Diwali Puja, Become The Ideals

Temple of All Faiths, Hampstead (England)

Feedback
Share
Upload transcript or translation for this talk

Diwali Puja, “Becoming the ideals”. “Temple of all faiths”, Hampstead, London (UK), 6 November 1983.

Վիբրացիաներով դուք կարող եք տեսնել, որ երբ դուք պատրաստված եք պուջայի համար, որքան շատ եք ստանում։ Այսօր դուք կարող եք զգալ դա։ Այնպես որ Աստվածայինը շատ անհամբեր է գործելու, միայն թե դուք պետք է պատրաստեք ձեզ։ Եվ բոլոր այս պատրաստությունները ձեզ անչափ օգնելու են։ Քանի որ հիմա մենք Սահաջա Յոգեր ենք, մենք պետք է իմանանք, որ մենք ինչ-որ այլ բան ենք դարձել, քան առաջ էինք։ Մենք Յոգեր ենք, մենք ավելի բարձր մարդիկ ենք, քան մյուսները։ Եվ որպես այդպիսին, մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք նման չենք այլ մարդկային էակներին, ովքեր մի բան ասում են, այլ բան անում, ովքեր կարող են կեղծավորությամբ ապրել։ Այդ պատճառով են այդ բոլոր խնդիրները ծագել բոլոր կրոններից։ Այն անձը, ով ասում է թե ինքը քրիստոնյա է, Այդ պատճառով են այդ բոլոր խնդիրները ծագել բոլոր կրոններից։ Այն անձը, ով ասում է թե ինքը քրիստոնյա է, բացարձակապես հակառակ է Քրիստոսին, ով ասում է, թե մահմեդական է, բացարձակապես հակառակ է Մուհամեդին, ով է ասում, թե Հինդուս է, բացարձակապես հակառակ է Շրի Կրիշնային։ Սա է գլխավոր պատճառը, թե ինչու են բոլոր կրոնները մինչ այսօր ձախողվել, որովհետև մարդկային էակները մեծ-մեծ խոսում են իդեալներից։ Նրանք բոլորն ասում են, որ մենք ունենք այս իդեալը, այն իդեալը, բայց իրենք այդ իդեալները չեն, նրանք չեն կարող ապրել այդ իդեալներով։ Բայց նրանք շարունակում են ասել, որ սրանք մեր իդեալներն են, նրանք մոլեռանդ են դառնում, բայց իրենք այդ իդեալները չեն։ Սահաջա Յոգայով դուք հիմա ունեք մի մեթոդ, ունեք հնարավորություն, որ դուք կարող եք դառնալ այդ իդեալը։ Իդեալը, նախ, պետք է հասկացվի ձեր ուղեղի միջոցով, հատկապես արևմուտքում։ Որո՞նք են այն իդեալները, որոնք մենք դարձել ենք կամ պետք է դառնանք, ինչի՞ն կարող ենք հասնել, այս գաղափարը դուք պետք է ունենաք։ Եվ երկրորդը՝ դուք պետք է ունակություն ունենաք խորացնելու ձեր մեդիտատիվ ուժը, այնպես որ այս իդեալները գնան և հաստատվեն ձեր սրտի մեջ որպես ձեր էության մի անբաժանելի մաս, առանց որոնց դուք չեք կարող ապրել։ Կարող եք վերցնել, օրինակ, Քրիստոսին։ Քրիստոսի համար Ինքը և Իր իդեալները նույնն էին, ոչ մի տարբերություն չկա նրանց միջև։ Նա չի խոսել մի բանից, արել ուրիշ բան և հետևել մեկ այլ բանի։ Սա կլինի Սահաջա Յոգերի և ոչ Սահաջա Յոգերի միջև տարբերությունը, որ որոնք էլ որ լինեն ձեր իդեալները, դրանք պետք է արտահայտվեն ձեր կյանքում, ամեն վայրկյանում, որովհետև դուք դա եք։ Եթե դուք ոսկի եք, ապա ոսկին ոսկի է անընդհատ։ Այն երբեմն ոսկի չէ, երբեմն երկաթ և երբեմն ցեխ, այն ամբողջ ժամանակ ոսկի է։ Միայն մարդկային էակներն են այդպիսին, որ երբեմն կարող են լինել օձեր, առյուծներ և կարող են աղվեսներ լինել նաև։ Բայց որպես Սահաջա Յոգեր, դուք դառնում եք մաքուր մարդկային էակներ և սա է որ մենք պետք է իմանանք։ Դժվար չէ դրան ձգտելը, որովհետև հիմա դուք ունեք ուժ խորացնելու ձեր արմատները դեպի ձեր սիրտը։ Այսպիսով ուղեղը պետք է օգտագործել հստակ հասկանալու, թե որոնք են Սահաջա Յոգի իդեալները։ Որո՞նք են այն բաները, որոնք պետք է անի Սահաջա Յոգը, ինչպե՞ս նա պետք է վարվի կյանքում, ի՞նչ մեթոդների նա պետք է հետևի։ Եվ հետո նա պետք է դա բերի իր սրտի մեջ մեդիտատիվ գործընթացների միջոցով, հանձնվելու միջոցով։ Թե ինչպես եմ ես ձեզ երկրորդ ծնունդ տվել, դուք շատ լավ գիտեք։ Ես ձեզ ստեղծել եմ Իմ սրտում, այլապես ես դա չեմ կարողանա անել։ Որովհետև Իմ սիրտը այնքան մաքուր է, այն մաքրում է ձեզ․ կարեկցանքի միջոցով իմ սիրտը մաքրում է ձեզ և այնուհետև ես ձեզ կարող եմ դուրս բերել Իմ Սահաստրարայից, այլապես ինչպե՞ս եմ ես դա անելու։ Եվ երբ դա պատահում է