնում ենք Գիլդհոլ, հասնում ենք այստեղ և չենք հանդիպում ձեզ։ Ապա իմ ամբողջ գալը, իմ ողջ ճամփորդությունը անիմաստ է, քանի որ ես ձեզ չհանդիպեցի։ Դրանում ընդհանրապես ոչ մի իմաստ չկա։
Նույն ձևով, մեր բոլոր ցանկությունները միայն այս ցանկությունը բավարարելու համար են, այս վերջնական ցանկությունը, ցանկություն՝ մեկ դառնալու Աստվածայինի հետ։ Շատ բաներ կարելի է ասել Կունդալինիի մասին։ Ես պետք է որ հարյուրավոր անգամներ խոսած լինեմ Կունդալինի մասին, և դրա մասին ավելին իմանալու համար դուք պետք է Սահաջա Յոգայում լինեք և ավելին իմանաք դրա մասին։ Բայց հենց հիմա ես ձեզ կարճ պատմեցի, թե ինչ է Կունդալինին, և թե ինչպես է այն տեղադրված այնտեղ։
Այժմ, վերևում, որը որ երկրորդն է․․ իրականում երկրորդը մենք համարում ենք երրորդը, այն այս կողմ է նայում։ Դրա ուժը․․ ես կասեի, սա մեր փնտրելու կենտրոնն է։ Այս կենտրոնը կոչվում է Նաբհի Չակրա, որը մեզ մեր փնտրումն է տալիս։ Երբ մենք կենդանու մակարդակում ենք, մենք սնունդը փնտրում ենք մեր ստամոքսի միջոցով։ Եվ դուք կզարմանաք, որ երբ մենք մարդկային էակ ենք դառնում, այդ ժամանակ նույնպես մենք մեր փողը մեր ստամոքսի միջոցով ենք փնտրում։ Մենք կարող ենք մի փոքր այս ու այն կողմ շեղվել, բայց ի վերջո նույնիսկ մեր Աստծուն մեր ստամոքսի միջոցով ենք փնտրում։ Այս ստամոքսի շուրջը այն տարածքն է, որը պետք է անցնել։ Եվ այս տարածքը իրականում Ուսուցիչների տարածքն է։ Բոլոր Նախասկզբնական Ուսուցիչները այս տարածքում են ծնվել, ինչպես օրինակ՝ Մովսեսը, Սոկրատեսը։
Տասը գլխավոր նախասկզբնական էակներ կան, ովքեր այս աշխարհ են եկել, ովքեր եկել էին մեզ մեր փնտրելու գաղափարը տալու, թե մենք ինչ պետք է անենք։ Ըստ էության նրանք եկել էին այստեղ սովորեցնելու, թե ինչպես հավասարակշռել ինքներս մեզ, ինչպես հավասարակշռել, որպեսզի կարողանանք աճել։ Հիմա բոլոր այս մեծ մարգարեները կամ նախասկզբնական էակները, պետք է ասել, նրանք էին վարպետները։ Նրանք եկել էին մեզ տեղեկացնելու, որ եթե դուք շատ եք շեղվում դեպի ձախ կամ շատ դեպի աջ, ապա դուք կընկնենք ձեր կենսամիջոցի հարցում, ձեր՝ որպես մարդ որակում։ Որպես մարդկային էակ դուք պետք է կենսամիջոց ունենաք, և սա է այն կենտրոնը, որը աստիճանաբար բացում է կենսամիջոցը կենդանուց դեպի ավելի բարձր կենդանի։ Եվ մարդու փուլում է, որ անձը սկսում է գիտակցել, որ այս կենսամիջոցը գոյություն ունի մեր մեջ։ Ահա այդպես են բոլոր մեր օրենքները առաջացել։ Աստվածաշնչի տասը պատվիրանները տասը կենսամիջոցներն են, որ մեր ներսում են։ Նրանք տասը Գուրուներն են, ովքեր եկել էին այս աշխարհ՝ փրկելու մարդկանց մեջտեղի ճանապարհից դուրս գալուց, ավելի շատ ձախ կամ աջ գնալուց։
Այժմ, ձախ կողմը, ինչպես տեսնում եք այստեղ, զգացմունքների կողմն է մեր ներսում, և նաև ցանկության ուժը։ Զգացմունքային կողմն է, որը մեզ մեր ենթագիտակցականն է տալիս։ և դրանից վեր մեր հավաքական ենթագիտակցությունն է։
Աջ կողմում մենք մի ուրիշ՝ գործողության ուժ ունենք, որով մեր ցանկությունը փորձում ենք գործողության մեջ դնել։ Եվ այս գործողության ուժը մեզ տալիս է մեր ապագան և հոգ է տանում մեր ֆիզիկական և մտավոր գործողությունների մասին։ Դրա արդյունքում մենք զարգացնում ենք մի հիմնարկություն մեր գլխի մեջ, որ կոչվում է էգո։ Յուրաքանչյուրը այն ունի, ոչ մի սարսափելի բան չկա։ Երբ մենք մի բան ենք անում, մենք զգում ենք, թե արել ենք դա, և դա առասպել է, բայց միևնույն է դեռ կրում ենք այդ առասպելը, որովհետև դեռ չենք տեսել իրականությունը։
Մյուսը մեր ներսում ձախակողմյան ուժն է․ որի միջոցով մենք ստանում ենք ուրիշների ագրեսիան, որի միջոցով ունենք մեր անցյալը, այն մեզ տալիս է մի հիմնարկություն՝ որպես մեր գործողությունների կողմնակի արդյունք՝ զգացմունքային գործողությունների, մի հիմնարկություն, որը փուչիկի տեսքով կտեսնեք այստեղ, որ կոչվում է սուպերէգո։
Այս երկուսը հանդիպում են ուղեղում ճիշտ այսպես, ձեր մեծանալուն զուգահեռ, և կալցիֆիկացում է տեղի ունենում ձեր գլխավերևում՝ գաղթունի ոսկրի տարածքում։ Եվ այս փափուկ տարածքը, որը մանկության ժամանակ բաբախում է, ամբողջապես ծածկվում է։ Այդպիսով դուք ձևավորում ենք ձեր ես-ը, դուք դառնում ենք Պրն Իքս, ՈՒայ, Զեթ և այլն։ Դուք ձևավորում ենք ձեր ազատությունը։ Սա է այն ազատությունը, որին դուք հասել եք․ լինել պրն․ Իքս, պրն․ ՈՒայ, պրն․ Զեթ։
Սրան հասնելուց հետո դուք սկսում եք օգտագործել երկրորդ կենտրոնը, որը ձեր ստեղծագործայնության կենտրոնն է, ձեր գործողության կենտրոնը։ Կենդանիները չունեն որևիցե էգո։ Իհարկե, եթե նրանք ապրեն մարդկանց հետ, միգուցե և ձևավորեն․ բայց այլապես նրանք ընդհանրապես էգո չունեն։ Եվ եթե դուք ինչ-որ սխալ բան անեք, վատ կզգաք, մեղքի զգացում կունենաք։ Կենդանիները երբեք մեղավոր չեն զգում, որովհետև այդ նրանց բնույթն է այլ կենդանիներին սպանելը, նրանց բնույթն է ուտել, այնպես որ նրանք երբեք մեղավոր չեն զգում։ Միայն մարդիկ են, որ կասեն․ «Օ՜, ես չպետք է դա ասեի։ Չպետք է դա անեի»։
Միայն մարդկային հատկանիշն է մեղավոր զգալը, միայն մարդկային հատկանիշ է ուրիշներին ճնշելը։ Այսպիսով երկրորդ կենտրոնն է խաղի մեջ մտնում, որի միջոցով դուք մտածում եք։ Եվ դուք ապագայի մասին ենք մտածում, ծրագրում եք։ Ձեր ֆիզիկական․․
(Կարծում եմ սա հիմա չափազանց է, կարո՞ղ եք դադարեցնել։ Լավ կլինի անջատեք լույսը, չափից դուրս շատ է։ Ամբողջ ընթացքում եղել է, չափից շատ է։)
և դուք մտածում եք։ Մտածելու համար ձեզ էներգիա է անհրաժեշտ, և այդ էներգիան դուք ստանում եք այն ճարպային բջիջներից, որոնք ստամոքսում են, որոնք փոխարկվում են՝ օգտագործվելու ուղեղի համար։ Եվ երբ այս փոխարկումը տեղի է ունենում, այս խեղճ կենտրոնը պետք է քրտնաջան աշխատի։ Երբ դուք մտածում եք, այս կենտրոնը անցնում է գործի։ Այն պետք է շատ եռանդուն աշխատի միայն մի գործի համար, այն է՝ ճարպային բջիջների մատակարարումը հոգալը։
[Չափից շատ լույսեր կան այստեղ։ Կարո՞ղ եք անջատել այս լույսերը։] [Ոչ, ոչ, այստեղի այս երեքը..] [Շնորհակալություն ․․․ Դեռ սրանք չափից շատ են] [եթե սրանք կարողանաք հանել, ավելի լավ կլինի] [Ոչ, ոչ, այս երեքը։ Այս երեքը չափից շատ են]։ [Ընդհանրապես դրա կարիքը չկա, այս երեքը, այդ ի՞նչ է] [Նկատի ունեմ, նրանք այնպես էլ տեսնում են ինձ Դուք չե՞ք կարողանում տեսնել ինձ։ Կարծես, զգում ես ինչպես նկարահանման ժամանակ։ ]
Այսպիսով, այս կենտրոնը, որը մենք Սվադիսթանի կենտրոն ենք կոչում, այն կենտրոնն է, որը ձեզ ձեր ապագայի էներգիան է տալիս, ձեր ապագայի մասին մտածելու, ծրագրելու համար, որը ձեզ էներգիա է տալիս՝ առաջ բերելու ֆիզիկական աշխատանքի կամ ֆիզիկական վարժության դրսևորումը։ Այս խեղճ կենտրոնը պետք է աշխատի միայն մի գործի համար՝ փոխակերպել ճարպը՝ ուղեղի օգտագործման համար։
Հիմա, եթե մի կենտրոնը, որը պետք է շատ ուրիշ բաներ անի, սկսում է միայն մի գործ անել, բոլոր մյուս բաները կանտեսվեն։ Արդյունքում դուք խնդիրներ կունենաք, որովհետև այն պետք է սպասարկի ձեր լյարդին, ենթաստամոքսային գեղձին, ձեր երիկամներին, ձեր փայծաղին։ Եվ հենց այն անցնում է մեկ նպատակային աշխատանքի, այն դրա համար է ծրագրավորվում, և դրանից հետո այն չի կարող հոգալ այս բաների մասին։ Ահա թե ինչպես եք ձևավորում վատ լյարդ, ձևավորում եք դիաբետներ, երիկամների խնդիրներ, արյան ճնշումներ։ Ինչպես նաև ձևավորում մի շատ լուրջ հիվանդություն, որ կոչվում է արյան քաղցկեղ։
Այժմ, Սահաջա Յոգան կարող է բուժել բոլոր այս խնդիրները։ Դա միայն ֆիզիկական է, բայց այն կարող է բուժել նաև ֆիզիկական խնդիրները, որովհետև եթե այս կենտրոնը իր նորմալ վարքին բերվի, եթե շատ նորմալ ձևով աշխատեցվի, դուք հեշտորեն կկարողանաք բուժել այդպիսի հիվանդությունները, որոնք ձեր գերակտիվությունից են բխում, չափից դուրս մտածելուց, գերերևակայելուց։
Շատ վտանգավոր բան է անընդհատ ապագայի մասին մտածելը։ Օրինակ, մենք հիմա այստեղ նստած ենք․ մենք պետք է հարմարավետ նստած լինենք ու միմյանց հետ խոսենք։ Դրա փոխարեն մենք հիմա մտածում ենք․ «Ի՞նչ եմ անելու վաղը»։ կամ «Ի՞նչ եմ անելու, երբ տուն գնամ»։ «Ինչպե՞ս եմ ճաշ պատրաստելու»։ «Ի՞նչ եմ ուտելու»։ կամ «ԻՆչպե՞ս եմ իմ գնացքին հասնելու»։ Այս ողջ ապագայամետ վարքը ձեզ դարձնում է մի շատ ծիծաղելի անձնավորություն։ Դուք այնքան ապագայամետ ենք դառնում, որ մոռանում եք անցյալը։
Ես մի ջենթլմենի եմ հանդիպել, ով մոռացել էր նույնիսկ իր անունը։ Մոռացել էր իր հոր անունը, մոռացել իր մոր անունը և նաև ի սարսափ իր կնոջ, նաև նրա անունը։ Եվ նրա կինը սկսեց լացել և ասաց․ «Հիմա ի՞նչ անենք։ Նա ամեն ինչ մոռացել է»։ Այժմ նա ապագայի տարածքում է։ Նա միայն ապագան գիտի։ Հետո նրան ստիպված մղեցին ետ դեպի կենտրոն, որից հետո նա աստիճանաբար սկսեց հիշել։ Ապա նա ինձ ասաց, որ ինքը Հնդաստանի մի մեծ մարզի խորհուրդներից մեկի գլխավորն է, և ասաց, որ եղել է․․․ ասաց «Ոչ, ես հիմա եմ»։ Ես ասացի․ «Դա լավ է։ Այդպես ավելի լավ է»։ Այժմ դուք այն վիճակում եք, որում ասում եք․ «Ես եմ»։
Այսպիսով սա է ինչ պատահում է, և սա է պատահելու մեր այստեղի հասարակություններին, որոնք շատ ապագայամետ են։ Եվ դա խզելու համար կարելի է փորձել ամեն ինչ։ Դուք կարող եք ամեն ինչ փորձել, օրինակ՝ կարող եք ցույց տալ անցյալի նկարները և դրա նման բաներ, բայց դա ձիուն ետ չի բերի․ այն շատ արագ է վազում։ Միակ բանը, որ դա գլուխ կբերի, Կունդալինիի արթնացումն է։ Երբ Կունդալինին ինքը արթնանում է, Նա լուսավորում է կենտրոնը, և կենտրոնն ինքը վերականգնում է իր նորմալ ձևը, իր նորմալ վարքը և իր նորմալ վիճակը։
Դրանից բացի այն դինամիկ ուժ կամ դրսևորում ունի, որով սա՝ այս կենտրոնը, որը հոգում է մեր ուշադրության մասին, լուսավորված է դառնում, և մեր ուշադրությունն էլ է լուսավորվում, և ուշադրությունը, որը լուսավորված է, դինամիկ է դառնում այն իմաստով որ հիմա այժմ այստեղ նստած կարող եք ցանկացածի վրա ուշադրություն դարձնել․ պարզապես ուշադրություն ուղղել, պետք չէ ինչ-որ բան անեք, պարզապես ուշադրություն դարձնել այդ մարդու վրա և կարող եք ձեր մատների ծայրերի վրա պարզել, թե ո՞րն է այդ մարդու խնդիրը։ Նա կարող է հազարավոր մղոններ հեռու լինել։
Երբ Նիքսոնը խնդիր ուներ, հանկարծ չգիտեմ․․ Ես ասացի․ «Պարզե՛ք Նիքսոնի մասին։ Ինչպե՞ս է նա»։ Եվ նրանք ասացին․ «Մա, նա մի ահավոր խառնաշփոթի մեջ է»։ Քրիստոսը ասել է․ «Ձեր ձեռքերը կխոսեն»։ Ահա և ժամանակը եկել է։ Այս ձեռքերը, որոնք այսքան պարզ են թվում․ բայց նրանք այնքան խրթին են, այնքան բարդ կառուցվածք ունեն, որ նյարդային վերջավորությունները այնքան մանրադիտակային են, որ մենք չենք կարող հասկանալ, թե որքան բան կարող ենք նրանք մեզ ասել, թե որքան հեռու նրանք կարող են գնալ։
Երբ արթնացումը տեղի է ունենում, դուք սկսում եք ձեր շուրջը զգալ վիբրացիաները, ամենաթափանց Ուժը, որը երբեք նախկինում չեք զգացել, ձեր այս մատների ծայրերի միջոցով։ Այս մատները, որոնք մենք անտեսում ենք, սխալ օգտագործում, սխալ բաների համար օգտագործում։ Այս մատների ծայրերն իրենք լուսավորվում են, և դուք սկսում եք զգալ նրանց։ Դա է, որ ես ասում էի, որ պետք է ստանաք ձեր գիտակցությունը, որը լուսավորված է։ Այդ գիտակցությունն է, որ պետք է դրսևորվի։ Եվ ահա այդպես եք սկսում զգալ նրանց ձեր մատների վրա․ Սխալը այստեղ է, այնտեղ է․ դուք կարողանում եք տեսնել, թե որտեղ է խնդիրը։
Հիմա, այս բոլորը կապված են ձեր կենտրոնների հետ։ Սրանք հինգն են, վեց և յոթ՝ յոթը ձախ կողմում և յոթը աջ կողմում։ Սրանք ձեր զգացմունքային կողմի մասին են, և սրանք ձեր աջ կողմի՝ ձեր ֆիզիկական և բանական կողմի մասին, կամ կարելի է ասել մտավոր կողմը։ Այդպիսով դուք կարող եք հասկանալ, թե ինչպիսին է անձը՝ միայն պարզելով, թե արդյո՞ք տաքություն եք զգում այդ մարդուց եկող, թե արդյո՞ք այրում եք զգում այդ մարդուց, թե արդյո՞ք դրանք թմրում են, արդյո՞ք դրանք ծանրանում են։ Եվ մի սերտ փոխհարաբերություն է հաստատվում ամենուր թափանցող Ուժի հետ, որը ձեզ տեղեկացնում է, հաղորդում։ Եվ այդ հաղորդագրությունը այնքան ճիշտ է, որ եթե նույնիսկ 10 երեխա ունենք, ովքեր գիտակցած հոգիներ են․ շատ երեխաներ են այսօր ծնվում որպես գիտակցած հոգիներ։
