Mother Earth and Mahalakshmi Puja

Surbiton Ashram, London, Surbiton (England)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Mother Earth and Mahalakshmi Puja, 21-08-1983

 

Այսօր մենք պետք է մի բան իմանանք Սահաջա Յոգայի և այս Մայր Հողի կապի մասին։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք Մայր Հողի արժեքը։ Նա շատ բարի է եղել ձեզ բոլորիդ հանդեպ։ Նա ներծծել է ձեր վիբրացիաները։ Նա մյուս կողմից նաև տվել է ձեզ ամենը, ինչ տեսնում եք ձեր շուրջը։ Այսպիսով այսօր մենք պետք է հասկանանք Մայր Հողի հետ կապը և մեր մեջ Նրա սիմվոլիկ արտահայտումը։ Ես նաև նախկինում եմ ձեզ ասել, որ Կունդալինին, որը երեք ու կես գալարով է, տեղադրված է եռանկյունաձև ոսկրում։ Այժմ, Կունդալինիի այդ բնակավայրը կոչվում է Մուլադհարա և տիեզերքում արտահայտվում է որպես այս Մայր Հող։ Կամ պուջայում այն ներկայացվում է որպես Կումբհա։ Ես չգիտեմ, թե դուք Կումբհա պատրաստե՞լ եք, թե՞ ոչ։ Այո՞, այո՛, Կումբհան այստեղ է։ Մինչև այսօր, մեր գիտակցության շարժման մեջ մենք փորձում էինք հասկանալ Ամենազոր Աստծուն և մյուս բոլոր հինգ տարերքները, որ մենք կարևոր ենք կոչում։ -Այդ ի՞նչ է։ -Կարծում եմ բարձրախոսը չի աշխատում։ Շրի Մատաջի: Լավ։ -Այդ ի՞նչ է։ -Կարծում եմ բարձրախոսը չի աշխատում։ Նաև գիտակցությունն էլ շարժվել է դեպի մյուս բոլոր չորս տարերքները հասկանալուն, բացի Մայր Հողից։ Դա այդպես պետք է լիներ, որովհետև մինչև ու մինչև բոլոր այս մնացած չորս տարերքների հասկացումը ինչ-որ որոշակի աստիճանի չբերվի, Մայր Հողը չի կարող իրեն արտահայտել։ Ինչպես որ եթե ձեր բոլոր չակրաները, չորս չակրաները բռնված են, դուք չեք կարող բարձրացնել Կունդալինին, դուք չեք կարող Ինքնագիտակցում տալ։ Դուք չեք կարող զանգվածային էվոլուցիոն գործընթաց իրակացնել։ Դրա համար է, որ մենք ունենք Յագյաներ և չորս տարերքները արթնացնելու բոլոր մյուս մեթոդները։ Նրանք երկրպագել են ջրին և երկրպագել են օդին, երկնքին, երկնակամարին, լույսին։ Եվ ահա այդպես ենք մենք հասել Քրիստոսի ժամանակներին, որում լույսն էր երկրպագվում։ Բայց այսօր, երբ մենք այս ժամանակակից Սահաջա Յոգայում ենք, մենք իրականում Մայր Հողի մակարդակին ենք, որովհետև, ինչպես ասում են, Ջրհոսի դարաշրջանն է։ Եվ ջրհոսը նույնն է ինչ Կումբհան, Մայր Հողն է։ Այսինքն մենք Մայր Հողի մակարդակին ենք։ Կարող ենք տեսնել նաև մարդկային էակների գիտակցման մեջ։ Ես ասում եմ ոչ միայն տղամարդկանց, այլև տղամարդկանց և նաև կանանց։ Գիտակցությունը ավելի շատ շարժվում է դեպի կյանքի կանացի դրսևորում։ Բայց այնպես հիմար, որ մարդկային էակներն են եղել, ֆեմինիստները նույնպես շատ հիմար են եղել, որ պայքարում են բանականության, էկոնոմիկայի, քաղաքականության, բոլոր անիմաստ բաների մակարդակում։ Եթե ընկղմվելու եք հավասարությանը բոլոր այս մակարդակներում, դուք դառնում եք տղամարդիկ, դառնում լրիվ տղամարդկանց նման։ Եթե դուք վիճաբանող եք, բանականացված, եթե խոսում եք տղամարդու նման, դա արական զարգացում է։ Բայց մոր զարգացումը, կանացի զարգացումը, հավասարություն չէ այն բանում, որում տղամարդիկ հիմար են եղել։ Իմաստ չկա մրցելու տղամարդկանց հետ իրենց հիմարության մեջ։ Արդեն ստեղծված հիմարության քանակը մեզ լրիվ բավարար է։ Ամբողջ աշխարհն այսօր արտահայտում է այն անհեթեթությունը, որ իրենք ունեին՝ մրցակցությունը, ագրեսիան, ճնշումը։ Այսպիսով կնոջ մյուս կողմը, որը կոչվել է իշխող կողմ, մութ կողմը, ճնշված կողմ և այդ ամենը պետք է իրեն արտահայտի այլ ձևով, ամբողջ մոտեցումը, ոճը պետք է փոխվի։ Տեսեք այժմ Քրիստոնեության մեջ պետք է հասկանալ, թե ինչու Քրիստոնեությունը, նույնիսկ Հուդաիզմը, ցանկացած կրոն, նույնիսկ Հինդուիզմը և բոլորը, բայց ավելի շատ Քրիստոնեությունում, զարմանալիորեն իրենք տեղ չունեին Մարյամի համար։ Եվ մահմեդականները նունիսկ ավելի են ծաղկեցրել այն՝ ամբողջությամբ չեղարկելով Ֆաթիմային։ Եվ այդ ամենի գագաթում դուք կտեսնեք, որ քրիստոնյաների մեջ, այդ ձեռնադրությունը, կամ ինչպես եք այն անվանում, չի տրվում տիկնանց, կանանց, մինչդեռ Քրիստոսը տղամարդուց չէր ծնվել։ Բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ դուք մրցելու եք տղամարդկանց հետ իրենց հիմար ձեռնարկությունների մեջ, ինչով նրանք այս աշխարհը գործնականում այսպիսի ավերված վիճակի են բերել։ Այսպիսով այսօր մենք պետք է հասկանանք, որ մայրական որակների զարգացման ժամանակն է։ Նույնիսկ տղամարդը, մեծ մարդ է դառնում միայն երբ նա մայրական է դառնում։ Ինչպես Քրիստոսը, երբ նա ուներ կարեկցանք, նա կոչվում էր մեծ մարդ։ Այնպես որ կնոջ հատկությունը որպես մայր․․ Աստվածուհին, միշտ մոր տեսքով է․․ և Նա է Սահաջա Յոգան բոցավառելու ամենակարևոր ուժը։ Եվ այսպես՝ ինչպե՞ս է Նա բոցավառում։ Ես կասեմ ձեզ։ Ես ձեզ համեմատություն կբերեմ, բայց համեմատությունը պետք չէ շատ հեռու տանել։ Որպես իմաստուն Սահաջա Յոգեր դուք չպետք է այն չափից դուրս հեռու հասցնեք։ Օրինակ, կա զրո, այն իմաստ չունի։ Նույն ձևով ԱՄԵՆԱԶՈՐ ԱՍՏՎԱԾՆ իմաստ չունի, քանի