դուք նոր անձնավորություն եք դառնում։ Այսպիսով դուք շատ տարբերվում եք բոլոր մյուսներից, որովհետև Ոգի է ծնունդ է տվել ձեր Ոգուն։ Դուք մաքրվել եք Ոգու կողմից։ Այդպիսով դուք չեք կարող այնպես ապրել, ինչպես բոլոր մյուս մարդկային էակներն են ապրում։ Բոլոր բախումները, մարդկային էակների բոլոր խնդիրները նրանից են, որ իրենք այն չեն, ինչ խոսում են, իդեալները դրսում են, իրենց կյանքից դուրս են։ Ահա թե ինչպես է Սահաջա Յոգը իրեն ցույց տալիս ցանկացած ուրիշի համեմատ։ Վերցնենք, օրինակ, Աբրահամ Լինքոլնին, լա՞վ։ Աբրահամ Լինքոլնը հավատում էր, որ յուրաքանչյուրը պետք է ազատություն ունենա, և կառավարությունը պետք է ժողովրդի համար լինի, մարդկանց համար։ Ինչ էլ, որ Նա ասել է, Նա գործնականում արել է դա։ Ինչին էլ, որ Նա հավատում էր, Նա դա գլուխ է բերել և իր կյանքը տվել դրա համար, այդ պատճառով է Նա մեծ մարդ։ Մտածեք Մահաթմա Գանդիի մասին, Նրանք Հիսուսի նման չէին՝ մարնավորումներ չէին։ Մտածեք ցանկացած մեծ մարդու մասին, մտածեք Շիվաջի Մահարաջի մասին, սրբերից ցանկացածի մասին․ նրանք մարդկային էակներ էին։ Բայց հենց նրանք իմանում են, որ սա է այն սկզբունքը, որով մենք պետք է ապրենք, նրանք մեկ են դառնում այդ սկզբունքի հետ, նրանք զիջումների չեն գնում։ Այսպիսով Սահաջա Յոգը դա պետք է լինի, մենք պետք է հասկանանք։ Սահաջա Յոգը մի անձ է, ով Կունդալինիի միջոցով Գիտակցում է ստացել, և Կունդալինին մայրությունն է իր մեջ, հոգատարությունն է, սնուցող ուժը նրա մեջ։ Բայց մայրը երբեք զիջումների չի գնա որդու հետ․ եթե նա ուզում է ինչ-որ մեկի սպանել, նա կասի՝ ոչ՛։ Նկատի ունեմ իսկական մայրը։ Նա նույնիսկ կկրակի այն որդուն, ով փորձում է սխալ բաներ անել։ Նույն կերպ, եթե դուք ձեր մայրը դառնաք, ապա դուք պետք է հոգ տանեք ձեր մասին, այն նույն ձևով, որ դուք սնուցում եք ձեզ և նաև բոլոր մյուսներին, դուք պետք է սնուցեք նրանց, հոգաք նրանց մասին և զիջումների չգնաք սխալ արարքների, անարդար բաների, անհեթեթ բաների նկատմամբ։ Հիմա, երբ ես ձեզ սա ասում եմ, կարիք չկա մեղավոր զգալու։ Մենք պետք է առաջ նայենք։ Նրանք, ովքեր նույնիսկ ամենացածր աստիճանին են կանգնած, եթե նրանք առաջ են նայում, նրանք կարգին են, բայց նրանք, ովքեր ավելի բարձր աստիճաններին են կանգնած և ներքև են նայում, ներքև կգնան։ Այնպես որ առաջ նայեք։ Ի՞նչ մենք պետք է անենք մեր առօրյա կյանքում պարզ փոխհարաբերություններում՝ նույնիսկ ամուսին, կին, երեխաներ, ծնողներ․ արդյո՞ք դուք ձեր ներսում լուռ եք դառնում։ Արդյո՞ք դուք սնուցում եք այն ձեր լռությամբ, ձեր կարեկցանքով, թե՞ դուք աջակցում եք մի բանի, որը բացարձակապես հակաաստվածային է։ Եթե դուք այդ իդեալները դառնաք, հենց այդ իդեալները ուժը այնքան դինամիկ ձեզ կդարձնի, որ դուք կարիք չեք ունենա ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու, դուք դառնում եք իդեալը։ Դրանք ճրագների նման են։ Ձեր իդեալներն իրենք կլուսավորվեն։ Այսպիսով առաջին մոտեցումը պետք է լինի․ «Ինչպե՞ս ենք մենք խորացնում մեզ»։ Դա պետք է առաջին մոտեցումը լինի։ Հիմա, օրինակ, ամուսինն ու կինը առավոտից երեկո կռվում են, նրանք չեն կարող Սահաջա Յոգեր լինել։ Անհեթեթություններ։ Եթե նրանք կռվում են, նրանք Սահաջա Յոգեր չեն, հաստատ իմացեք դա։ Հիմա, ի՞նչ դուք պետք է անեք, եթե երկու անձ կռվում են։ Նա, ով Սահաջա Յոգ է, կլքի այդ կնոջը․ «Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ կնոջս հետ, ես ոչ մի կին չունեմ»։ Հեռու մնացեք, ներսիք լիովին կտրվեք։ Պարզապես մի խոսեք ձեր այդ կնոջ հետ։ Մի քննարկեք, այդ մասին մի անհանգստացեք, պարզապես կտրվեք։ Եթե որդին է այդպիսին, պարզապես կտրվեք ինչ-որ չափով, բայց ոչ մի վեճ, ոչ մի փաստարկ, ոչ մի բան։ Կատարյալ լռություն, լուռ բողոք է պետք մշակել։ Բայց այդ լռության մեջ դուք չպետք է վախկոտ անձնավորություն լինեք։ Այնքան մարդիկ են վախկոտներ, և նրանք կարծում են, թե այդ վախկոտությունը, իրենց լուռ բողոքն է։ Նա, ով իրոք ուժեղ է, ետ չի կանգնի, ագրեսիվ չի լինի, բայց նաև չի ընդունի ագրեսիան։ Այսպիսով ձեր մեդիտացիայի ժամանակ դուք պետք է նստեք։ Հիմա, ի՞նչ եք ասում ձեր մեդիտացիայի ժամանակ։ Փորձե՛ք տեսնել բոլոր չակրաները։ Ո՞ր չակրաներն են բռնված, առերեսվե՛ք։ Դրանք կարող են ձեր անցյալ կյանքից լինել։ Որոշ չակրաներ թույլ են։ Փորձե՛ք դրանք կարգավորել, փորձե՛ք ուժեղացնել դրանք։ Գործիքը պետք է կարգին վիճակում լինի, Քանի որ իդեալները պետք է աշխատեցվեն։ Եթե գործիքը խելագար է, ինչպե՞ս եք դուք անելու։ Այնպես որ նախևառաջ դուք պետք է ինչպես հարկն է մշակեք ձեր գործիքը, այն պետք է հավասարակշռված լինի, հզոր, ոչ թե վախկոտ։ Մարդիկ պետք է զգան ձեր ուժը։ Իհարկե դա սիրո ուժ է, բայց սեր չի նշանակում, որ դուք փոխզիջումների եք գնալու բոլոր անհեթեթ բաների նկատմամբ։ Պետք է ընդհանրապես ոչ մի զիջում չլինի։ Դա շատ ինքնաերաշխավորող վիճակ է։ Մենք չենք կարող ասել երբ է այդպես, մենք պարզապես չենք կարող ասել։ Վիճակն ինքը կպնդի, որ ես լավ եմ հիմա, ես հասել եմ այդ վիճակին։ Մենք չենք կարող ասել հինգ ժամ, երեք րոպե և երկու վայրկյան հետո դուք կդառնաք այդպիսին։ Դուք պարզապես հասունանում եք և տեսնում ձեր մեջ այդ հասունությունը։ Մինչև դուք չհասկանաք, որ մինչև ու մինչև դուք չեք դառնում ձեր իդեալները, դուք Սահաջա Յոգ չեք։ Բոլորն իրենց կարող են Սահաջա Յոգ կոչել, դա երդմնակալություն չէ, մենք չունենք որևէ տեսակ երդմնակալություն համալսարանում, ուր մարդիկ կարող են գալ և ստանալ իրենք աստիճանները ու դիպլոմները։ «Շատ լավ, դուք կրկնակի ծնված եք հավաստագրվում»։ Ոմանք մի քանի անգամ են կրկնակի ծնվում։ Նրանք այսօր կրկնակի ծնվում են, վաղը նրանք այդպիսին չեն, ապա նորից նրանք գալիս են կրկնակի ծնվում և նորից կրկնակի ծնված են։ Նրանցից ոմանք կարող են հարյուր ութ անգամ նորից ծնվել Սահաջա Յոգայում։ Եվ նույնսիսկ դրանից հետո նրանք չեն հավաստագրվում։ Այնպես որ դուք պետք է ձեզ հավաստագիր տաք։ Այդպիսի համալսարան չկա, որը դա անում է։ Դուք ինքներդ պետք է հասկանաք, թե որոնք են ձեր խնդիրները, թե ինչու եք դուք այդպես վարվում։ Դուք ձեզ հետ երեխայի պես վարվեք։ Անհրաժեշտության դեպքում դուք պետք է նկատողություն անեք ձեզ։ Երբ պետք է գովել, դուք պետք է գովեք ձեզ։ Այսպիսով, հիմա դուք առանձնանում եք։ Դուք դառնում եք մայրը, Ոգին է մայրը, իսկ դուք՝ այն, ինչը որ պետք է աճի՝ երեխան։ Մայրը իդեալն է, նա ոգեշնչումն է, նա ուժն է, իսկ երեխան ստացողն է։ Եթե երեխան համառ է, ապա դուք այդ դեպքում ոչինչ չեք կարող անել։ Նույնպես ճշտեք, հնարավոր է դուք էլ նրանցից մեկն եք։ Ես գիտեմ ովքեր են նրանք, ովքեր են այդպիսին։ Շատերը կան, և դուք կարող եք շատ կարճ ժամանակում հայտնաբերել նրանց։ Համառ մարդիկ, եթե նրանք ապրում են տասը մարդկանց հետ, մենք հանկարծ նրանց գոյության մասին լուրեր ենք լսում։ Նրանք շատ պերճախոս են, նույնիսկ եթե նրանք բառ անգամ չեն արտասանում, մարդիկ ձեզ կարող են ասել․ «Ես վեճ եմ ունեցել այսպիսի, այնպիսինի հետ»։ Այդ անձը այսպիսի ու այնպիսի բաներ ասաց ինձ, այդ անձը այնքան դաժան էր իմ հանդեպ, այդ անձը սա էր պահանջում»։ Դուք գիտեք դա որ անձն է և որտեղ։ Հասկանում եք, ինչպես ադամանդ կարող է առաջանալ, այնպես էլ փշեր կարող են առաջանալ, ամեն անգամ երբ դուք նրան մոտենում եք, բոլորին առանց բացառության, այն կխայթի բոլորին։ Այն չի պատրաստվում խնայել, այն փուշ է։ Այսպիսով փուշը պետք է փուշ լինի։ Բայց եթե դուք Սահաջա Յոգ եք, դուք պետք է ծաղիկ լինեք ու ուժեղ ծաղիկ և հավերժական ծաղիկ, որը միշտ աճում է, չի թառամում։ Միշտ աճող, երբեք չթառամող, այդպիսի ծաղիկ դուք պետք է լինեք, հետո դուք կզարմանաք, որ դուք էգոյի թակարդը չեք ընկնում և ոչ էլ ընկնում եք սուպերէգոյի կատարյալ ձախողման մեջ։ Այնքան բան դուք գիտեք, որ կարող եմ ձեզ ասել, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է գիտուն կոչվել։ Նկատի ունեմ, այնքան անգամներ են մարդիկ Ինձ հարցրել․ «Նրանք բոլորը գիտուննե՞ր