Մենք այս օրերին չենք հասկանում երեխաներին, բայց այս օրերին Մեծ երեխաներ են, և նրանք ծնվում են այսօր, որովհետև ժամանակը եկել է։ Սա Դատաստանի ժամանակն է, Հարության ժամանակը, սա այն ժամանակն է, որի մասին մարդիկ նկարագրել են բոլոր սուրբ գրություններում։ Այնպես որ մեծ մարդիկ են ծնվում։ Եվ այս երեխաները, եթե դուք կապեք նրանց աչքերը, և հարցնեք իրենց առջև նստած մարդու մասին․ «Ո՞րն է այս մարդու խնդիրը», նրանք բոլորն էլ միևնույն մատը կբարձրացնեն։ Նրանք բոլորը նույն մատը կբարձրացնեն, նույնիսկ եթե իրենց աչքերը փակ են։ Նույնիսկ եթե մեջքով են նստած դեպի այդ մարդը, իրենք կարող են պարզապես ետ տանել իրենց ձեռքերը և ասել։ Նրանք այնքան լավ են, երեխաները այնքան լավն են։
Հասկանում եք, երբ նրանք իրենց մատները բերանն են դնում, մենք երբեմն մտածում եք․․ չգիտեմ, Ֆրոյդը, ում ես կանվանեի մի շատ տհաս անձնավորություն, նա շատ բան չգիտեր Աստծո ու կյանքի և ոչնչի մասին, նա շատ, շատ չնչին բան գիտեր, նա ասում է, թե դա սեքսի հետ ինչ-որ կապ ունի։ Նա ոչ այլ ինչ էր, քան սեքսի մակարդակը և նա ուզում է, որ բոլորը սեքսի մակարդակին լինեն, այլ ոչ թե մարդկային էակներ։ Այնպես որ, այդ մարդը ինչ էլ որ ասած լինի, միևնույն է ճշմարտությունն այն է, որ դա ոչ մի կապ չունի սեքսի հետ։ Դա նրանից է, որ նրանք զգում են այդ ջերմությունը իրենց մատների վրա, նրանք իրականում զգում են դա, և ահա այդպես է որ դրանք բերանն են դնում։
Փոքր, փոքր երեխաներ, ես տեսել եմ․ մենք այստեղ մեկին ունենք, ով Անգլիայից է եկել՝ Լոնդոնից, և մեկ ուրիշ մեկը, որ այստեղ ինչ-որ մի տեղից է, և նրան ու բոլոր մյուսներին եթե դուք հարցնեք, նրանք ձեզ անմիջապես կասեն՝ որտեղ է խնդիրը, որ չակրան է բռնված։ Հիմա, երեխաներին դուք չեք կարող հիմարեցնել։ Նրանք բոլորը ձեզ միևնույն բանն են ասում, և սա է ինչ տեղի է ունենում։ Այսպիսով ձեր գիտակցությունը լուսավորվում է և ձեր ձեռքերը, որոնք այստեղ սիմպաթիկ վերջավորություն ունեն, ձեզ ասում են։ Կարող ենք ասել, որ հիմա մեր կենտրոնական նյարդային համակարգի վրա մենք կարող ենք զգալ ուրիշների մասին և մեր իսկ մասին։
Այժմ, ենթադրենք դուք նստած եք այստեղ և ես ձեզ հարցնում եմ․ «Ո՞րն է ձեր խնդիրը»։ Դուք կասեք․ «Ես չգիտեմ, թե ինչումն է իմ խնդիրը։ Ես չգիտեմ»։ Բայց ես միգուցե կարողանամ ձեզ ասել, թե ո՞րն է խնդիրը։ Եթե դուք գնանք ու բժշկին տեսնեք, կհասկանաք․ ահա սա է խնդիրը։ Ինչպե՞ս եք դուք իմանում։ Պետք չէ գնալ որևէ հետազոտության, բոլոր պաթոլոգիական հետազոտություններին, որտեղ ձեր բոլոր ատամներն են վերցնում, աչքերն են հանում, և երբ դուք արդեն սպառվում եք, ձեզ ասում են, որ դուք ամենաառողջ մարդն եք։ Դուք ստիպված չեք գնալ բոլոր այս սարսափելի բաներին, պետք չէ որևիցե փող ծախսել և փորձել բոլոր այս վրդովեցնող բաները։ Պարզապես պարզելով ձեր ձեռքերը, դուք կիմանաք ձեր մասին։ Եվ այն մարդիկ, ովքեր Սահաջա Յոգեր են, ձեզ կասեն, որ սա է որ սխալ է ձեր մեջ և ահա այսպես դա կարելի է բուժել։
Հիմա ժամանակը եկել է․ սա մի այնպիսի արտառոց ժամանակ է։ Սահաջա Յոգայով մենք այնքան շատ քաղցկեղով հիվանդների ենք բուժել, այնքան շատ արյան քաղցկեղով հիվանդների։ Վերջերս մի աղջիկ, ով մի Սահաջա Յոգինի է Նյու Յորքում, բուժել էր արյան քաղցկեղով հիվանդի։ Այդ տղան մահվան շեմին էր․ նրանք հայտարարել էին, որ նա մեռնելու է։ Այդ վճիռը, որ նրան տվել էի, ասում էր, որ մոտ 15 օր նա կարող է ապրել և ապա նա մեռնելու է։ Նկատի ունեմ, դա միակ բանն է, որ նրանք կարող են անել։ Այնքան բաների միջով էր անցել խեղճը․ տղան եկել էր Հնդկաստանից, ծախսել իր ամբողջ փողը, և դա էր իր ստացած հավաստագիրը, որ նա մեռնելու է 15 օրվա ընթացքում։ Ինչ-որ կերպ այդ մարդիկ կապնվեցին ինձ հետ, և ես նրանց ասացի, որ կապնվեն Նյու Յորքի մի Սահաջա Յոգինիի հետ։ Եվ նրանք ասացին, որ ահա այսպիսի մի տղա է այստեղ, նրան անունը Ռահուլ է։ Նա հազիվ 16 տարեկան է, արյան քաղցկեղ ունի։ Տղան ոչ միայն բուժվեց, Նա եկավ հասավ Լոնդոն՝ ինձ տեսնելու, և նա ետ է վերդարձել իր տուն։
Շատ արտառոց է հնչում՝ թե ինչպե՞ս կարող է մեկը, ով բժիշկ չէ, ով ոչ մի առնչություն չունի բժշկության հետ, կարողանա բուժել։ Բոլոր այս բժշկությւոնից վեր, բոլոր այս բաներից վեր մի նուրբ Ուժ է, աստվածային Ուժն է, որից էլ ամեն ինչ եկել է։ Եթե դուք ինչ-որ ձևով դառնում եք դրա տերը, կամ այն անձը, ով գիտի, թե ինչպես այն գործածել, ապա կարող եք բուժել ում կցանկանաք։ Այնպես չէ, որ ես եմ բուժում այս օրերին, իմ աշակերտներն են բուժում։ Ես չգիտեն, թե որքան մարդկանց է այս Դր․ ՈՒորրենը, ով բժիշկ էր, բուժել Սահաջա Յոգայի միջոցով, որը բժշկական գիտություն չէ։ Թե քանի հիվանդ է նա անձամբ բուժել, նա չի կարողանա հաշվել։
Այսպիսով ողջ համակարգն է փոխվելու։ Այժմ, դուք ձեր իսկ տերն եք դառնալու, ձեր ուժերի տերը, և բոլոր այս ուժերը դուրս են հորդելու ձեզանից։ Հիմա, երբ մենք ասում ենք, որ եղել են գուրուներ, ովքեր բուժել են, գուրուներ, ովքեր կարողանում էին կանգնեցնել սարսափելի հիվանդության զարգացումը և նման բաներ, մենք կարծում ենք, թե դա հնարավոր չէ։ Կարծում ենք, թե դա մի անհնարին բան է։ Ինչպե՞ս դա կարող է լինել։ Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ։ Մի մտացածին պատմություն է։ Բայց երբ դուք ինքներդ տեսնեք դրա դրսևորումը, դուք կզարմանաք։
Մի անգամ ես նավով ճամփորդում էի, և նավի կապիտանին Ինքնագիտակցում տվեցի։ Եվ այնպես պատահեց, որ նավի անձնակազմից մեկը սառցարանում մնաց, ու նա շնչահեղձություն ունեցավ և պնևմոնիա ստացավ։ Իհարկե, հասկանում եք, ես պաշտոնի մեջ էի, ճամփորդում էի, որովհետև ամուսինս այդ ընկերության գլխավորն էր։ Այնպես որ նա ինձ չէր խնդրի ներքև գնալ։ Նա կարծեց, թե դա չափից դուրս է ինձ խնդրելու համար։ Ես ասացի․ «Շատ լավ, եթե ինձ թույլ չեք տալիս ներքև գնալ, ապա ավելի լավ է, իջեք այնտեղ, որտեղ նա է։ Ոչ մի ՍՕՍ մի ուղարկեք բժիշկ կանչելու կամ այլ բանի համար։ Դուք պարզապես գնացեք և ձեր ձեռքը նրա կրծքավանդակին դրեք մոտ 5 րոպե»։
Նրա պնևմոնիան լիովին բուժվեց, և այս կապիտանը չէր կարողանում հավատալ։ Նա ասաց․ «Դա ինչպե՞ս կարող է լինել»։ Ես ասացի․ «Այդպես է։ Դա ձեզ հետ է պատահել»։ Այժմ դուք դա եք դարձել, ընդունե՛ք դա։