դեռ դուք չեք դրել ինչ-որ տեսակի մեկ կամ երկու դրանից առաջ։ Այն զրո է։ Նա ունի գոյություն, բայց ոչ մի ունակություն կամ ուժ չունի իրեն արտահայտելու։ Այսպիսով այն զրո է։ Դրա նման, մենք պետք է ասենք, որ արական աճը զրո է։ Մեկ ուրիշ համեմատություն ես ձեզ կբերեմ այն հասկալանու համար։ Եթե տեսնեք շատ բարձր լարման տակ լարեր, տեսնեք ձեր գլխի վերևով անցնող, նրանք բացարձակապես անվնաս են, ոչ մի անախորժություն չկա։ Դելիում մի առաջարկ կար, որ մի շատ մեծ հողակտոր կար հասանելի, որով բարձր լարման լարեր էին անցնում և մենք կարող էինք այն անվճար վերցնել։ Բայց ես հարցրեցի․ «Ի՞նչն է խնդիրը»։ Նրանք ասացին «Միայն եթե Հողը միանա դրան, այդ ժամանակ դուք խնդիրներ կունենաք»։ Այսպիսով մինչև այս բարձր լարմամբ իրը, ինչ էլ այն լինի, չկապվի երկրին, այն որևիցե իմաստ չունի։ Բայց Հողը շատ է տարբերվում այդ լարերի միջով հոսող այդ դինամիկ ուժից, որը զրո է, որը ոչինչ չի նշանակում։ Նույն կերպ կնոջ ներսում, կնոջ արգանդը Կունդալինին է։ Այժմ, ի՞նչ է արգանդը։ Հիմա եթե այն Կունդալինին է, այն արտահայտում է Կունդալինին ֆիզիկական մակարդակի վրա, դա նշանակում է, որ Մայր Հողը նույնպես արգանդի նման է։ Հիմա, ի՞նչ է անում արգանդը։ Այն ստանում է սպերման, որը պարզապես տղամարդու թեթևամիտ գործողություն է կամ կարող եք ասել պարզապես ագրեսիա, և ապա Նա սնուցում է և հոգ է տանում դրան, ուղղում այն և թողնում, որ այն աճի, ոչ թե ագրեսիվ ձևով, այլ շատ կարեկցող և խելամիտ ձևով, մինչև որ այն դուրս է գալիս արգանդից, երբ արդեն հասուն է լինում։ Այսպիսով արգանդի գաղափարն այն է, որ արտահայտումը պետք է այն կերպ լինի, որ այն չգերիշխի։ Այն չի գերիշխում էմբրիոնի նկատմամբ։ Եթե նա գերիշխի, այն ինչպե՞ս է կարողանալու աճել։ Այսպիսով նա սնուցում է այն և մեծացնում։ Սա է հենց այսօրվա Սահաջա Յոգան։ Որ այժմ Մայր Հողը նա է, ով ձեր ներսում խորհրդանշվում է որպես Մուլադհարա, որը խորհրդանշվում է որպես Ադի Շակտի՝ այստեղ՝ ձեր առջև նստած ձեզ սնուցելու, ձեզ աճեցնելու դեպի նոր անձնավորությունների՝ հասուն անձնավորությունների։ Այս գաղափարը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ արևմուտքի կանայք պետք է հասկանան, որ այն անիմաստ մտքերը, որ իրենք վերցրել են տղամարդկանցից, պետք է ամբողջությամբ հեռացվեն, նրանք նախ պետք է կանայք դառնան։ Այն կանայք, ովքեր պարզապես խոսում են տղամարդկանց նման, երբեք չեն կարող օգնել Սահաջա Յոգայում։ Նրանք պետք է այս Մայր Հողի նման լինեն, ով թույլ է տալիս Իր հետ վարվել այնպես, ինչպես կուզենաք։ Ես նկատի ունեմ՝ դուք՝ մարդկային էակներդ, այնքան հիմար եք եղել Նրան առավելագույնս շահագործելով։ Ոչ միայն դա, այլև Նա Իր վրա է կրում բազմաթիվ անհեթեթություններ։ Բայց հետո ժամանակ հասնում է, երբ Նա պայթյունավտանգ է դառնում։ Այդ ժամանակ Նա սկսում է մարդկանց Իր ներսը կլանել։ Եվ երբ նա կլանում է մարդկանց, դուք տեսնում եք երկրաշարժներ և երաշտներ և այս և այն, բոլոր այդ բաները սկսում են գալ և մարդիկ կլանվում են այդ խնդիրներով, որոնց համար իրենք Մայր Հողին են մեղադրում։ Այս խնդիրները, որ մարդկային էակները ագրեսիվ բնույթից են ստեղծել, նույնիսկ Մայր Հողի հանդեպ ագրեսիան, իրենք պետք է դիվիդենտներ վճարեն դրանց համար։ Եվ նրանք վճարում են։ Այժմ, կանգնեցնելու համար ագրեսիվության այս տեսակ շարժումը, որն ամեն տեսակ անհանգստություններ է բերում, պետք է ետ վերադառնալ և կարեկցանքի ամբողջականության զգացում զարգացնել։ Մինչև ու մինչև դուք չհասկանաք ամբողջականությունը, հանրագումարը, լիակատարը, ամբողջը, այն արգանդն է, այն ձեր Մայրն է։ Քանի դեռ դուք փորձում եք անհատական լինել, դուք չեք կարող լավ Սահաջա Յոգ լինել։ Դուք պետք է մեկ դառնաք ամբողջի հետ։ Այժմ մենք պետք է ինքներս մեր առջև կանգնեք դրանով, դա շատ կարևոր է։ Հատկապես արևմուտքում, ես կասեի մենք շատ հստակ պետք է դիմագրավենք ինքներս մեզ․ ի՞նչ եք մենք պատրաստվում անել։ Դա շատ կարևոր բան է։ Նախևառաջ եկեք տեսնենք, թե որտեղ է մեր ուշադրությունը։ Հա՛րց տվեք։ Մենք Սահաջա Յոգեր ենք և Սահաջա Յոգեր՝ մեր ներսում within our fold և ես երբեմն զարմանում են, որ նույնիսկ հիմա ուշադրությունը կարող է շատ ծիծաղելի լինել։ Ինչպես, օրինակ, պարզ բան է, մենք կարող ենք մեր ուշադրությունը նյութական բաների վրա դնել․ «սա իմն է, դա քոնն է, թե ես պետք է ունենամ իմ անձնականը», Ապա դուք ընկնում եք ագրեսիվության մեկ այլ թագավորությունը։ Եթե դուք փորձում եք ունենալ ձեր սեփական անձնականը, ապա դուք մյուսներին զրկում եք իրենց անձնականից։ Այդ նորմալ էր ձեր անձնականը ունենալը, երբ դուք Սահաջա Յոգեր չէիք, քանի որ այն ժամանակ դուք պետք է աճեիք ձեր անձնականով։ Բայց Սահաջա Յոգայից հետո դուք պետք է մեկ դառնաք բոլոր մjուսների հետ։ Դա շատ կարևոր է։ Մինչև Սահաջա Յոգան դուք ուրիշ էիք և Սահաջա Յոգայից հետո դուք այլ մարդիկ եք։ Ամբողջ հասկացողությունը պետք է փոխվի Սահաջա Յոգայից հետո, և այժմ դուք մեկ եք դարձել Ամբողջի հետ և պետք է զգաք, որ դուք Մեկ եք Ամբողջի հետ, պետք է փորձեք թողնել ձեր բոլոր անհատականային վերաբերմունքները։ Այժմ շատ սովորական է լսելը․ «Այո՛, ինձ դա դուր է գալիս, ինձ այն դուր է գալիս»։ Շատ տարածված է՝ «ինձ դա դուր է գալիս», շատ տարածված է, բայց Սահաջա Յոգին հարիր չէ նման բան ասելը։ Հասկանու՞մ եք, ինչպե՞ս ես կարող եմ ասել, որ ինչ-որ բան ինձ դուր է գալիս։ Մտածեք մոր մասին, ով պետք է կրի երեխային, պետք է ծննդաբերի երեխային, պետք է հոգ տանի երեխայի մասին, երեխայի կարիքների մասին, պաշտպանի երեխային, կրթի երեխային։ Ինչպե՞ս նա կարող է ասել «Ինձ դուր է գալիս սա և ինձ դուր է գալիս այն», որտե՞ղից այդ ժամանակը։ Մտածել, թե ինչ եք դուք սիրում, և ինչ չեք սիրում․ «Ինձ դուր է գալիս այս ուտելիքը, ինձ դուր է գալիս այն ուտելիքը»։ Որտե՞ղ է այդ ժամանակը։ Որտեղի՞ց է դրա համար էներգիա մնում։ Որտե՞ղ է ուշադրությունը։ Ուշադրությունը երեխայի դաստիարակության վրա է։ Այժմ նույն կերպ, Սահաջա Յոգը պետք է իմանա, որ իր ներսում երեխա է ծնվել՝ Ոգին։ Ոգին այն երեխան է, որ ծնվել է իր ներսում, այժմ նա պետք է սնուցի այն, Կունդալինիի միջոցով։ Նա պետք է ջրի այն։ Նա պետք է հոգ տանի նրա մասին։ Նա պետք է աճեցնի այն։ Հիմա որտե՞ղ է մնացած անիմաստ բաների համար ժամանակը։ Դուք ձեր ձեռքում երեխա ունեք։ Դուք բոլորդ մայրեր եք՝ հոգ տանող ձեր երեխայի մասին, որը ձեր Ոգին է։ Այսպիսով որտե՞ղից եք ժամանակ ունենում բոլոր այդ բաների համար։ Ի՞նչպիսի ուշադրություն պետք է լինի․ «Ի՞նչ կարող եմ ես անել այս երեխային երջանկացնելու համար, այս երեխային մեծացնելու համար, այնպես անելու, որ նա ամբողջությամբ դրսևորի ինձ»։ Մայրը իրեն փոխարինում է հենց երեխան հասուն երեխա է դառնում։ Այսպիսով ձեր մեջ, մայրությունը պետք է ավելի առաջ բարձրանա, քան թե հայրությունը, Ձեր հանդեպ մայրությունը։ Վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին մորն է իր երեխայի հանդեպ, ինչպիսին է նրա ուշադրությունը երեխայի հանդեպ։ Դուք ամենօրյա կյանքում կարող եք տեսնել, թե ինչպես ենք մենք վարվում։ Ես տեսել եմ, որ մարդիկ նույնիսկ այժմ շատ հետաքրքրված են սննդով։ Որտե՞ղ է այդ ժամանակը։ Որտե՞ղ է ուշադրությունը։ Ինչպե՞ս դուք կարող եք այդքան անհանգստացած լինել ձեր սննդով։ Անհանգստացած ձեր քնով, անհանգստացած ձեր առողջությունով, անհանգստացած սրանով, նրանով։ Ես նկատի ունեմ, այստեղ ձեր անհանգստությունը ձեր երեխայի վերաբերյալ պետք է լինի, որին դուք ունեք հիմա ձեր մեջ։ Եվ հենց այդ պատճառով երեխան անտեսվում է և երբեմն դուք հայտնաբերում եք, որ երեխան հիվանդացել է կամ կոմայի մեջ է ընկել կամ գուցե և մահանա։ Այնպես որ այժմ Սահաջա Յոգերի համար իրավիճակը շատ տարբեր է, թե ինչպես վարվել ինքներդ ձեզ հետ։ Նրանք, ովքեր դեռ վազում են ուտելիքի և բոլոր այդ անիմաստ բաների ետևից։ Նկատի ունեմ, տեսել եմ Սահաջա Յոգեր, նրանց ամբողջ ուշադրությունը անընդհատ սննդի վրա է։ Ինչպե՞ս կարող է նվիրվածությունը գալ այն անձանց մոտ, ովքեր այդքան շատ նվիրված են սննդի սովորություններին։ Ինչպես օրինակ, մենք տեսել ենք, հնարավոր է դուք էլ եք տեսել՝ ձեզանից որոշները, Աջանտայի քարանձավներն էին կառուցվել։ Տասը սերունդ նրանք կառուցում էին Աջանտա քարանձավները՝ տա՜սը սերունդ։ Եվ նրանք այն կառուցեցին այնպիսի մի տեղում, որտեղ նախևառաջ հասանելի ջուր անգամ չկար։ Եվ ամեն Աստծո օր հազարավոր մարդիկ, առանց որևէ վճարում ստանալու, առանց որևէ բան ստանալու, կառուցեցին այն։ Ոչ մի սնունդ, նման հարց անգամ չկար։ Նրանք այստեղից ու այնտեղից ինչ-որ մրգեր էին ուտում։ Բայց իրենց նվիրվածությունը իրենց ուժ տվեց այդ անելու։ Սակայն այդպիսի նվիրվածություն կարող է միայն զարգանալ, եթե դուք գիտակցեք, որ պետք է մայրություն անեք ձեր երեխային։ Այժմ եթե մայրն այլանդակ է, երեխան էլ այլանդակ կլինի, որովհետև այդ մայրն է արտահայտվում երեխայի մեջ։ Լավ, նա չի գերիշխում երեխային, բայց նա անկասկած կարող է փչացնել երեխայի պատկերը։ Եվ հենց դա է պատահում երբ մենք, Սահաջա Յոգերս, չենք էլ անհանգստանում հոգ տանել մեր Ոգու և մեր հոգևոր աճի մասին։ Նույնիսկ հիմա, դուք կզարմանաք, 50% մարդիկ Ինձ նամակներ են գրում, թե․ «Մա՛յր, ես դեռ դիվահարված եմ, ես աշխատել եմ կիտրոններով և չիլի պղպեղներով, ես սրա, նրա համար գալիս եմ Քեզ մոտ»։ Դա շատ ցածր աստիճանի վարք է, կարծում եմ, նույնիսկ այսքան տարիներ հետո, եթե դուք դիվահարված եք, ապա, կարծում եմ, պետք է ամեն օր ծեծեք (շուբիթ) ձեզ հարյուր ութ անգամ։ Դա շատ ցածր աստիճանի վարք է, Ես անձամբ կարծում եմ, որ նրանից հետո, որ ձեր Մայրը այդքան շատ աշխատել է ձեր վրա, դուք դեռ նույնն եք, նորից ետ եք գալիս ձեր Մոր մոտ բոլոր տեսակի խնդիրներ բերելու սարսափելի մտքին։ Դա նշանակում է դուք չեք խնամել ձեր երեխային։ Այժմ Սահաջա Յոգայում, այն մի երեխա չէ, որը անհատական երեխա է, որի մասին դուք պետք է հոգ տանեք։ Սա պետք է հասկանալ։ Այստեղ է, որ մենք շատ բան բաց ենք թողնում, հատկապես ինտելեկտուալները։ Նրանք կարծում են՝ այդ իրենց սեփական երեխան է, որ պետք