են, Ձեր այդ աշակերտները, որ Դուք ունեք»։ Դուք այնքան բան գիտեք, շատ ավելի շատ, քան որևէ սուրբ երբևիցե իմացել է, Ես կարող եմ երաշխավորել ձեզ։ Բայց դուք միայն ձեր ուղեղում գիտեք՝ դրսում։ Այդ ամենը բլա բլա բլա է։ Այն գալիս է ուղեղ, դուք այն օգտագործում եք միայն մյուսների մոտ ձեզ ցույց տալու համար և վերջ։ Այն նույնիսկ այդտեղ չի մնում, ապա ինչպե՞ս է այն դեպի սիրտը գնալու։ Այնպես որ բոլորը մեծ-մեծ խոսում են, նրանք կարող են տպավորել մարդկանց։ Ուզում եմ ասել, եթե այստեղ ինչ-որ լրագրողներ գան, նրանք այնքան տպավորված կլինեն Սահաջա Յոգերով․ այսքա՜ն շատ իմաստուն մարդիկ են նստած այստեղ՝ Անգլիայում։ Բայց դուք ծիծաղում եք ձեզ վրա․ դուք այս ամենը իմացել եք, որովհետև ես չափից շատ էի խոսում։ Նաև Ոգին է շողում։ Թո՛ղ ձեր Ոգին այնպես շողա, որ մարդիկ իմանան, որ սա մի մարդ է, ով ամբողջությամբ ինտեգրված է՝ Ոգին, խոսքը, վարքը, կյանքը ամբողջությամբ ինտեգրված են և դա է Սահաստրարան։ Այնպես որ եթե ինտեգրում չկա, դուք չեք հասել ձեր Սահաստրարային։ Կարիք չի լինի ձեր ականջները քաշել։ Կգա այն օրը, երբ դուք մեծ հպարտությամբ և փառքով կբարձրացնեք ձեր գլուխները, որովհետև ձեր իդեալները զարդերի պես կշողան։ Ես ուզում եմ տեսնել այն օրերը, երբ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Սահաջա Յոգ են, կդառնան այդպիսին։ Դա ամենակարևոր բանն է, մնացած բոլոր բաներն անիմաստ են։ Աշրամ ձեռք բերել, սա ստանալ, նա անել՝ մոռացե՛ք դա։ Այն ինչ դուք պետք է գլուխ բերեք, այս երեխան է, որը պետք է աճի, ով դեռ երբեմն չարաճճի է, փորձում է իրեն վատ պահել։ Այժմ կարգավորեք նրան։ Անուն տվեք նրան։ Դուք ձեզ կոչեք Սահաջա Յոգ, իսկ այդ երեխային որպես պրն․ X, պրն․ Y, ինչևէ որ ձեր անունն էր և միշտ փորձեք ասել․ «Հիմա նորմալ կպահե՞ս քեզ»։ Վեր կացեք առավոտյան, լողացեք, նստեք մեդիտացիայի․ «Ես ալարում եմ,- երեխան ասում է,- ես չեմ կարող»։ Հետո դուք ընդունում եք երեխային, այդ ժամանակ երեխան կդառնա մայրը և դուք կկորցնեք ձեր ուժերը՝ արդարացումներ։ Երեխան գիտի, շատ խելացի է, այն շատ խելացի երեխա է, չափազանց խելացի, գիտի, թե ինչպես խաբել ձեզ։ Բայց երեխան նաև ի ծնե գիտի, թե ինչի կարիքն ինքն ունի։ Եթե այն սկսում է իմանալ, որ ձեր միջի մայրը զարգացրել է այդ անձնավորությունը, ապա այն ընդունում է մոր անձնավորությունը։ Բայց եթե երեխան գիտի, որ մայրն ինքը թույլ է, ապա սկսում է օգտվել դրանից։ Այսպիսով դուք պետք է ոչ թե կռվեք ձեզ հետ, այլ ընտելացնեք և դա շատ հեշտ է։ Դուք կսկսեք վայելել դա, նայելով ձեզ․ «Օ՜, պրն․ այսպիսին և այսպիսին»։ Եվ ապա դուք չեք բարկանա։ «Ես գիտեմ, թե ինչպես վարվեմ քեզ հետ, դու թաքնվում ես այնտեղ, շատ լավ, արդարացումներ տալիս»։ Եվ երեխան մեծանում է, այնքան է մեծանում, որ մայրը տեսնում է դա և զարմանում։ Ինչպես Շրի Կրիշնայի մանկության ժամանակ, Մայրը Եշոդան էր, իսկ երեխան՝ Շրի Կրիշնան։ Սա շատ խորհրդանշական է։ Եվ Նա սովոր էր շատ չարաճճի խաղեր խաղալ և Մայրն ասաց․ «Դու գնացիր և այն ցեխը կերար այնտեղից։ Ես գիտեմ՝ դու կերել ես»։ Երեխան ասաց․ «Ինչպե՞ս ես կարող եմ ուտել, ինչպե?ս կարող եմ, ես նույնիսկ տանից չեմ կարողանում դուրս գալ։ Ես այստես նստած եմ։ Որտե՞ղ է ցեխը։ Ինչպե՞ս ես կարող եմ ուտել»։ «Դու կերել ես, ես գիտեմ՝ դու կերել ես, այնպես որ ավելի լավ է ինձ ցույց տուր քո բերանը»։ Նա ասաց․«Իսկապե՞ս» և հետո բերանը բացվում է և ամբողջական Վիշվա Սվարուպը, ողջ Վիշվայի ամբողջական պատկերը Մայրը տեսնում է և ընկնում է Նրա Ոտքերի առջև։ Այսպես դա պետք է լինի։ Այս մայրը պետք է ընկնի այն երեխայի ոտքերի առաջ, որը մեծացել է։ Շատ խորհրդանշական է։ Ահա թե ինչպես դուք պետք է աճեք, մինչ այդ Վիշվա Սվարուպը։ Դառնալով այդ Կոլեկտիվ Էակը, այդ Վիրատան։ Արջունան և Շրի Կրիշնան մեկ այլ շատ խորհրդանշական պատմություն են։ Արջունան այն ընկերն էր, ով Շրի Կրիշնայի հետ շատ ազատ էր։ Շրի Կրիշնան փորձեց նրան Գիտայի և բոլոր այդ բաների մասին