Դուք պետք է հանձն առնեք այդ ուժը, այն ինչ որ ձեզ տրվել է, ինչպես որ սանսկրիտ լեզվով մենք ասում ենք «վիրաջ»։ Ստանձնեք այն։ Հասկանում եք, եթե նույնիսկ․․ ձեզ գահ տայի, եթե դուք չգիտեք, թե ինչպես ստանձնել գահի ուժը, հավատալ դրան, ապա ինչպես մի մուրացկան տղա, ում եթե նստեցնեք գահին, նա դեռ մարդկանց մոտենալիս, ձեռքը առաջ է պարզում․ «Ինձ հինգ ռուպի տվե՛ք, ինձ հինգ ռուպի տվե՛ք»։ ՄԻնչև ու մինչև դուք չստանձնեք այս ուժերը, դուք դեռ անորոշության մեջ եք, չնայած ստացել եք դրանք։
Եվ սա է այն կետը, որ շատ դժվար է հատկապես արևմտյան մտքի համար, որովհետև նրանք չեն կարողանում հավատալ, որ կարող են ունենալ այս ուժերը։ Նրանք պարզապես չեն կարող հավատալ։ Նրանց ասա, կասեն․ «Բայց ինչպե՞ս դա կարող է լինել»։ Բայց դա այդպես է։
Հիմա, օրինակ, այս սարքը։ Եթե դուք այն գյուղ տանեք և մարդկանց ասեք, որ այն ձեր ձայները կտարածի շրջապատում, կամ եթե տանեք, օրինակ, հեռուստացույց և ասեք, որ դուք կարող եք ամեն տեսակ ֆիլմեր, կամ կարելի է ասել, թատրոն ու ներկայացումներ կամ երաժշտություն տեսնել սրա միջից, նրանք չեն հավատալու ձեզ։ Կասեն․ «Այս տու՞փը, սա մի սովորական փայտե տուփի տեսք ունի»։ Բայց երբ դուք միացնեք այն, այն ցույց կտա իր ուժը։
Նույն կերպ այն, ինչ մարդկային էակների մեջ թվում է մի շատ, շատ սովորական, առօրյա մի բան․ սովորականի պես ենք մեզ ընդունում, ինքներս մեզ։ Մենք չգիտենք, թե որքան մեծարված ենք, թե որքան մեծ ենք, թե ինչպես է մեզ Աստված ստեղծել այդպիսի դժվարությամբ, այդքան խնամքով, այդքան սիրով՝ մի շատ հատուկ նպատակի համար, որ Նա ուզում է Իր բոլոր ուժերը ձեզ շնորհել։ Նա ուզում է, որ դուք մտնեք Աստծո Արքայություն և վայելեք Իր օրհնանքները, Իր սերը։
Դա մի բան է, որին մենք չենք կարողանում հավատալ․ մենք այնքան հիասթափված ենք, այնքան զզված մեզանից, մեր հասարակությունից, ամեն ինչից։ Բայց դա այդպես չէ, այդպես չէ։ Դա ընդամենը պետք է տեղի ունենա։ Դուք ընդամենը պետք է միացվեք աղբյուրին և դա կաշխատի և դա աշխատում է։ Դա աշխատել է։ Հազարավորների հետ է դա աշխատել, և այն պետք է աշխատի ձեզ հետ։
Բայց այն անհեթեթ մտքերը, որ մարդիկ ունեն, այն կարծիքը, թե դուք կարող եք վճարել դրա համար։ Նկատի ունեմ, ինչպես կարող եք վճարել մի բանի համար, որը կենդանի է։ Երբևիցե վճարե՞լ եք մի կենդանի բանի համար։ Օրինակ, արդյո՞ք ինչ-որ բան վճարել եք ծաղիկից միրգ ստանալու համար։ Կարող եք արդյո՞ք վճարել ծաղիկի՞ն։ «Լավ, ես քեզ մի ֆունտ կտամ, ինձ միրգ տու՛ր»։ Դա կաշխատի՞։ Դա այդքան անհեթեթ է, թե դուք կարող եք վճարել կենդանի Աստծո համար։ Դուք չեք կարող վճարել կենդանի փորձառության համար և չեք կարող վճարել էվոլյուցիոն գործընթացի համար։ Այն ինքնակամ է, այն մեր ներսում է, այն աշխատեցնում է։
Բայց մենք այնքան շատ գիտենք փողը, որ չեք հասկանում որ դա անվճար է, չնայած որ այդքան շատ բաներ անվճար ենք ստանում։ Այդքան շատ բաներ անվճար ենք ստացել, միևնույն է դեռ չեք հասկանում անվճար բաների կարևորությունը, որովհետև կարծում ենք, թե այն ինչ անվճար է, չի կարող մեծ, վսեմ լինել։ Իրականում բոլոր մեծ բաները պետք է անվճար լինեն, այլապես մենք գոյություն չենք ունենա, մենք չենք ապրի։ Եթե մենք օդ չստանանք՝ ազատ շնչելու համար, գոյություն չենք ունենա։ Եթե դա պատահում է երբեմն ինքնաթիռում կամ մի այլ տեղում, պետք է տեսնենք, ապա միայն մարդիկ գիտակցում են այս անվճար բաների կարևորությւոնը, որոնք մեզ սովորականի պես ենք ընդունում։
Այնպես որ պետք է հասկանալ, որ գաղափարը, որն ունենք Աստծո մասին, նրան հասնելու մասին, մեզ հասնելու մասին, նույնպես սխալ է։ Մենք կարծում ենք, թե օրինակ գլխի վրա կանգնելով մենք կստանանք դա։ Նկատի ունեմ, եթե գլխի վրա կանգնելով, մենք կարող ենք ստանալ Աստծուն, ապա ողջ էվոլյուցիայի ընթացքում նրանք պետք է որ գլխի վրա կանգնած լինեին։ Կամ մենք կարծում ենք, թե այս մրցարշավը վազելով մենք կստանանք դա, կամ այս կամ այն տեսակ սնունդ ուտելով, կամ այս կամ այն անելով մենք կստանանք դա, սխալ է։
Բայց այդ դեպքում կարող եք հարցնել, թե ինչու այս բոլոր կրոնական մարդիկ ասել են․ «Դուք չպետք է սա անենք, դուք չպետք է դա անեք»։ Նրանք ասել են դա, որովհետև դրանք այն բաներն են, որոնք անհրաժեշտ են մեր կենսագոյատևման համար, որպես մարդկային էակներ մեր հավասարակշռության համար։ Մենք կորցնում ենք մեր հավասարակշռությունը, եթե այդ բաները չենք անում։ Մենք պետք է հավասարակշռություն ունենանք։ Ահա դրա համար է ասվել․ «Մի արե՛ք դա»։
Մարդիկ ծայրահեղություններին գնալու ունակություն ունեն։ Ուզում եմ ասել, ասեք նրանց մի բան․․ ես մարդիկ գիտեմ, դուք միայն ասեք նրանց, որ այս որոշակի կենտրոնը բուժելու համար պետք է այս ասանան անել կամ այսպիսի բան է պետք անել։ Նրանք դա հարյուր, հազար անգամ կանեն մեկ օրվա մեջ։ Նկատի ունեմ, ես երբեք չեմ խնդրել, պարզապես ասել եմ երբեմն արեք դա, կամ շաբաթը մեկը․ նրանք դա հարյուր անգամ կանեն։ Մենք ծայրահեղությունների ենք գնում։ Եվ այդ պատճառով, հավասարակշռություն հաստատելու համար, այդ մարդիկ մեզ ասել են․ «Մի արե՛ք այս, մի արե՛ք այդ, մի արե՛ք այն»։
Բայց ապա մեր էգոյով մենք ասում ենք․ «Ինչու՞ ոչ։ Ի՞նչ սխալ բան կա»։ Շատ լավ, առա՛ջ։ Երբ մենք երեխաներին ասում ենք․ «Մի՛ ծխեք»։ «Ինչու՞ ոչ։ Բոլոր իմ ընկերները ծխում են։ Ես էլ կծխեմ»։ Շատ լավ, առա՛ջ, ծխի՛ր, քաղցկեղ ստացի՛ր, ապա այստեղ ծակ կունենաս, դրա միջոցով կշնչեց։ Որոշ ժամանակ անց սա կկորի, քիթը կկորի, և դուք կշարժվեք մեքենայի նման բոլորին նայելով․ դուք չեք կարողանա խոսել, ապրել որպես նորմալ մարդ։ Եթե դուք հասկանում եք, որ․ «Օ, Աստված իմ, երանի չծխեի»։
Բայց Սահաջա Յոգայում մենք չենք ասում․ «Մի՛ ծխեք», որովհետև մարդկանց կեսը դուրս կգա։ Մենք երբեք չենք ասում․ «Մի՛ խմեք»։ Երբեք չենք ասում որևէ բան չանել։ Ասում ենք․ «Շատ լավ, դուք դա անում եք, ամեն ինչ կարգին է»։ Թո՛ղ սա տեղի ունենա։ Հենց սա տեղի ունենա, դուք պարզապես ինքներդ կթողնեք, որովհետև երբ դուք գտել եք բարձրագույնը, այդ ժամանակ չեք անհանգստանում այս փոքր բաների մասին։ Ձեր բոլոր սովորույթները ինքնիրեն ընկնում են, պետք չէ որ ես այդ ստիպեմ ձեզ։ Դուք ամեն ինչ ունեք ձեր ներսում, այդ ուժը, կարծես դուք բարձրացվում եք։