է լավ լինի, էական չեն մյուսների երեխաները։ Կամ էական չէ, թե դուք կապ ունեք մյուսների հետ, թե ոչ։ Դա շատ տարածված է։ Որովհետև, գիտե՞ք, բանականությունն է իրենց այդ զգացումը տալիս․ «Օ՜։ Իմ Ոգու հետ ամեն ինչ կարգին է, իմ վիբրացիաները կարգին են, այնպես որ նորմալ է, եթե ես չեմ գնում պուջայի, կամ եթե ես չեմ գնում ինչ-որ կոլեկտիվ բանի կամ եթե ես չեմ աջակցում ինչ-որ կոլեկտիվ աշխատանքի կամ եթե ես չեմ վերցնում Սահաջա Յոգայի հանդեպ որևէ պատասխանատվություն»։ Որովհետև հենց դուք կոլեկտիվ եք դառնում, դուք պատասխանատվություն վերցնում եք։ Այսպիսով, դուք գերբավարարված եք ձեզանով, թե․ «Այդ լավ է, որ ես կարիք չունեմ որևէ պատասխանատվություն վերցնելու։ Բոլոր Սահաջա յոգերը վատն են, կամ նրանցից ոմանք վատն են։ Ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ ու այդպես, այսպես ու այնպես»։ Բայց Սահաջա Յոգայում, որպես այդպիսին, մայրությունը համընդհանուր է։ Որովհետև եթե դուք, օրինակ, քիթն եք, ապա ուրիշը աչքն է․ եթե դուք ականջներն եք, ինչ-որ մեկը շրթունքներն է։ Այնպես որ ձեզ համար առանցքային է հասկանալն այն, որ ցանկացած մեկը, ով սահաջա Յոգ է, վտանգի մեջ է, դուք վտանգի մեջ եք։ Դա սպառնալիք է ձեր աճին։ Դա սպառնալիք է ձեր աճին, որովհետև այդ ամբողջն է, որ աճում է։ Իհարկե նրանք, ովքեր բացարձակապես անպետք են, աստիճանաբար դուրս կշպրտվեն։ Դա այն է ինչ Մայրն է անում։ Նրանք կարող են դուրս շպրտվել բացարձակապես, այնքան հեռու, որ երբեք չեն վերադառնա։ Բայց դուք կարիք չունեք այդպիսի մարդկանց մասին անհանգստանալու, նրանք դուրս են շպրտվելու։ Նրանց որոշ հնարավորություններ են տրվելու, մի որոշ լրացուցուցիչ վստահություն, որոշ շնորհներ են տրվելու, բայց ի վերջո նրանք դուրս են շպրտվելու։ Այնպես, որ դուք պետք չէ անհանգստանաք: Բայց դուք պետք է անհանգստանաք ամբողջի մասին։ Եվ դուք պետք է պատասխանություն վերցնեք։ մի որոշ լրացուցուցիչ վստահություն, որոշ շնորհներ են տրվելու, բայց ի վերջո նրանք դուրս են շպրտվելու։ Այնպես, որ դուք պետք չէ անհանգստանաք: Բայց դուք պետք է անհանգստանաք ամբողջի մասին։ Եվ դուք պետք է պատասխանություն վերցնեք։ Նրանք, ովքեր պատասխանատվություն չեն վերցնում, այն մարդիկ են, ովքեր դեռ չեն հասունացրել իրենց երեխային, այն է՝ Ոգուն։ Ամեն տեսակ պատասխանատվություններից, որ կարելի է վերցնել, մտածեք, թե ինչ պատասխանատվություն դուք կարող եք վերցնել։ Ահա թե ինչու մեզանից շատերը վատ Վիշուդհի ունեն, որովհետև մենք չենք վերցնում պատասխանատվություններ։ Եվ ինչ պատասխանատվություն էլ որ մենք վերցնենք, պետք է շատ, շատ, շատ ավելի պատասխանատու լինենք, քան սովորական կառավարական ծառայողները։ Երբեմն մենք մի ականջով լսում ենք և դուրս շպրտում նույն ականջից՝ առանց նույնիսկ թույլ տալու այն գլխի մեջ մտնի։ Այսպիսով պետք է հասկանալ, որ երեխան ձեր պատասխանատվությունն է, դուք պետք է հոգ տանեք երեխայի մասին։ Եվ ամբողջը նույնպես ձեր պատասխանատվությունն է։ Հիմա, ինչպե՞ս կապ հաստատել ձեր Ոգու հետ կամ կապ պահպանել Ոգու և արգանդի կամ Կունդալինիի միջև, դա ամենամեծ խնդիրն է, որին մենք բոլորս առնչվում ենք․ մեր միացումները շատ թույլ են և այդ պատճառով այս Կունդալինին չի կարողանում հոգ տանել Ոգու մասին։ Ինձ հետաքրքրում է՝ դուք հասկացե՞լ եք մի բան Սահաջա Յոգայում, այն որ դուք կարող եք մանևրել Կունդալինիով, բայց ոչ Ոգով։ Դուք կարող եք բարձրացնել ձեր ձեռքը, Կունդալինին կշարժվի։ Դուք կարող եք նրան մանևրել։ Դուք կարող եք բանդհան անել, այն կպտտվի, կպտտվի ու կպտտվի։ Իսկ Ոգի՞ն։ Դուք չեք կարող այն մանևրել։ Ընդամենը մի մանտրա կա, որ կարող է արթնացնել Ոգին, այն իմաստով, որ նրան գոհացնելու համար, դուք պետք է ասեք, որ դուք Ոգի եք։ Բայց դուք չեք կարող այն մանևրել, դուք ստիպված եք բերել Կունդալինիին, որ նա հոգ տանի նրա մասին, դուք պետք է Կունդալինիին տանեք այնտեղ՝ դեպի սիրտ, որպեսզի այդ երեխան, որ այժմ փոքր մանկիկ է, պետք է խնամքով զարգանա և հասունանա։ Այսպիսով, երկու կողմում էլ՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց, մենք պետք է հասկանանք, որ եթե դուք տղամարդ եք, և եթե իշխող մարդ եք, դա նորմալ է։ Բայց եթե դուք կին եք և եթե դուք իշխող եք, ապա ձեզ բուժելը Սահաջա Յոգայի համար դժվար գործ է, որովհետև դուք կորցրել եք ձեր կին լինելու հատկությունը։ Նախևառաջ դուք պետք է գոնե կին լինեք։ Եթե դուք կին չեք անգամ, ապա ի՞նչ կարող եք դուք անել այդ երրորդ անձնավորության հետ, ով ոչ կին է, ոչ տղամարդ։ Հիմա տղամարդիկ, երբ նրանք իշխում են, նրանք պետք է հասկանան, որ իրենք պետք է կարեկցող լինեն։ Նրանք պետք է բարի լինեն, նրանք պետք է ուշադիր լինեն, բայց ոչ երբեք ստրկամիտ, ոչ երբեք ստրկամիտ։ Սա պետք է հասկանալ, որ դուք չպետք է ստրկամիտ լինեք։ Այժմ կանայք, ինչպիսին նրանք պետք է լինեն, պետք է լինեն մեծ, ընկալունակ, ընդունող և սնուցող։ Այժմ այն մասին, թե ինչպես են երբեմն տղամարդկանց հետ խոսում արևմուտքում․ ես ուղղակի ապշա՜ծ եմ։ Օրինակ ասենք այսպես.