պատմել։ Բայց այնուամենայնիվ դեռ Կրիշնան չէր կարողանում նրան համոզել դրանում։ Այդ ամենը միայն դրսում էին «բլա, բլա, բլաներ»՝ ինչպես Մոր խոսքերն են։ Մոր խոսքերը շատ հետաքրքրաշարժ են, գիտեք, շատ հումորով, հաճելի է լսել դրանք, ինչ-որ երաժշտություն լսելու փոխարեն, ավելի լավ է Մոր խոսքերը լսել։ Եվ ապա մարդիկ կարծում են, որ եթե իրենք լսում են Մորը, իրենք արդեն Մայր են դարձել։ Դա էր պատահել նաև Արջունային, բայց Արջունան դեռ պարզում էր, որ ինչ-որ բան պակասում է իր մեջ, որ ինքը չի դարձել այդ իդեալը։ Դեռ իր ուշադրությունը այնտեղ չէ, ինչպես որ պետք է լինի։ Այդպիսով նա հարցրեց Շրի Կրիշնային․ «Կարծում եմ, ես կտեսնեմ քո մեծ պատկերը»։ Կրիշնան ասաց․ «Շատ լավ, դու պատրա՞ստ ես»։ Նա ասաց․ «Այո՛, ես պատրաստ եմ»։ Եվ ապա Նա դարձավ Վիրատան, Վիրատայի պատկերը, և երբ նա տեսավ դա, ասաց․ «Դադարեցրու՛ դա, դա չափազանց է ինձ համար»։ Ահա թե ինչ պետք է պատահի ձեր ընկերոջը, որ ձեր երեխան է։ Այն որ, նա պետք է դառնա այդ Վիրատան և երբ դուք տեսնեք դա, զարմացած կլինեք ձեր վրա․ «Օ՜, Աստված իմ, ես այսքան մեծացել եմ»։ Ճիշտ այնպես, ինչպես Եշոդան ընկավ փոքր երեխայի ոտքերին, դուք պետք է ընկնեք այն երեխայի ոտքերի առջև, որը ձեր ներսում է։ Ես համոզված եմ՝ դա կպատահի այժմ։ Այնպես որ հիշեք, որ ոչ մի փաստարկ, ոչ մի բացատրություն։ Մայրը ներող է։ Նա ձեզ կների ամեն ինչ, դուք գիտեք դա։ Ինչ էլ որ դուք անեք, Ես կներեմ ձեզ, եթե նույնիսկ սպանեք Ինձ, ես կներեմ ձեզ, բայց դուք չեք կարողանա ներել ձեզ։ Այնպես որ թույլ տվեք այդ երեխային աճել, ամբողջությամբ աճել։ Շրի Մատաջի։ Ո՞վ է, ինչու՞ են բոլոր երեխաները այդպես լացում։ Շրի Մատաջի։ Ինչո՞ւ է նա լալիս։ Ո՞ր երեխան է։ Սահաջա Յոգ։ Աարտիին։ Շրի Մատաջի։ Հըմ։ Աարտիին խնդիր ունի։ Դուրս տարեք Աարտիին, դուք պետք է մաքրեք նրան, Նա այսքան օրեր շարունակ խնդիրներ ուներ։ Դուք պետք է մաքրեք այդ երեխային։ Որոշ ժամանակով դուրս տարեք։ Դեռ գոռում է, ավելի լավ է նրան դուրս տարեք։ Դուք պետք է հոգ տանեք նրանց մասին և պարզեք, թե ինչն այն չէ ձեր երեխաների հետ, եթե նրանք լացում են։ Ես գիտեմ, որոնք են այն երեխաները, որոնք դեռ կարգին չեն։ Միայն թե մի փքեք նրանց էգոն։ Աշխատեք դրա վրա։ Մաքրեք նրանց։ Դա կարևոր է։ Չեմ ուզում, որ բհութերով լինեն։ Իրենց ողջ կյանքը նրանք այդպես բհութերով կլինեն։ Ես շատ այդպիսի երեխաներ եմ տեսել։ Նրանք տեսնում են Ինձ, ճչում, լացում, գոռում։ Դա առողջ երեխայի նշան չէ։ Ռաջեշի որդին դեռ Ինձ չնայած, ճչում էր ու գոռում։ Այժմ նայեք նրան, որքան լավն է նա դարձել։ Այնպես որ ցանկացած երեխա, որ այդպիսին է, դուք մի ասեք, մի խուսափեք այդ խնդրից։ Հոգ տարեք այդ երեխայի հանդեպ, կարգավորեք նրան։ Դուք պետք է տեսնեք, որ երեխան կարգին է։ Ինչպես որ դուք պետք է ձեր երեխային կարգավորեք, այնպես էլ կարգավորեք այն երեխային, որը իսկապես ձեր որդին է և մի ապրեք այդ տեսակ թյուրիմածությամբ։ Եթե երեխան այդպես լացում է, ինչ-որ սխալ բան կա այդ երեխայի մեջ։ Նրանց հատուկ ուշադրություն է պետք։ Եթե դուք հայտնաբերում եք, որ ձեր ուշադրությունը այս ու այն կողմ է գնում, եթե դուք ուշադիր չեք զրույցների ժամանակ, ուրեմն ձեր մեջ նույնպես ինչ-որ սխալ բան կա։ Եթե դուք քնի մեջ եք ընկնում ուրեմն ինչ-որ շատ լուրջ սխալ բան կա ձեր մեջ։ Եթե այդ ժամանակ դուք ինչ-որ այլ բաների մասին եք մտածում, ուրեմն ինչ-որ սխալ բան կա ձեր մեջ։ Ձեզ մոտ գլխացավեր են սկսվում․ ինչ-որ սխալ բան կա ձեր մեջ։ Դատեք ձեզ, մաքրեք, դուք պետք է մաքրեք, դա շատ կարևոր է։ Եթե դուք դեռ զայրույթի, գրգռվածության, բարկության մեջ ենք ընկնում, ձեր մեջ ոչ մի հավասարակշռություն չի եկել, ինչ-որ սխալ բան կա ձեր մեջ։ Եթե դուք գիտեք, թե ինչպես վերահսկեք ձեր զայրույթը, ապա ամեն ինչ կարգին է։ Դուք կպարզեք, թե ինչպես է ամեն տեղ բացասականը աշխատում փոքր բաների վրա։ Բոլորը կատարելագործվում են, բայց դա չափազանց դանդաղ է։ Դա կարող է շատ արագ լինել, եթե