Ինչպես մի լոտուս, որը բարձրանում է ճահիճից վեր՝ իր իսկ ուժով, դուք առաջ եք գալիս ու ձեր բույրով լցվում է ճահիճը, և դուք ինքներդ դրա վրա զարմանում եք։ Նախ ձեզ նույնականացնում եք ճահիճի հետ և կարծում, թե սա է ինչ կա, բայց այդպես չէ։ Երբ այն առաջ է գալիսը, այդ լոտուսը, այն տարածում է իր գեղեցիկ թերթիկները, և այդ բուրմունքը մեզ տալիս է այն անձնավորությունը, որը տարածվում է ամենուր։ Եվ ահա դա է, ինչ պատահելու է ձեզ հետ։ Դուք բոլորդ այդ լոտուսն եք լինելու, որը կարծես թաքնված լինի, որը ձեր ներսում է՝ բացարձակապես անտեսանելի, որը բացվելու է, և տարածելու է ձեր աստվածայնության բուրմունքը։
Հիմա այսօր ես չեմ կարող պարփակել բոլոր կենտրոնները, քանի որ եթե սկսեմ խոսել բոլոր կենտրոնների մասին, դա շատ երկար կլինի։ Ես խոսեցի 3 կենտրոնների մասին, ինչպես տեսաք․ Մուլադհարա չակրա, Սվադիսթան և Նաբհի չակրա, և մյուսների մասին ես կպատմեմ ավելի ուշ՝ վաղը։
Բայց պետք է խոսեմ Ոգու մասին, ինչի մասին հիմա դարեր շարունակ մենք խոսում ենք, որ մենք պետք է Ոգին դառնանք։ Անգլերենում, ինչպես գիտեք, «ոգի»-ն կարող է ամեն ինչ լինել։ Դա շատ երկիմաստ բառ է․ նույնիսկ ալկոհոլին մենք կոչում ենք ոգելից, նույնիսկ մեռած հոգիներին մենք կոչում ենք ոգիներ, և նույնիսկ Ոգուն, որը մենք ենք, մաքուր էությունը, որը կոչվում է «աթմա» սանսկրիտում, մենք կոչում ենք «Ոգի» բառով։
Այժմ ես խոսում եմ, պատմում այն Ոգու մասին, որը ձեր միջի մաքուր էությունն է, որի ձեր ներսի առանց կապվածությունների էությունն է, որը ձեր ներսի դիտորդն է, որը ձեզ տեսնում է անընդհատ, ձեզ դիտում, որը բնակվում է ձեզ մեջ որպես ուրախություն և երջանկություն ձեր սրտում։ Այն բնակվում է սրտում։ Այս Ոգին մեր գիտակից մտքում չէ, մեր կենտրոնական նյարդային համակարգում չէ, մեր վերահսկողության տակ չէ։
Համեմատություն անելով, կասեմ, որ մեր ներսում ձախ կողմը արգելակի նման է, իսկ աջ կողմը՝ մեքենայի աարագացուցիչի նման։ Հիմա, մեքենայում մենք վարել ենք սովորում՝ նստելով առջևի նստարանին, իսկ ետևում դիտում է վարպետը և տեսնում ամբողջ խաղը։ Հիմա, այն ինչ անում եք, դեպի ձախ գնալն է․ այսինքն, երբեմն արգելակ եք սեղմում, երբեմն արագացուցիչը, սխալներ անում, և հետո սովորում եք, թե ինչպես վարել։ Այդ սովորելը, թե ինչպես վարել, դրա իմաստուն կողմն է, որին մենք հասնում ենք մեր կյանքերը հավասարակշռելով։
Հավասարակշռությունը ամենակարևոր բանն է սկսելու համար։ Բայց եթե նույնիսկ դուք հավասարակշռություն չունեք․ ես Սահաջա Յոգայում շատ անհավասարակշիռ մարդկանց եմ տեսել՝ հավասարակշռության գալիս։ Հիմա, այս ձախ և աջ հավասարակշռությունը, կամ ասենք արգելակ և գազ, ձեզ մի դիրք է տալիս, որում կարող ենք ասել, որ այժմ դուք վարպետացել եք վարելու մեջ։ Բայց դեռ վարպետը ետևում է նստած։ Այնուհետև դուք եք դառնում վարպետը։ Վարպետը ձեր ներսի Ոգին է։ Դուք Ոգին եք դառնում և սկսում եք դիտել ձեզ որպես վարորդի։ Ամբողջը մի խաղի նման է դառնում, թատրոնի նման, որում դուք առանձնացնում եք ձեզ և սկսում տեսնել, թե ինչպես է ամեն ինչ կատարվում ձեր աչքերի առջև։ Ամեն ինչ ճիշտ ներկայացման պես է կատարվում ձեզանից դուրս, և դուք դրա մի մասը չեք։
Այդպիսով դուք մտնում եք ձեր առանցքի տարածություն, և ծայրակետերը կորցնում են իրենց ազդեցությունը ձեզ վրա։ Դուք դառնում եք մի անձ, ով լուռ է, լի օրհնանքով, հանգիստ և տեսնում է ծայրամասերը, ծայրամասերի շարժումը, բայց դուք դրա մեջ չեք։ Ահա թե ինչպես եք դուք վարպետ դառնում, ահա այդպես եք մարգարե դառնում։ Բայց Սահաջա Յոգան այսօր զորեղ է մարգարե կերտելու Աստծո մարդկանցից, և այս մարգարեները ուժ են ունենալու մյուսներին մարգարե դարձնելու․ այդպես է ասում Ուիլյամ Բյեքը՝ այս երկրի մեծ բանաստեղծը։ Եվ դա հենց Սահաջա Յոգան է։ Նա դա հարյուր տարի առաջ էր կանխատեսել։
Եվ այսօր եթե դուք գաք Սահաջա Յոգայի, կզարմանաք, թե ով եք դուք։ Ամենը ինչ նա կանխատեսել էր Անգլիայի մասին, որ այն լինելու է վաղվա Երուսաղեմը, այդ վաղը այսօր է։ Ձեր այս երկիրը՝ Անգլիան, որը այսքան հեռու է, ես չգիտեմ, թե արդյոք մարդիկ հասկանում են, գիտակցում, թե այս ինչ երկիր է, որը տիեզերքի սիրտն է, որը տիեզերքի ամենակարևոր հատվածն է, պետք է դառնա Երուսաղեմ։ Դրա համար անգլիացիները պետք է դուրս գան իրենց իներտությունից՝ տեսնելու իրենց ներուժը, բարձրանալու դեպի այդ կետը, և դա աշխատելու է։ Դա արդեն շատ լավ աշխատում է Լոնդոնում։
Իհարկե, մենք չենք կարող շատ մարդիկ ունենալ, որովհետև պլաստմասսը կարող է արտադրվել մեքենաների կողմից հազարավորներով, բայց եթե դուք ուզում եք ինչ-որ կենդանի բան ունենալ, դա ժամանակ է պահանջում։ Բայց այդ ժամանակից հետո, երբ այն հասնում է իր հասունության, համոզված եմ այս մեծ երկիրը ստանձնելու է իր Երուսաղեմի կարգավիճակը, երկրպագելու վայրը, որտեղ մարդիկ պետք է գան երկրպագելու։ Շատ զարմանալի ձևով են, իրերն ընթանում Սահաջա Յոգայում․ մարգարտածաղիկը, որը երբեք ոչ մի հոտ չուներ, եթե գնանք ու տեսնեք, այժմ բույր ունի։ Անգլիայի ծաղիկները մեծ մասը հոտ չունեին, նրանք այդպես էին հայտնի։ Ծաղիկների մեծ մասը այժմ շատ ուժեղ բույր ունեն։ Ինքներդ կարող եք տեսնել։ Բոլոր այս բաները բնության կողմից են արվում, աշխատեցվում, դրանք գալիս են։
Իսկ մարդի՞կ։ Որտե՞ղ են նրանք։ Ի՞նչ են նրանք անում։ Որտեղ են նրանք մոլորվե՞լ։ Սա մի շատ տխուր բան է։
Ես Լոնդոն էի եկել պարզապես պատահականության շնորհիվ, պետք է ասեմ, կամ միգուցե դա նախապես կազմակերպված էր։ Իմ ամուսինը ընտրվեց այս աշխատանքին և նա պետք է գար։ Եվ ՄԱԿ-ի այս կազմակերպությունը միայն այստեղ է տեղադրված։ Այն Անգլիայում է։ Ոչ մի ուրիշ տեղ։ Դուք ՄԱԿ-ի միայն մեկ կազմակերպություն ունեք, այն ԱՆգլիայում է, որի համար էլ ամուսինս ընտրվել էր, և այդպիսով ես այստեղ եմ։ Այլապես, չեմ կարծում, որ այստեղ կարող էի որպես Գուրու գալ, որովհետև ես ոչ մի ուրիշ հետաքրքրություն չունեմ, սրանից բացի։ Եվ ես չէի կարող այստեղ գալ այլ կերպ, որովհետև ես մի երկիր չէի գա՝ հրավիրված չլինելով, բայց ես այստեղ եկա որպես հրավիրված անձ։ Այս ամենը աշխատեցվում է։