«Պրն X X, դու չես արել սա։ X, դու չես արել նա»։ «Ինչպե՞ս ես դրել սա»։ «Սա արա՛ սա, դա արա՛ դա, նա արա՛»։ Սա կնոջ վարվելաձև չէ, բացարձակապես սխալ է այդպես անելը․ Նրան ասելը ինչ-որ բանն անել։ Դուք տղամարդկային եք դառնում։ Եվ հետո մենք լիովին կորցնում ենք կնոջ՝ սիրո սնուցումը տալու այդ ուժը, որը կնոջ ուժն է, ինչը կանայք չեն հասկանում։ Ես ձեզ մի պարզ օրինակ կպատմեմ։ Իմ սեփական թոռնիկը ուզում է բորտուղեկցորդուհի դառնալ, անընդհատ ուզում է։ Նա ասում է «Դու էլ պետք է որ մտածեիր բորտուղեկցորդուհի դառնալու մասին»։ Ես հարցերի, թե․ «Ինչու՞։ Ի՞նչ այդքան մեծ բան կա բորտուղեկցորդուհիների մեջ»։ Նա ասում է․ «Դա միակ ժամանակն է, որ կարելի է սնունդ տալ ինչ-որ մեկին»։ Հասկանում եք, մոր բնական բնազդն է, որ «թող տեսնեմ նրանց ուտելիս», հասկանու՞մ եք։ Նրանք իրենք չեն ուտում, նրանք ուզում են ուրիշները ուտեն։ Բայց ես ձեզ ասեմ, դա արևմտյան կանանց հասկացողությունում չկա։ Նրանք չեն կարող դա հասկանալ։ «Ինչու՞։ Ես սա արել եմ, այդ դեպքում ինչու՞ ինքը չի անում դա, նա»։ Դա ձեր առավելությունն է այդ բաները ինչպես հարկն է անելը, պատշաճ ձևով։ Բայց ենթադրենք ինչ-որ մեկը շատ լավ մեխանիկ է, կինը նույնպես կդառնա մեխանիկ․ «Ես կանեմ արհեստավորի գործերը»։ Նա այնտեղ արհեստավորի գործերը անելու համար չէ։ Նա այնտեղ զգացմունքների արհեստավորության համար է։ Ընդհակառակը, նա լրիվ հակառակ կողմում է։ Օրինակ, տղամարդը տուն է գալիս, նա սկսում է հրամայել նրան․ «Դու պետք է դա ճիշտ դնես։ Ինչու՞ ես փչացրել իմ գորգը։ Ինչու՞ ես անում դա։ Մաքրի՛ր դա, վերցրու՛ սա, արա՛ դա»։ Ամուսնու ողջ զգացմունքերի մեխանիկան ավարտված է։ Հենց իր զգացմունքների մեխանիկան ավարտվում է, նա արդեն անպետք է և դուք էլ անպետք եք որպես այդպիսին։ Եվ տղամարդիկ նույնպես չպետք է նրանց աշխատանքը անեն։ Թողե՛ք նրանք իրենց սեփական գործերն անեն։ Կարծում եմ սա արևմուտքի այժմյան ամենամեծ խնդիրն է, որ տղամարդիկ տղամարդիկ չեն, և կանայք էլ կանայք չեն։ Ինձ համար այդ հատկություններն այնքան սարսափելի են, որ ես չգիտեմ ինչպես վարվել այդ խառնուրդների հետ։ Դուք պետք է կյանքում հասկանաք այս շատ պարզ բանը, որ եթե դուք ինչ-որ հիբրիդային բան եք, դուք չե՛ք կարող Սահաջա Յոգի հատկությունն ունենալ։ Եթե դուք դրանք իրար եք խառնում եք, շատ ծիծաղելի բան է լինում, այնպե՞ս չէ։ Այնպես որ կինը պետք է փորձի կին լինել և տղամարդը պետք է փորձի տղամարդ լինել։ Այժմ տեսեք, ո՞րն է տղամարդու դերը որպես գիտակցության զարգացման արական ազդեցություն։ Այսպիսով, տղամարդկության արտահայտման հետ, մենք զարգացրել ենք գիտությունը։ Մենք զարգացրել ենք բոլոր այս գիտելիքները, բոլոր այս բաները, որ արտաքինում են։ Հիմա ամեն ինչ պատրաստ է։ Այժմ կինը պետք է առաջ գա։ Ես նկատի ունեմ, պարզապես շատ վերացական բառերով եմ ասում, մի մտածեք կնոջ մասին, այլ իգականը, կանացի բնույթը պետք է այժմ բարձրանա։ Հիմա ամեն ինչ պատրաստ է, այն պետք է միայն բռնկվի։ Բոլոր չակրաները պատրաստ են, այժմ արթնացրեք Կունդալինին։ Կունդալինին այնքան կարևոր է, որքան մյուս չակրաներն են կարևոր։ Այնպես որ արթնացրեք հիմա Կունդալինին։ Հիմա, Կունդալինիի վարքն ու գերծելաոճը շատ է տարբերվում չակրաների գործելաոճից։ Եթե Կունդալինին դառնար չակրաներ և չակրաները դառնային Կունդալինի, ինչպե՞ս դուք գլուխ կբերեիք Սահաջա Յոգան։ Բայց մենք պետք է ընդունենք մեր սեփական բնույթը ամբողջ արժանապատվությամբ և ամբողջ հպարտությամբ՝ ոչ մի կերպ որևէ ձևով նվաստ չզգալով։ Քանի որ տղամարդը ձի է հեծնում, կինն էլ է ուզում ձի հեծնել։ Ի՞նչ կարիք կա ձի նստելու կնոջ համար։ Ես չեմ կարող հասկանալ։ Այստեղ բոլոր կանայք ձիերի վրա են նստում։ Իրենք ձիու նմա՜ն կդառնան։ Կարծում եմ արդեն ձեր թագավորական ընտանիքի մի մասը ձիու նման է, այնպես չէ՞։ Ես այդպես եմ կարծում։ Նրանց դեմքերը ձիերի նման են։ Հասկանում եք, այնպես որ, կանայք կարիք չունեն անելու այդ բոլոր բաները, որ տղամարդիկ արդեն արել են։ Օրինակ, ասենք մի անձնավորություն կա արական սեռի, որը պետք է գա և ինչ-որ որոշակի գործ անի։ Հիմա դուք եք դա արել։ Լավ, հիմա մեկ ուրիշ անձնավորություն պետք է այս գործն անի։ Հիմա տեսեք նաև Աստվածայինի իրադրությունը․ հիմա մի ողջ խճճվածություն է առաջ գալիս հենց այդպիսի բան է արվում․ մեկ ուրիշը, որ գալիս է, ուզում է նույն բանն անել։ Դուք ետևու՞մ եք իմ մտքին։ Այդպիսով ամբողջ էներգիան ամբողջապես վատնվում է։ Ամբողջ պատրաստությունն արվում էր այս ջրհոսի դարաշրջանի