դուք մեդիտացիա անեք, դա շատ կարևոր է։ Դուք պետք է իմանաք, թե ինչպես կարգավորել ձեր չակրաները։ Ձեր մանտրաները պետք է սիդդհիներ լինեն։ Մանտրաները պետք է այնպիսին լինեն, որ չլինեն մեխանիկական՝ պարզապես մեխանիկորեն ինչ-որ բան ասել։ Դուք պետք է այն ձեր սրտից ասեք։ Նորից, եթե դուք մանտրաները ձեր սրտի միջոցով չեք ասում, մանտրան սիդդհա չէ, նշանակում է, որ դուք կարող եք և շարունակել ասել հարյուր ութ անգամ, այն ոչ մի արդյունք չի ունենա։ Սիդդհա մանտրան այն է, որը դուք ասում եք և այն ազդեցություն է ունենում, աշխատում է։ Եթե այն չի աշխատում, ուրեմն ձեր մանտրան իմաստ չունի։ Այսպիսով զարգացումը պետք է ներսից և դրսից լինի և դուք պետք է հավաստագրեք ձեզ։ Ուրիշ ոչ ոք չի հավաստագրելու ձեզ։ Եթե դուք ուզում եք ձեզ կեղծ հավաստագիր տաք, շարունակեք։ Եթե դուք ուզում եք խաբել ձեզ, խնդրեմ, շարունակեք։ Դա ոչ ոքի չի օգնելու։ Բայց եթե դուք իսկապես ուզում եք Երկնային Հոր Շնորհի ուրախությունն ու օրհնությունն ունենալ, ապա դուրս եկեք դրանից։ Շատ թյուրիմածություններ կան այդտեղ, որոնք պետք է թողնել այդ գեղեցկությունը վայելելու համար։ Այսօր այնպիսի մեծ օր է տեսնել ձեզ բոլորիդ։ Այսօր մի օր է, որը մենք նշում ենք Հնդկաստանում, որի ժամանակ եղբայրների և քույրերի միջև փոխհարաբերություններ պետք է հաստատվեն։ Դրանք շատ մաքուր են։ Քրոջ և եղբոր փոխհարաբերությունները առանց որևէ կրքի կամ ագահության են։ Դա մաքուր հարաբերություն է, որտեղ քույրը աղոթում է եղբոր պաշտպանության համար, իսկ եղբայրը աղոթում է քշեմայի ինքնաբավարարվածության համար՝ քրոջ բարօրության համար։ Այսպիսով այս ժամանակ դուք պետք է մտածեք ձեր մյուս Սահաջա Յոգերի և Սահաջա Յոգինիների մասին, ովքեր ձեր եղբայրների և քույրերի պես են։ Դուք պետք է այդպես մտածեք։ Մաքրեք ձեր սրտերը։ Ինչ-որ ծիծաղելի բան է այս երկրներում, դուք գիտեք, ոչ մի նման փոխհարաբերություն գոյություն չունի։ Այսօր մաքրեք ձեր միտքն այդ ուղղությամբ, որ յուրաքանչյուր մյուսը իմ եղբայրն է կամ քույրը։ Եթե դուք ամուսնացած եք, լավ է։ Բայց նայեք բոլորին, փորձեք նայել բոլորին ինչպես եղբայր և քույր։ Երկու փոխհարաբերություններն էլ գոյություն չունեն, և սա ծիծաղելի երկիր է, որտեղ չկան որևէ հարաբերություններ, որոնք մաքուր են։ Դա մի այնպիսի կեղտ է, ասում եմ ձեզ։ Եթե դուք կարդաք նրանց, դուք չեք կարողանա հավատալ, այնպիսի այլասերում։ Հատկապես երեխաների նման անմեղ մարդիկ են գրոհվում։ Մտածեք նրանց մասին, որպես կույսերի։ Զգույշ եղեք։ Եթե նրանք տղաների հետ են դուրս գալիս և նրանք Սահաջա Յոգեր են, ուրեմն նրանք այդպիսին չեն։ Սահաջա Յոգինիները պետք է պարկեշտ կանայք լինեն, հզոր, պարկեշտությունը նրանց ուժն է և տղամարդիկ նույնպես։ Սահաջա Յոգայից հետո տղամարդիկ պետք է գիտակցեն իրենց պարկեշտությունը, դա նաև նրանց ուժն է։ Հասկանում եք այդ քոչվոր ժամանակներն էին, երբ տղամարդիկ գնում էին որսորդության, իսկ կանայք ճաշ էին եփում տանը։ Տղամարդիկ սպասվում էր, որ հինգ կին են ունենալու․նրանք քոչվոր ցեղեր էին, հետո նրանք փորձով իմաստացան։ Ապա միակնությունը սկսվեց, որը հասավ որոշակի կետին։ Հետո նորից այդ տեսակ բարձիթողի կյանք սկսվեց։ Սա քոչվոր կյանք է։ Հիմա կանայք նույնպես քոչվոր են դարձել։ Կանայք և տղամարդիկ բոլորն էլ քոչվոր են և պրիմիտիվ։ Իմաստություն ձեռք բերելուց հետո նրանք նորից պարզունակ են դարձել, սա է խնդիրը։ բայց հիմա դուք պետք է ավելի բարձր էակներ, որտեղ մաքուր հարաբերություններ են։ Ցանկացած հարաբերություն, ենթադրենք ինչ-որ բան կար Իմ և այս գործիքի միջև, մենք չենք կարող այն օգտագործել։ Ցանկացած կապ կարող է կտրվել, եթե ինչ-որ բան կա նրանց մեջտեղում։ Լավագույն կապը ունենալը մաքուր հարաբերություն ունենալն է և դա պետք է խոհեմաբար լինի։ Մայրը մայր է, հայրը հայր է, քույրը՝ քույրը, եղբայրը՝ եղբայր, այս բոլորը տարբեր են, տարբեր տեսակի հարաբերությունները պետք է հասկանալ։ Կանայք պետք է հասկանան, որ իրենք կանայք են և տղամարդիկ պետք է հասկանան, որ իրենք տղամարդիկ են։ Նաև ձեր հանդեպ փոխհարաբերությունն է շատ կարևոր։ Կանայք չպետք է փորձեն տղամարդիկ լինել․ մենք չենք կարող, իսկ տղամարդիկ չպետք է փորձեն կանայք լինել։ Սխալ է։ Որովհետև ըստ էության նրանք տարբեր մարդիկ են։ Նրանք տարբեր են ծնվել։ Ո՞րն է տարբերությունը։ Տղամարդը ավելի բծախնդիր է, ճշգրիտ, նա ավելի շատ գիտի սարքերի մասին, դրանց մանրամասների մասին։ Կինը կտեսնի նախշը։ Կինը ավելի շատ մեղեդին կլսի, տղամարդը կտեսնի գործիքները։ Դա այն բնույթը, որով Աստված ստեղծել է ձեզ։ Ի վերջո ինչ-որ մեկը պետք է տեսնի սա, իսկ ինչ-որ մեկը պետք է տեսնի նա, երկուսն էլ գեղեցիկ են։ Ոչ ոք ավելի բարձր կամ ցածր չէ, բայց վայելեք ձեր՝ կին լինելը, վայելեք ձեր՝ տղամարդ լինելը։ Բայց տղամարդ չի նշանակում, որ դուք հարձակողական եք լինելու կանանց հանդեպ, հիմարաբար մտածելով, թե դուք ավելի բարձր եք, քան կանայք՝ էվոլյուցիայով։ Կամ կանայք իշխեն տղամարդկանց՝ կարծելով, թե իշխելով նրանց, իրենք կարող կարգավորել նրանց։ Նրանք երբեք նրանց այդ ձևով չեն կարգավորել։ Նրանք բացարձակապես կաղամբներ են դարձել, տղամարդիկ կաղամբներ են դարձել։ Որտեղ կանայք իշխում են, տղամարդիկ կաղամբ են դառնում։ Նրանք նրանց չեն կարգավորել։ Այսպիսով երկու հատկություններն էլ պետք է սնուցվեն ու զարգացվեն, և տղամարդու ու կնոջ միջև փոխհարաբերությունը պետք է մաքուր սիրո լինի, մաքուր սեր։ Հենց դուք սկսեք մաքրել ձեզ, այս բաները ինքնըստինքյան կլուծվեն, և դուք կհարգեք միմյանց։ Իրականում դուք բոլորդ Յոգեր եք։ Ես պետք է հարգեմ ձեզ, և դուք պետք է հարգեք միմյանց։ Հակառակը, ես պարզում եմ, որ չկա հարգանք։ Դուք բոլորդ մեծ սրբեր եք։ Այո՛, այդպես է։ Հարգե՛ք, հարգե՛ք միմյանց։ Դուք չպետք է կոպիտ խոսեք որևէ մեկի հետ, անհանգստացնեք որևէ մեկին։ Փորձե՛ք հնարավորինս շատ բան անել մյուսների համար։ Հենց այս ձևով մենք պետք է փոխվենք։ Սա ոչ մի մշակույթի որևէ ապրանքանշան չունի, այդ Աստծո մշակույթի մասին ենք մենք խոսում, Նրա Արքայության մշակույթի, որտեղ մենք տալիս ենք ուրիշներին, վայելում տալը, ուրիշների համար անելը, ուրիշներին սիրելը, ուրիշների մասին հոգալը՝ առանց որևէ ակնկալիքի։ Եթե դուք մի քիչ ձեզ օգնեք, Աստվածային շատ անհամբեր է։ Դուք տեսաք այսօր, որ վիբրացիաներն այնքան շատ են, որ ես իսկապես ինձ համար դժվար է նույնիսկ խոսել ձեզ հետ, շարունակ կլանում է գնում։ Միայն մի փոքր բան եք արել երեկ կամ այս առավոտյան։ Հսկայական վիբացիաներ, և դուք կհայնտվեք դրա մեջ, դուք կծաղկեք ինչ-որ բանի։ Միայն ուշադրություն դարձրեք ձեզ վրա և առաջին և ամենակարևոր բանը՝ հարգեք ձեզ, որովհետև դուք յոգ եք։ Դուք չեք կարող հարգված չլինել, դուք չեք կարող հիմար լինել, դուք չեք կարող քմահաճ լինել, դուք չեք կարող անազնիվ լինել։ Դուք պետք է քաղցր լինեք, հասուն անձնավորություն, որովհետև դուք յոգ եք։ Նկատի ունեմ, դուք ձեզ պետք է կոչեք X,Y,Z Յոգ։ Պետք է, դուք այդ եք, բայց Յոգ կոչել և կռվել և իրար մազերը քաշել, ապա ես կասեի ավելի լավ է չկոչեք։ Փորձեք ազատվել ձեր խնդիրներից, որոնք շատ պարզ են։ Եթե չեք կարող, ապա Ինձ ասեք։ Ես ձեզ կասեմ, թե ինչպես դրանցից ազատվեք։ Առերեսվեք դրանց հետ։ Թո՛ղ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Հիմա այսօր մենք չենք ունենա ոչ մի հավան, որ որոշել էինք, որովհետև Դիվալիի ժամանակ որևէ հավանի կարիք չկա, բայց միայն պուջա կանենք։ Հիմա այսօր պուջա է։ Ինչպես գիտեք, հինգ օր են նշում Դիվալիի ժամանակ։ Առաջին օրը տասներեքերորդ օրն է, որը Գրուհալակշմիի օրն է, դա Գրուհալակշմիի երկրպագության օրն է։ Բայց գրուհալակշմին պետք է երկրպագությանը արժանի լինի, և ապա ինչ-որ խոհանոցի պարագա է տրվում գրուհալակշմիին։ Ինչ-որ տեսակի խոհանոցային պարագա է տրվում գրուհալակշմիին որպես նվեր։ Դա այն օրն է, երբ ծնվել է Լակշմին։ Լակշմին Մայր Հողից է ծնվել։ Պետք է ասենք Մայր Հողից, բայց Նա ծովից է դուրս եկել