Միայն դու՛ք, մարդի՛կ, ինքներդ դա պետք է աշխատեցնեք, և հասկանաք ոչ միայն դինամիզմը, կենսեռանդությունը, այլ նաև այն կարևոր կարևորությունը, որ այս պահին դուք կանգնած եք կործանման կամ կառուցման եզրին։ Եվ անգլիացիները հատուկ դիրք ունեն։ Նրանք պետք է բարձրանան դեպի դա, որովհետև նրանք սրտի բջիջներն են։ Ես այս դասախոսությունը ունենալու եմ նաև վաղը։ Հուսով եմ դուք կգաք և այն հարմարավետ կդարձնեք։ Կներեք իմ կոկորդի համար․ Ես խոսում էի ամեն օր, ամեն ժամ։ Շատ շնորհակալություն։
Եթե որևէ հարցեր ունեք, կուզենայի պատասխանել դրանց։ Կարո՞ղ եմ ձեզանից հարցեր լսել և ապա ես կպատասխանեմ դրանց։

Հարց 1։ -Դուք ասացիք, որ Ինքնագիտակցումից հետո կարող եք բուժել։ Նրա խնդիրն այն է, որ իր մայրը խուլ է։ Կարո՞ղ եք Դուք կարգավորել այդ լսողական խնդիրը։
Շրի Մատաջի։ -Հասկանում եք, այս հարցը այնպիսին է, որ այն զգալ է տալիս, թե ես մի անձ եմ, ով պետք է մարդկանց բուժի։ Դուք չարաչար սխալվում եք։ Այդ Կունդալինիի արթնացման կողմնակի արդյունքն է, որ դուք բուժվում եք։ Ցավում եմ, որ դուք նման ըմբռնում ունեք, թե ես այստեղ եմ, որ մարդկանց բուժեմ։ Ես պետք է հիվանդանոցում հիմնվեմ։ Այլ գլխավոր բանն այն է, որ Կունդալինին պետք է արթնանա՝ ձեզ բուժելու համար։ Լա՞վ։ Եթե ձեր մայրը այստեղ լիներ, մենք դա կարող էինք գլուխ բերել։ Բայց հիմնականը բան այն է, դուք պետք է հասկանաք, որ Աստված շատ ավելի առողջ միտք ունի, քան մենք, և Նա միայն հետաքրքրված է այնպիսի լույսերով, ինչպիսինք մենք ենք, որոնք որ Իր գործը կաշխատեցնեն։ Նրանք ովքեր, օրինակ, շատ հիվանդ են, ծայրահեղ հիվանդ, կարող են վայրկյանի ընթացքում բուժվել։
Դուք կզարմանաք, ես ձեզ ասում եմ, Հնդկաստանի մեր նախագահը գնաց Ամերիկա իր բուժման համար, և դա ձախողվեց։ Եվ նա ետ էր գնում Հնդկաստան։ Եվ ես գնացի նրան տեսնելու որպես Այսինչի տիկին։ Բայց Բարձր հանձնակատարն նրան ասաց, որ ես Այսինչն եմ և նա լսել էր իմ անունը Հնդկաստանոմ։ Նրա կինն ասաց․ «Կբուժե՞ք իմ ամուսնուն»։ և նա ուղղակի իր վերջին․․ նրանք ամեն ինչ պատրաստել էին նրա վերջին ծեսերը Հնդկաստանում կատարելու համար։ Ես պարզապես դրեցի իմ ձեռքը նրա մեջքին տասը րոպե, չեք հավատա, նա ցավից մի քանի օր շարունակ չէր քնել։ Նա ասաց․ «Իմ ցավն անցավ, ես ուզում եմ քնել»։ Եվ նա կանգնեց, նա կատարելապես լավ էր։Իջավ ներքև․ մարդիկ պատգարակներ և այլ բաներ էին բերել։ Նա ուղղակի քայլեց, իջավ ներքև։ Նրանք չէին կարողանում հավատալ իրենց աչքերին։
Բայց սա պատահեց, որովհետև նա օգտագործվելու է Աստծո աշխատանքի համար։ Մեր տներում, եթե մենք այնպիսի լույսեր ունենք, որոնք երբեք լույս չեն տալու, մենք չենք անհանգստանում դրանց մասին։ Մենք դրանք որպես ջարդոն ենք վաճառում։ Նույն կերպ, Աստվածայինը չի բուժում մարդկանց բոլորին։ Այն բուժում է շատ հազարների, բայց որոշ մարդկանց, ովքեր շատ հիվանդ են, Նա ասում է․ «Լավ։ Դու երկրորդ շրջանով անցի՛ր։ Լա՞վ։ Ե՛տ արի մաքրված, հանգստացած»։ Եվ հետո այն աշխատում է։
Այնպես որ անպայման չէ, որ բոլորը բուժվեն, անպայման չէ։ Բայց այնքան շատերը բուժվել են և դա աշխատել է։ Բայց մեր հիմանական գործը չէ մարդկանց բուժում տալը։ Ո՛չ։ Մարդկանց գիտակցում տալն է և որպես կողմնակի արդյունք, ինչպես ասացիք, իհարկե, եթե նա ինքնագիտակցում ստանա, նրա խլությունը կանցնի։ Շատ մարդիկ են բուժել իրենց խլությունը։ Ոչ միայն խլությունը, այլ նույնիսկ ճաղատները մազեր են ստացել։ Նա մազեր չուներ իր գլխին, երբ եկավ ինձ մոտ, բայց ես չեմ ասում, որ գիտակցումից հետո և գիտակցումից առաջ, այնքան հսկայական է, որ ավելի լավ է դուք լուսանկարվեք մինչև գիտակցումը և տեսնեք ձեզ, նետեք երբեմն։ Գիտակցումից հետո մարդիկ․․ հասկանում եք, մինչև ինքնագիտակցումն արված լուսանկարները նրանք դեն են նետել։ Դա ուրիշ բան է։
Բայց հիմնական բանը բուժումը չէ, այլ Ինքնագիտակցումը։ Դա է գլխավորը։ Եվ տարիքը խնդիր չէ։ Երեկ կարծեմ Բիրմինգհեմում գիտակցում տվեցինք մի մարդու, ով շատ, շատ ծեր էր։ Այնպես որ տարիքը ոչ մի նշանակություն չունի, առողջությունը ոչ մի նշանակություն չունի, ոչ մի նման բան։ Յուրաքանչյուրը այն կարող է ստանալ և պետք է փորձի ստանալ այն։ Լա՞վ։ Այնպես որ եթե դուք կարող եք բերել նրան, մենք կաշխատենք դրա վրա։ Բայց ես ոչինչ չեմ խոստանում, լա՞վ։ Թող Աստված օրհնի ձեզ։ Իհարկե, Ինքնագիտակցումը ես խոստանում եմ։ Դա ես խոստանում եմ։ Եթե դուք համբերատար եք ձեզ հետ, ինչպես որ ես եմ ձեզ հետ։ Դուք պետք է համբերություն ունենաք։
Ուրիշ որևէ հարցե՞ր, խնդրեմ։

Հարց 2 ։ — Նա կրծքավանդակի խնդիրներ ունի վերջին 4-5 տարվա ընթացքում։ Ինչ-որ կերպ կարո՞ղ եք օգնել նրան։
Շրի Մատաջի։ Իհարկե, դրան կարելի է օգնել։ Այո, կրծքավանդակի խնդիր, ինչպիսին շնչառության խնդի՞րն է, թե ինչպիսի՞։ Շնչառության խնդի՞ր։ Նա հնդի՞կ է։ Ասթմա, Դուք հնդի՞կ եք։ Աա, հնդիկները, գիտեք, նրանք այնքան շատ են լոգանք ընդունում։ Նրանք դեռ կարծում են, թե Հնդկաստանում են։ Ամեն օր լողանում առավոտյան և հետո դուրս գալիս։ Այնպես չէ՞։ Դա պետք չէ անել։ Սա Անգլիան է։ Մենք պետք է լողանանք երեկոյան։ Մենք պետք է ապրենք, ինչպես անգլիացիները։ Նրանք մեծ լոգանք ընդունողներ են։ Հնդիկները մեծ լողացողներ են, հասկանում եք, նրանք պետք է ամեն օր լողանան, էական չէ՝ զրո աստիճան է, թե մինուս քսան։ Նրանք պետք է լոգանք ընդունեն, հասկանում եք, դա մի սովորության ձևավորում է, որ իրենք ստացել են։ Նրանք առանց լոգանքի լավ չեն զգում, և ահա այդպես են ձեռք բերում։ Բայց ամեն դեպքում մենք կբուժենք ձեր ասթման։ Լա՞վ։ Դա այնքան էլ դժվար չէ։
Բայց մարդ Անգլիայում չպետք է չափից շատ լոգանք ընդունի։ Ես կառաջարկեի, որ եթե ուզում եք լոգանք ընդունել, դա երեկոյան անել, ինչպես որ անգլիացիներն են անում, որովհետև շատ նենգ կլիմա է։ Եվ եթե դուք լողանում եք և դուրս գալիս լոգանքից, Դուք որոշակիորեն ձեռք կբերեք կրծքավանդակի այս խնդիրները։ Ոչ միայն դա, այլ արթրիտները և բոլոր այս բաները դրանից են գալիս։ Դա շատ անխտրական է այս երկրում։ Կլիման այնպիսին է, որ պետք է զգույշ լինեք։ Նկատի ունեմ, մարդ չպետք է հավետ հետաձգի լոգանքը։ Որովհետև, հասկանում եք, երբ ես ինչ-որ բան եմ ասում, պետք է մյուս ծայրահեղությունն էլ ընդգծեմ։
Բայց մենք մեծ լոգանք ընդունողներ ենք, կասկած չէ, հասկանում եք։ Անձնական մաքրությունը չափից շատ է հնդիկների մոտ, չափից շատ։ Բայց ընդհանուր մաքրությունը կամ կարելի է ասել հավաքական մաքրությունը այստեղ ավելի շատ է, ինչպես օրինակ խոտը կտրելը և փողոցների մաքրության մասին հոգալը և ամենը շատ ավելի լավ է։ Նկատի ունեմ, մենք պետք է համատեղենք այս բաները։ Դա կարևոր է։ Դա կարող է աշխատել։ Լա՞վ։ Ասթման մի մեծ խնդիր չէ։
Ուրի՞շ ինչ հարցեր։
Հարց։ — Ինչպե՞ս է այն աշխատում։
Շրի Մատաջի։ Մենք մեր ներսում մի կենտրոն ունենք, որը Շրի Ռամայի կենտրոնն է՝ աջ կողմում։ Մենք այն աջ սիրտ ենք անվանում։ Եթե մենք կարողանանք բուժել ձեր այդ կենտրոնը, դուք կկարգավորվենք, լա՞վ։ Մենք դա գլուխ կբերենք։ Կասենք ձեզ, թե ինչպես անել դա։
Հարց 3։ — Քանի՞ հազար տարի առաջ է յոգան սկիզբ առել, նա հարցնում է։
Շրի Մատաջի։ Ո՞ր յոգան դուք նկատի ունեք։ Յոգան, որպես ինքնակամ Յոգա, ամբողջ ընթացքում եղել է։ Հասկանում եք, այն ամենը, ինչ ինքնակամ է, նաև կենդանի է։ Եվ կենդանի գործընթացը եղել է ողջ ընթացքում։ Այնպես որ չենք կարող ասել, թե այն երբ է սկսվել։ Մենք կարող ենք ասել, թե երբ է այն բաժանվել։ Երբ Աստված և Իր ուժը բաժանվեցին և Աստված սկսեց դիտել ամբողջը դիտորդը պես, Ամենազոր Աստվածը և Իր Ուժը սկսեցին դա մշակել, ստեղծել ամբողջ տիեզերքը։ Այն ստեղծել է մեր տիեզերքը, որից էլ այն ստեղծել է այժմ մարդկային էակներին։ Եվ հիմա, այն պետք է մեկ դառնա նորից։ Արարչությունը պետք է ճանաչի իր Ստեղծողին։
Մեկ, երկու, երեք, չորս․ միշտ էլ քիչ մարդիկ են ստացել այս միությունը, բայց այսօր զանգվածային էվոլյուցիայի ժամանակն է։ Այնպես որ կյանքի աճի համար դուք չեք կարող որևէ ժամանակ տալ։ Չեք կարող ասել, թե այն երբ է սկսվել, քանի տարի է, որ այն կա։ Սակայն այսօր ծաղկման ժամանակն է, երբ շատերը պետք է ստանան յոգայի օրհնանքները։ Լա՞վ։ Շնորհակալություն։
Ի՞նչ հարց է։
Հարց 4։ -Դուք խոսեցիք Կունդալինիի մասին։ Սովորական մարդու համար շատ դժվար է այն արթնացնելը։
Շրի Մատաջի։ Ահ, այդ ո՞վ է ձեզ ասել։ Դա այդպես չէ։ Այդ աննորմալ մարդիկ են, որ երբ խոսում են Կունդալինիի մասին, այն անվանում են աննորմալ, որովհետև չգիտեն, թե ինչպես անել դա։ Դա ամենահեշտ բան է, որը կարելի է անել։ Դա ամենահեշտ բանն է, եթե դուք արթնացած անձ եք։ Նույնիսկ երեխան կարող է անել դա։ Այդ այն մարդիկ են ասում, որ Կունդալինին շատ դժվար է, ովքեր ընդհանրապես որևիցե գաղափար չունեն Կունդալինիի մասին։ Նրանք վարպետներ չեն։ Վարպետի համար ի՞նչն է դժվար։ Եվ նույնիսկ սովորական մարդը կարող է վարպետ դառնալ, ապա ի՞նչն է դժվար։ Դրանք վարպետներ չեն։ Նրանք բացարձակապես պարզամիտ մարդիկ են, փող շինողներ, անպետք մարդիկ։ Նրանք գրքեր են գրում՝ ոչինչ չիմանալով Կունդալինիի մասին։ Մոլորեցնում են մարդկանց։
Դա ամենահեշտ անելու բանն է։ Հենց ձեր ձեռքի տակ այն կշարժվի, դուք կտեսնենք նրա բարձրանալը և բաբախյունը ձեր գլխի վրա։ Դա ընդհանրապես դժվար չէ։ Ես ասացի ձեզ․ դա ամենակենսական բանն է, որի պետք է տեղի ունենա, և այն ամենը ինչ կենսական է, պետք է անվճար և հեշտ լինի՝ սահաջա։ Ինչու՞։ Հնդկաստանում մենք ունեցել ենք Նանակային, ով ասել է․ «Սահաջա սամադհի լագո։ Սահաջա սամադհի լագո»։ Ոչ ոք չի ասել, թե դա դժվար է։ Քաբիրան երբեք դա չի ասել։ Այլ ասել է․ “Paacho pachiso pakar bulau ek hi dor bandhahu.” Ես քսանհինգ մարդ միասին կվերցնեմ և նրանց մի թելի վրա կդնեմ։
Նրանք, ովքեր լիազորություն ունեն, միշտ այդպես են խոսում։ Ոչ ոք չի ասել՝ դա դժվար է։ Միայն այդ մարդիկ, ովքեր գործը չգիտեն, ովքեր ոչ մի լիազորություն չունեն, այդպես են խոսում։ Մի՛ հավատացեք նրանց։ Դա ամենահեշտ բանն է։ Դուք ինքներդ կտեսնեք։
Բայց ենթադրենք՝ դա հեշտագույն է, ապա ինչու՞ մենք այն պետք է մերժենք։ Ենթադրենք ես ձեզ համար ադամանդ ունեմ՝ անվճար, չե՞ք տեսնի այն, չե՞ք վերցնի։ Կամ արդյո՞ք մենք համարելու ենք, թե․ «Օ, դա շատ դժվար է։ Ինչպե՞ս մենք կարող ենք․․ »։ Երբ ես ասում եմ՝ դա հեշտ է, դուք պետք չէ վճարեք դրա համար։ Լա՞վ։
Ի՞նչ հարց է։
Հարց -5։
Շրի Մատաջի։ Ոչ, դա ճիշտ է։ Նստե՛ք, նստե՛ք։ Լավ, շատ լավ։ Խնդրում եմ նստեք։ Ես կասեմ ձեզ։ Դա մի մեթոդ է, որը մարդիկ փորձել են։ Այդ ձևով չի աշխատում։ Ասենք, օրինակ, ձեր մեքենան։ Մեքենայի հետ ինչ-որ բան սխալ է, լա՞վ։ Հիմա, կարո՞ղ եք այն մաքրել ներսում նստած լինելով։ Կարող եք այն ուղղե՞լ։ Դուք պետք է դրանից դուրս գաք։ Այսպիսով, նախ Կունդալինիի բարձրացումը պետք է արվի։ Հասկանում եք, մարդիկ ամեն ինչ շփոթել են։ Նույնիսկ Հաթհա Յոգայոմ, որտեղ աշտանգաներ կան, ամենաառաջին բանը Իշվար Պրանիդհանն է․ առաջինը Աստծո հիմնադրումն է։
Նախ դուք պետք է միացված լինեք Աստծուն։ Նույնիսկ քրիստոնեության մեջ դուք պետք է նախ մկրտված լինեք, իհարկե, դա արհեստական է, մոռացեք այն, բայց դուք պետք է մկրտված լինեք։ Նույնիսկ որպես հինդու, դուք պետք է քրիստոնեացված լինեք, այն իմաստով, որ այն ինչ կոչում եք Յագնոպավիտա, արվում է ութ տարեկան հասակում։
Դա այն է, ինչ ինքնագիտակցումը։ Կամ Մուհամեդ Սահիբը և բոլոր այդ մարդիկ օգտագործում էին Սումտան (առանց մտքերի)։ Դա նույն բանն է։
Այսպիսով, առաջին բանը ձեր գիտակցումը ստանալն է։ Դա չի նշանակում, որ դուք վարպետ եք դառնում, այլ Կունդալինիի արթնացումն է, և ապա Կունդալինիի աճի հետ դուք վարպետ եք դառնում։ Սա իրական գործընթացն էր, բայց նրանք դա հիմա ոտից գլուխ շրջել են։
Ինչպե՞ս դուք կարող եք մաքրել ձեզ, քանի դեռ դուք դրանից դուրս չեք եկել։ Ենթադրենք իմ սարին կեղտոտվել է։ Ես պետք է հանեմ իմ սարին և մաքրեմ այն։ Այնպե՞ս չէ։ Եվ ահա դրա համար է այն դժվար։ Սա է։ Սա մի շփոթություն է, որ նրանք ստեղծել են։ Եվ մի՛ հավատացեք բոլոր այդ պատմություններին։ Եթե փորձեք ճնշել ձեր էգոն, այն ձեր գլխին կնստի։ Երբեք այն չի փախչի։ Եթե փորձեք ճնշել ձեր սուպերէգոն, դա երբեք ձեզ չի օգնի։