համար, որպեսզի այն առաջ բերի Կունդալինիի վեր բարձրացումը և ամբողջը այնպես աշխատեցնի, որ ձախն ու աջը հանդիպեն և դուք բոլորդ բոցավառվեք, լուսավորվեք։ Ամբողջ աշխատանքը Ճիշտ ըմբռնմամբ կիսելը մեր էության հարցն էր։ Հիմա տեսնենք, թե ինչպես է Մայր Հողն ինքը ստեղծվել։ Դա նույնպես շատ պարզ բան է։ Նախ, էներգիայի շարժը սկսեց հոսել։ Հիմա սա միավորված էներգիա է, լա՞վ։ Հետո միավորված էներգիան այսպես պտտվեց, պտտվեց ու պտտվեց ու երբ այն համախմբվել էր, այդ մեծ պայթյունը եղավ։ Երբ մեծ պայթյունը տեղի ունեցավ, հիմա, դա տղամարդկային աշխատանք է, ինչ-որ տեղ պետք է ասեմ տղամարդկային ոճ, որովհետև դեռ Մայր Հողը չի առաջացել։ այսպես, ապա այդ փոքր կտորները նորից սկսեցին պտտվել ու պտտվել։ Շարժման մոմենտից նրանք կլորավուն դարձան։ Դրանցից ընտրվեց Մայր Հողը՝ մի աշխատանքի համար՝ ոչինչ չանելու համար, այն հանգիստ էր մնում։ Լավ։ Ջրից Մայր Հողի վրա կյանք եկավ՝ առաջ եկավ ածխածինը։ Այնտեղ բոլորը օգնեցին և ստեղծվեց մարդկային էակը։ Ապա մարդիկ սկսեցին փորձել բարելավել իրենց հասարակությունները և ինչ էլ, որ արեցին դրա համար, ինչ էլ որ հնարավոր էր իրենց էգոյով արվեց, այժմ ավարտված է։ Հիմա իրենք արել են իրենց գործը, հասկանում եք։ Հիմա կարող եք ասել նրանք գործազուրկի թոշակին են։ Այժմ արգանդը կամ կարող ենք ասել Կունդալինին, որը այս ամբողջ տարիների ընթացքում սպասում էր, հանգստանում, սպասում այդ ժամանակին, այնպես չէ՞։ Այսպիսով մենք դա կոչում ենք «ծաղկման ժամանակն այժմ եկել է»։ Այդ ժամանակ Կունդալինին պետք է բարձրանա և բոցավառի այնպես, որ տեղի ունենա ողջ աշխատանքի ավարտը։ Դա պարզ է, հիմա դուք հականու՞մ եք։ Այսպիսով մրցույթ չկա տղամարդկանց և կանանց միջև, սակայն նրանց աշխատելաոճը տարբեր է։ Եթե դուք դա հասկանաք, այդ դեպքում միայն այս տեսակ հեղափոխություն տեղի կունենա, այլ ոչ թե ապստամբություն։ Իրականում կանայք ապստամբում են տղամարդկանց դեմ, և դա մի անհեթեթություն է, նկատի ունեմ, դա մի այնպիսի գլխացավանք է, որ դուք մի բան եք ստեղծում, թույլ տալիս, որ աճի, և գալիս է մյուս խմբակցությունը, որը պետք է ավարտի աշխատանքը, և սկսում է ապստամբել։ Այսպիսով հեղափոխություն պետք է տեղի ունենա և հեղափոխությունը հնարավոր է միայն երբ հասկանում ենք, թե այժմ որ մասն է մնացել արվելու։ Դուք ինձ լավ եք ընբռնո՞ւմ։ Եվ այսպես, այդ մասը այժմ Ինքնագիտակցումն է՝ Կունդալինին արթնացնելը։ Դրան ձեր իգական հատկություններն են օգնելու, ոչ թե արական հատկությունները։ Այնպես որ ագրեսիվությունը պետք է թողնեն տղամարդիկ։ Նաև, քանի որ իրենք այժմ Սահաջա Յոգեր են, նրանք պետք է վերցնեն կանացի հատկություններ, այլ ոչ թե կռվի։ Եթե կանայք կռվում են, նրանք կանայք չեն։ Հասկանու՞մ եք, կանանց ասում են, թե․ «Դու անպետք ես, ոչ մի բանի պետք չես» և իրենք հիմա փորձում են ցույց տալ․ «Ո՛չ, մենք էլ ենք լավը։ Եթե դուք մեկ ագռավ եք ուտում, մենք կուտենք երե՛քը»։ (Շրի Մատաջին ծիծաղում է)։ Հիմա, հասկացումն ու իմաստուն ընկալումն այսպիսին կլինեն․ «հիմա ինչ մենք պետք է անենք՝ փոխելու մեր կյանքի ռեժիմն ու ոճը։ Ի՞նչն է սխալ այստեղ։» Շրջման կետը եկել է։ Այժմ էվոլյուցիան ընդհանրապես ոչ մի դեպքում ապստամբություն չէ։ Դա սխալ կարծիք է, որ մարդիկ ունեն։ Այն ապստամբություն չէ, որ դու խփիր ինձ, ես էլ քեզ կխփեմ․ շարունակ հարվածեք միմյանց, դուք ճոճանակի նման եք շարժվում, տեսե՞լ եք ճոճանակի շարժումը։ Այն պայթյունի նման չէ (It’s not like a boom), այն, որ այսօր դուք ծնվել եք որպես մահմեդական, վաղը ծնվում եք որպես հրեա, հետո ծնվում եք որպես Հինդուս, ապա ծնվում որպես․․ Դա ճոճանակ չէ։ Դա պարուրաձև շարժում է։ Այնպես որ ամեն անգամ դուք հասնում եք մի էվոլյուցիայի, որն ավելի բարձր մակարդակի վրա է, քան առաջ։ Այսպիսով շարժումը պարուրաձև է։ Հասկանու՞մ եք ասածիս իմաստը։ Հիմա մեր ողջ էության ավելի բարձր դիրքին հասնելու համար ի՞նչ պետք է անենք։ Հասկանալ, որ մենք պետք է բարձրանանք այս կետից այն կետը։ Պետք է բարձրանանք այն ձևով, որ ոչ թե ճոճանակի նման լինի, այլ պարուրաձև։ Իսկ պարուրաձև բարձրանալու համար դուք պետք է ուրիշ տեսակի ուժ օգտագործեք։ Ինչ էլ, որ օգտագործել եք մինչ այժմ, պետք է օժտվի մեկ ուրիշ տեսակի ուժով և դա կանացի հատկություններն են։ Բայց որտե՞ղ են կանացի կանայք։ Նրանք կհագնվեն կանանց նման, կփորձեն կանացի լինել և նման բաներ։ Այդ կերպ չէ` ներսից, սրտից, կանացի սիրտ։ Քրիստոսը ցույց է տվել դա Իր կյանքում․ Նա ներել է։ Միայն կինը կարող է ներել, տղամարդը չի կարող, որովհետև նա ագրեսիվ է։ Ինչպե՞ս նա կարող է ներել։ Կրիշնան երբեք ոչ ոքի չի ներել։ Նա սպանում էր։ Լրիվ թագավորական ոճ «Դե լավ, եթե դու այդպիսին ես, լավ, վերջացած է»։ Նա այդ աստիճան ներեց՝ ցույց տալու, որ այժմ Նա պտտում է պարույրը և հիմա կանացի հատկությունը պետք է զարգանա մարդկային էակներում։ Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է սկսեք քայլել կնոջ նման կամ գոտկատեղեր զարգացնել, որովհետև դա մեկ ուրիշ հիմարություն է, հասկանու՞մ եք, այլ լինել մայրական, ոչ թե հայրական լինել, այլ լինել մայրական։ Այդ բարությունը, այդ քնքշությունը պետք է լինի միմյանց հանդեպ ձեր վերաբերմունքում։ Իհարկե այդ ուժն էլ է ուղղում, երբեմն նույնիսկ նաև զայրանում է։ Մայրն էլ երբեմն պետք է բարկանա, հատկապես այն մարդկանց վրա, ովքեր երբեք կարգին վարք չեն ունենում։ Նա պետք է բղավող լինի, պատժող և երբեմն նաև Նա ոչնչացնում է։ Դա նորմալ է։ Բայց դա երբեմն, ոչ ամբողջ ժամանակ։ Այսպիսով հենց հիմա պետք է ընդունել, որ Մայր Հողին նման լինելու համար, մենք պետք է հանդուրժող լինենք՝ Դհարա։ Դահարեիթի սադարա։ Նա ամեն ինչը պահողն է։ Նա ամեն ինչ վերցնում է, վիբրացիաները կլանվում են։ Եվ այժմ առաջին անգամ՝ Ինքնագիտակցումից հետո, դուք կարող եք Նրան ետ վերադարձնել, այն ինչ Իրենից եք վերցրել։ Դուք կարող եք վիբրացիաներ տալ Նրա ծառերին, որ ստեղծվել են, կարող նրանց գեղեցիկ դարձնել։ Դուք կարող եք ծաղիկը վերափոխել ավելի գեղեցիկ ծաղկի։ Հիմա ինչ էլ որ ստացել եք Մայր Հողից, կարող եք տալ, որովհետև ձեր Մայր Հողը այժմ արթնացել է ձեր մեջ։ Այնպես որ դուք ետ եք վերադարձնում Նրան ամեն ինչ, որ իրենից ստացել եք և տալիս ուրիշներին՝ առատաձեռնություն, սրտի մեծությունը, մեծահոգություն, ներում, սեր, քնքշություն, ամեն ինչ հանդուրժում սիրո համար։ Եվ Մայրը երեխային փրկելու համար, քաղցած կմնա, նա ամեն ինչ կանի իր երեխային փրկելու համար․ անսպառ նվիրում ունի նա իր երեխայի հանդեպ։ Դա է իսկական Մայրը, ես նկատի ունեմ, որ այն տեսակ մայրերը, որ այս օրերին տեսնում եք, ո՛չ մայրեր են նրանք, ո՛չ էլ կանայք։ Բայց ես ասում եմ այն, որ դա է մոր իսկական պատկերը, և դուք այդ պատկերը ունեք ձեր առջև։ Այսպիսով, սա է ինչ պետք է զարգացնել այժմ․ տղամարդ լինեք, թե կին, որպես Սահաջա Յոգեր դուք պետք է քնքշության, սիրո և կարեկցանքի նոր գիտակցություն զարգացնեք։ Բարկանալ, ցասման մեջ ընկնել, գոռալ մարդկանց վրա, ճչալ մարդկանց վրա, այդ ամենը մեզ շատ չի օգնելու։ Եթե դուք պետք է ամբողջին օգնեք, ամբողջի աճին, փորձեք ձեզ ավելի փափուկ անձ դարձնել, զայրացեք ձեզ վրա, որ կորցնում եք ձեր ինքնատիրապետումը և բարի չեք մյուսների հանդեպ։ Բոլոր խնդիրները եկել են տղամարդկայնության գերաճից, գերաճից։ Դա մի որոշակի կետի է հասնում, հասկանու՞մ եք, դա մի այնպիսի խղճուկ կետի է հասել այժմ, որ այն պետք է ետ իջնի։ Բայց կանացիությունն էլ է ցածր մակարդակի վրա, առանց Գիտակցման, այն կարող է շատ, շատ փոքրասիրտ լինել՝ հավի սիրտ ունենալ, կարող է ամբողջ ժամանակ իր սեփական երեխայի մասին անհանգստանալ։ Դա այն է, ինչ պետք է փոխել․ այն է՝ սեր ու քնքշանք ունենալ յուրաքանչյուր Սահաջա Յոգի հանդեպ, յուրաքանչյուր անձի հանդեպ։ Երբ բանը հասնում է միմյանց հետ կռվելուն, դուք բոլորդ մեկ եք։ Բայց միմյանց հետ դուք կարող եք հոգ տանել մեկ-մեկու մասին, ասել նրանց։ Օրինակ, իմ քթի վրա այստեղ ինչ-որ բան ցավում է։ Ես պարզապես կփորձեմ այն տրորել, նույն ձևով։ Բայց ես չեմ փորձի կտրել իմ քիթը, այնպես չէ՞։ Կամ էլ հարվածել իմ քթին, ես չեմ անի։ Այսպիսով այն զգացումը, որ ուրիշը ես ինքս եմ, եղե՛ք բարի ու քնքուշ, փորձե՛ք ավելի լավը դառնալ և այդ ձևով օգնել։ Ես հուսով եմ դուք հասկացաք ամբողջը։ Միջուկում սա է․ մենք պետք է փոխենք ամբողջ գործելաոճը, արմատական փոփոխություն պետք է գա Սահաջա Յոգերի հասարակություն։ Եթե ինչ-որ հարցեր կան ինձ հարցրեք քանի դեռ չենք սկսել պուջան։ Հիմա ամուսնալուծության և այդ ամենի խնդիրը դուք կարող եք տեսնել դրանում։ Ձախ Նաբհիի խնդիրը կարելի է լուծել։ -Ի՞նչ հարց է։ — Նորմա՞լ է մարդկանց իրենց իսկ լավի համար խոցելը։ Հասկանում եք, այդ խնդիրը առաջ է գալիս, երբ դուք ամբողջը չեք, լա՞վ։ Հիմա ենթադրենք, ինչպես ասացի ձեզ, եթե դուք ամբողջն եք, ո՞վ է ուրիշը։ Ապա նույնիսկ եթե դուք ստիպված եք խոցել, ասենք, օրինակ, եթե իմ բթից արյուն է գալիս, ես այն ամուր սեղմում եմ՝ արյունը կանգնեցնելու համար։ Դա կցավեցնի, բայց այն խորաթափանցությունն է պետք օգտագործել, որ ես իմ արյունն եմ կորցնում, որը թանկ է, շատ ավելի թանկ, քան այս փոքր ցավը։ Բայց այդ խորաթափանցությանը պետք է հասնել։ Հասկանու՞մ եք, Սահաջա Յոգայում դուք բոլորդ ազատ եք՝ խորաթափանցության զգացում զարգացնելու։ Եվ հենց ձեր այդ խորամուխության զգացումը զարգացնեք, աստիճանաբար կիմանաք ինչ անել։ Սկզբում կխոցեք, անկասկած, որովհետև դուք սովոր եք դրան։ Ես այստեղ տեսել եմ մարդիկ պարզապես հաչող իրար վրա, հենց իրենք միմյանց տեսնում են, սկսում են հաչել։ Գնացեք ցանկացած տեղ ամբողջ երկրում, ցանկացած տեղ գնացեք, նրանք սկսում են հաչել՝ ընդհանրապես առանց պատճառի։ Ես ապշած էին։ Պունայում, ես գնացի այնտեղ, այնտեղ նույնպես բոլորը միմյանց վրա հաչում են։ Հարբած լինեն, թե հարբած չլինեն՝ ոչ մի տարբերություն, նույն վիճակով։ Բայց Գիտակցումից հետո, դուք խոսում եք, որովհետև ձեզ հուզում է, դուք անհանգստանում եք։ Բայց դուք ասում եք այն ձևով, որ արդյունքի եք հասնում։ Հասկանում ե՞ք իմ տեսակետը․ չափանիշն, այն է, որ դուք պետք է հասնեք արդյունքների։ Բայց ենթադրենք մի մարդ է եկել առաջին անգամ, և դուք նրան ասեք․ «Դու բհութ ես»։ Ապա նա բնականաբար կվիրավորվի։ Շատ տարածված է։ Առաջին օրը ինչ-որ մեկը ներս է մտնում և դու ասում ես․ «Դու բհութ ես»։ նկատի ունեմ, շնորհակալություն Աստծուն, եթե նա չի հասկանում «բհութ» բառի իմաստը, այդ դեպքում կարգին է։ Բայց նախ մտածեք քնքուշ, ճշմարիտ, բալասանող, քաղցր լինելու մասին։ Եկեք տեսնենք, եկեք ճանապարհներ և մեթոդներ գտնենք։ Շատ լավ ձև է երեկոյան գրելը, թե ինչքան քաղցր բաներ եմ ես ասել այսօր։ Ոչ այս տեսակ քաղցր բաները, որ ասում ենք․«Դու գեղեցիկ տեսք ունես» և նման բաներ։ Ոչ մակերեսայինները, որոնք կարող են փքել էգոն։ Բայց այնքան քաղցր են որոշ բաներ, գիտե՞ք։ Օրինակ, ասենք շատ լավ բառեր կան, որ մարդիկ ասում են․ «Բավարար տա՞ք է քեզ համար»։ Հարց տալու շատ քաղցր ձև է։ Հետո, դա շատ պարզ է, բայց դուք կարող եք ասել այդպես։ Բայց մարդկանց համար, ես տեսել եմ, նույնիսկ դա ասելն է շատ դժվար։ Հոգ տանելը մյուսների հարմարավետության մասին։ Եթե ինչ-որ մեկը նստած է, նա ջուր է ուզում, նա անհարմար ձևով նստած է, դուք պարզապես նետվում-գնում եք և իրեն ջուր տալիս։ «Օ՜, դա շատ մեծ անակնկալ էր», որ «Օ, Աստվա՜ծ իմ, դու ջու՜ր տվեցիր»։ «Ես նրա ծառան չեմ»։ Անմիջապես գլխում այս հարցն է գալիս։ Մի փոքր այստեղ ու այնտեղ ինչ-որ բաներ փորձել անել։ Կամ երբեմն մտածում եք, գնում եք խանութ, ինչ-որ բան եք հայտնաբերում․ «Օ, արի վերցնեմ սա նրա համար»։ Երեխաներն այդպես անում են, տեսել եմ, անընդհատ մտածում են իրենց ընկերների մասին, թե ինչ կարող են իրենք գնել ուրիշների համար․ «Սա լավ կլինի ընկերոջս համար, սա լավ է մյուսի համար ․․․ նա շատ է սիրում այս բաները, նրան դուր է գալիս․․․»։ Բոլոր այս փոքր, փոքր բաները, հասկանու՞մ եք։ Երբեմն նույնիսկ մի փոքր բանը, օրինակ դուք արթնանում եք վաղ առավոտյան, հայտնաբերում, որ մեկ ուրիշ անձը քնած է մի կողմի վրա, իր վերմակը մեկ ուրիշ կողմում է, իսկ նրա բարձը լրիվ ուրիշ կողմում։ Եվ դուք պարզապես դնում եք նրա գլուխը բարձի վրա և ծածկում նրան վերմակով։ Դա Մոր աշխատանքն է։ Ոչ թե վախից, այլ մաքուր սիրուց դրդված։ Ինչպես օրինակ, եթե ցուրտ է և կոճակները կոճկված չեն, կարող եք կոճկել այդ անձին, նրան դա դուր կգա։ Հասկանու՞մ եք, փոքր, փոքր բաներ են։ Կանայք շատ փոքր քաղցր բաներ ունեն, որ անում են, որոնք տղամարդկանց շատ երջանիկ են դարձնում։ Սակայն հիմա կանայք կորցրել են այդ զգացումը։ Ոչ թե կռվելը, այլ մտածելը, թե ինչ քաղցր բան կարող եք դուք անել նրանց համար։ Եվ նաև, երբեմն, կատակով բարկացնելն է նորմալ։ Երբեմն խուտուտ տալն է նորմալ։ Այլ մի տեսակ քաղցրություն, հասկանում եք, փոխհարաբերություն միմյանց միջև, նույնիսկ այն զգացումը, որ մենք կարող ենք անել դա․ դա վարպետի գործ է։ Հասկանում ե՞ք, դա վարպետի գործ է։ Նա, ով վարպետ է, կարող է անել դա, ովքեր՝ ոչ, չեն կարողանա դա այդպես անել։ Նրանք նորից ետ կգան՝ խոցելու։ Ի վերջո, նրանք կհասնեն խոցելուն ու կռվելուն կամ պոռթկալուն։ Բայց նրանք, ովքեր վարպետներ են, այնքան գեղեցիկ ձևով կանեն ողջ այդ աշխատանքը, որ մի շատ քաղցր տեսակի հարաբերություն է, այն կոչվում է «մադհուրյա», առանց որևէ կրքի, առանց որևի փողային գործերի, այդքան քաղցր հարաբերություն։ Եվ ուրախությունը ցայտկլտելու է։ Բոլոր այդ այլասերումները և բոլոր այդ բաները կընկնեն, բացի այդ քաղցր հարաբերությունից։ Լա՞վ։ Նույնիսկ ասելը, որ դուք երջանիկ եք զգում։