Բայց այստեղ դա ինքնըստինքյան տեղի է ունենում, և թե ինչպես է դա տեղի ունենում, կպատմեմ ձեզ վաղը։ Այս աստվածությունները ձեզ մեջ արթնացնելով այս բաները կլանվում են։ Կունդալինին արթնանում և անում է դա։ Եվ վերջապես, եթե ցանկանում եք՝ խոստովանեմ, որ ինչ-որ հատուկ բան կա ինձանում, որ ես կարող եմ դա անել։ Պետք է որ մի բան լինի։ Եթե ինչ չեք խաչում, ես այդքանը կասեմ, ոչ ավելին։ Ավելի լավ է դուք պարզեք։ Այլապես առաջին բանը, որ կանեք, ինձ խաչելն է։ Ես այլևս դա չեմ ուզում։ Լա՞վ։ Թող Աստված օրհնի ձեզ։
Այո՞, զավակս։
Հարց-6։
Որևէ վիրահատություն պետք չէ դրա համար։ Սահաջա Յոգայում մենք հնարքներ ունենք, աստվածային հնարքներ, որով մենք մեր սիրտը բացում ենք։ Շփոթությունը նաև մյուս գծի վրա է, և այս շփոթությունը մեզ հանգեցրել է խնդիրների։ Հասկանում եք, շփոթությունը այն մասին է, թե ինչպիսին պետք է լինի մեր հարաբերությունը ինքներս մեր հանդեպ, մյուսների և հասարակության հանդեպ։ Դա մի մեծ խառնաշփոթ է, որը շատ ժամանակներ առաջ է սկսվել։ Երբ Սմրիտիներն էին գրվում, կամ կարող ենք ասել, երբ կրոն էր գործածվում, դա ճիշտ հակառակ ձևով էր։ Մենք սկսեցինք ամեն ինչ անել և ահա այդպես ենք կորցրել այդ ունակությունը։
Մեր իսկ հանդեպ վերաբերմունքը պետք է այնպիսին լինի, որ մենք պետք է փորձենք կատարելագործել մեզ։ Դա բացարձակապես բռնակալական է, ասում եմ ձեզ։ Երբ ես փորձում էի կատարելագործել Սահաջա Յոգան, բռնապետական էին ինքս իմ հանդեպ։ Այդչափ աշխատանքը, որ վերցնում էի իմ մարմնից, այդչափ ջանքերը, որ կարող եմ ներդնել այս մարմնից, իմ ամբողջ համբերությունը ձգելը՝ մի հսկայական չափով, դա աշխատեցրեցի։ Նկատի ունեմ, սովորաբար, գիտեք, մարդիկ պարզապես կծկվում են․ «Օհ, Մա՛յր, սա չափազանց է։ Մենք այդքանը չենք կարող տանել»։ Դուք ինքներդ դա տեսել եք։ Այլ դուք պետք է իսկապես բռնակալական լինեք՝ ձեզ կատարելագործելու համար։
Այդ ձևով է, որ մենք պետք է դա գլուխ բերենք մեր նկատմամբ։ Իսկ մյուսների նկատմամբ այն պետք է կատարյալ փոխհարաբերություն լինի։ Ինչպես, օրինակ, հիմա դուք եղբայր ունեք, նա ձեր եղբայրն է․ պետք է կատարյալ եղբայր լինի։ Եթե նա ձեր հայրն է, նա պետք է կատարյալ լինի։ Բայց մի այսպիսի խառնաշփոթ։ Որքան ավելի այսպես ասած «լուսավորված» եք դառնում, այնքան ավելի սավառնող եք դառնում։
Խառնաշփոթն այն է, թե ով է ձեր քույրը, թե ով է ձեր մայրը, ով է ձեր հայրը։ Ապա Սահաջա Յոգերի միջև փոխհարաբերությունը նույնպես խառնաշփոթի է վերածվում։ Դուք Սահաջա Յոգեր եք, դուք բոլորդ մարգարեներ եք, դուք պետք է հարգեք մեկդ մյուսին։ Դուք բոլորդ մարգարեներ եք, դուք միևնույն լեզուն եք խոսում։ Պետք է սիրեք միմյանց։ Դա բանական չէ, դա պետք է պատահի ձեզ հետ, որովհետև փոխհարաբերությունը պետք է հաստատվի, այդ փոխհարաբերությունը, այդ կատարյալ փոխհարաբերությունը։ Այնքան շատ մարդիկ հիմա, որոնց իմացել եք, զայրանում եմ ինձ վրա․ «Մա՛յր, դուք չափից շատ եք համբերատար Սահաջա Յոգերի հետ»։ Բայց նրանք իմ երեխաներն են։ Ես պետք է կատարելագործեմ ինձ, և նրանց հետ իմ փոխհարաբերությունը պետք է կատարյալ լինի։ Ես պետք է ընդառաջ գնամ՝ հսկայական չափով ներելով, որպեսզի նրանք վեր ելնեն։
Այսպիսով, մյուսների հետ փոխհարաբերությունը պետք է կատարյալ լինի։ Արդյո՞ք դուք կատարյալ հայր եք։ Արդյո՞ք կատարյալ մայր եք։ Կատարյալ քու՞յր եք կամ կատարյալ եղբայ՞ր։ Արդյո՞ք կատարյալ քաղաքացի եք մյուսների հանդեպ։ Բայց հասարակությունը պետք է պրագմատիկ լինի։ Հասարակությունը պետք է գործնական ձևով դա աշխատեցնի։ Եվ պրագմատիկ մշակումը գալիս է փոփոխելով։ Ենթադրենք այսօր ես ասեմ, որ մեզ Հնդկաստանի համար բուսակերությունը պետք չէ, Անգլիայի համար մեզ պետք է բուսակերություն։ Այս ամենը պրագմատիկ է։ Հասարակությունը պետք է պրագմատիկ լինի։ Այստեղ մենք պրագմատիկ ենք մեր հանդեպ, ոչ թե հասարակության հանդեպ, մենք ինքներս մեր հանդեպ ենք պրագմատիկ։
Ամեն ինչ աշխատում է։ «Ի՞նչն է սխալ»։ Կինը, որը երեխաներ ունի, մեկ ուրիշ տղամարդու հետ կփախչի։\N«Ի՞նչն է սխալ»։ Կամ մի կինը, ով երեխաներ ունի, կարող է վաճառել երկիրը իր երեխաների համար։ «Ի՞նչն այն չէ»։ Այսպիսով մեր ներսի այս շփոթությունը այս խնդիրն է ստեղծում, և ահա այդ պատճառով չգիտենք, թե ինչպես բացել ինքներս մեզ։ Եթե մենք կարողանայինք ազատվել մեր խառնաշփոթից, դա կարող էր կարգավորվել։ Դա կարելի է անել Սահաջա Յոգայի միջոցով։
Բոլոր այս շփոթությունները ստեղծվել են տհաս մարդկանց կողմից, ես կասեի։ Ինչպես, օրինակ, ոչ մի սխալ չունեն մարմնավորումները, մարգարեները, ոչ մի սխալ բա չկա նրանցում, նրանք կատարյալ մարդիկ են։ Այն ինչ սխալ է մեր մեջ, մեր վերաբերմունքն է։ Եվ եթե մենք կարողանանք տարբերակելով օգտագործել մեր վերաբերմունքը մեր իսկ հանդեպ, ուրիշների և հասարակության հանդեպ, ամեն ինչ գլուխ կգա։ Շատ գեղեցիկ է լինելու։
Այս շփոթության պատճառով մեր սիրտը փակ է։ Մենք վախեցած ենք ուրիշներից։ Ի՞նչ կա վախենալու։ Փոխհարաբերությունը կատարյալ է։ Ի՞նչ կարող ենք մենք անել։ Ձեր փոխհարաբերությունը, ինչ վերաբերվում է նրանց, ձեր փոխհարաբերությունը, ձեր սիրտը կատարյալ է։ Թե ինչ են նրանք անում, էական չէ։ Այն ինչ ես եմ անում նրանց համար, պետք է կատարյալ լինի։ Ես պետք է շարունակ սիրեմ նրանց։ Ես պետք է անընդհատ հիանամ նրանցով, ոգևորեմ նրանց, նեցուկ լինեմ և տամ նրանց այն, ինչ պետք է տամ, ինչպես որ իմ փոխհարաբերությունը պետք է լինի։
Օրինակ, ջրի այն աղբյուրը, որը Մայր Հողի տակ է, արդյո՞ք նա մտածում է, թե այդ ինչ տեսակ ծառ է, թե ինչ տեսակ բաներ է անում։ Այն պարզապես տալիս է իր աղբյուրը, իր ջուրը։ Նույն կերպ, քանի որ դուք աղբյուրն եք, ապա հարաբերությունը պետք է կատարյալ լինի։ Այս շփոթությունները մշակվել են, և մենք բանականորեն ընդունել ենք բոլոր այդ շփոթությունները։ Եվ սա մեզ ուղղորդել է դեպի այս տեսակ թակարդը, որ մեր սրտերը փակ են։ Լա՞վ։
Ն․Ս․ Շրի Մատաջի Նիրմալա Դևի