ալեկոծությունից հետո, այնպես որ դա է Լակշմիի ծնունդը։ Նա է հարստություն տվողը, հարստությունը, որը նյութական է և նաև հոգևոր։ Կինը, ով ասում է․ «Լավ, խնայիր ամբողջ փողը», երեխաներին եսասիրություն է սովորեցնում և ամուսնուն էլ է եսասիրություն սովորեցնում, ամբողջ փողը բանկում պահելը և առատաձեռն չլինելը Լակշմի չէ։ Նա է, որ ձեզ սովորեցնում է, թե ինչպես առատաձեռն լինել, ինչպես տալ ուրիշներին։ Այն կինը, ով շատ հանգամանալից է իր փողերի և բանկային հաշվեկշիռների հանդեպ ընդհանրապես Լակշմի չէ։ Նա պետք է ծախսի: Նա այդտեղ է ծախսելու համար։ Տղամարդը պետք է պահպանի իր փողը, բայց կինը պետք է ծախսի։ Տղամարդը պետք է աշխատի, որովհետև կինը պետք է ծախսի, բայց ճիշտ ձևով, ծախսի ճիշտ ձևով, ոչ միայն իր համար, այլև ընտանիքի, ամուսնու համար։ Նա մտածում է․ «Ի՞նչ գնեմ ամուսնուս համար, երեխաներիս համար, մյուս Սահաջա Յոգերի համար, մյուս մարդկանց համար»․ ամենը իր աշխատանքն է։ Տղամարդը աշխատում է և տալիս է այն նրան և նա անում է դա։ Կարծում եմ դա շատ քաղցր բաշխում է։ Այսպիսով դա է Գրուհալակշմիի օրը, երբ Նա ծնվել է։ Նա պետք է, որ այս հատկություններն ունենա։ Եթե նա ժլատ է, հաշվարկող տիպի կին է, նա կին չէ ընդհանրապես, սկսենք դրանից։ Եթե նա անհնագստանում է իր հագուստի և իր սեփական հարմարավետության և իր իրերի մասին, ապա նա Գրուհալակշմի չէ։ Նա աշխատեցնում է մյուսներին, իսկ ինքը նստում և հրամաններ տալիս․ նա առհասարակ Գրուհալակշմի չէ։ Նա պետք է աշխատի ուրիշների համար, նա պետք է անի ուրիշների համար, նա պետք է հոգ տանի։ Դա է տասներեքերորդ օրը։ Այնուհետև տասնչորսերորդ օրը այն օրն է, երբ սպանվել է Նարակասուրան։ Դուք գիտեք, Նարակասուրան ծնվել է և նա պետք է սպանվի․ Սահաջա Յոգերն են նրան սպանելու։ Դուք պետք է հասնեք որոշակի կետի և անկասկած նա կարող է սպանվել։ Երբ Կարտիկեան ձեզ մեջ արթնանում է, նա կարող է սպանվել։ Բայց դրա համար դուք պետք է ճիծտ ոսկու նման լինեք՝ չաղտոտվող։ Այդ անելու համար ուժեղ մարդիկ են ձեզ պետք։ Այն թուրը, որը կարող է նրան սպանել, պետք է ձեր մետաղներից լինի, այդ ժամանակ Նարակասուրան կսպանվի։ Նա հնարավոր ամենավատ ասուրաներից է։ Դա տասնչորսերորդ օրն է։ Երբ նա սպանվել էր դժոխքի դռները բացվել էին և բոլոր նրանք, ովքեր նրա աշակերտներն էին կամ followers or satanic people were put.

հետևորդները կամ սատանայական մարդիկ, մտցվել էին այնտեղ։ Դա միակ օրն է, երբ դուք կարող եք ուշ քնել, և լավ լուր ձեզ համար։ Այնուհետև տասնհինգերորդ օրը ամենամութ գիշերն է, որը մենք ունեցել ենք, ամենամութ գիշերը։ Դա այն գիշերն է, երբ դուք լույսերը վառ եք պահում, քանի որ դա ամենամութ գիշերն է, բացասական ուժերը կարող են ներս մտնել։ Այսպիսով լույսեր են դրվում, որովհետև Լակշմին կարող է ներս գալ։ Դուք կզարմանաք, թե ինչպիսին է Լակշմիջին, որ եթե մի ծայրից գինու շիշն է մտնում, մյուսից Նա է անհետանում։ Եթե այդ ընտանիքում մի կին կա, ով բհութերով է, նրանք երբեք կարող են չունենալ Լակշմիի ուրախությունը։ Լակշմին փախչում է նրանցից։ Նրանք կարող են փող ունենալ, բայց նրանք չեն կարող վայելել։ Լակշմիջին կփախչի։ Այդպիսի անձը այնքան անբարեհաջող կլինի, ասում եմ ձեզ։ Ենթադրենք դուք ուզում եք, ասենք, ինչ-որ բան գնել և այդպիսի բհութերով անձը զանգահարում է ձեզ․ դուք չեք կարող դա ստանալ, վերջ։ Նախևառաջ ձեր ականջները կխափանվեն այդ թույնով, և ապա ինչ գործ էլ որ դուք անում եք, երբեք հաջողակ չեք լինի։ Այժմ այս երկիրը այնքան լի է այդ տեսակ բհութերով լի կանանցով՝ ալակշմիներով, որ ես չգիտեմ, թե ինչպես են նրանք կարգավորվելու։ Կանայք պետք է որոշում կայացնեն ազատվել իրենց բհութերից և չշարունակել դրանք իրենց հետ կրել։ Նրանք պետք է մեդիտացիա անեն, նրանք պետք է փորձեն, եթե նրանց քունը տանում է, նրանք պետք է գնան և լողանան, գնան երկու, երեք անգամ, երբեմն այրեն իրենց մի փոքր, նշանակություն չունի։ Տեսեք, որ քնի և երազների մեջ չեք ընկնում։ Եթե դուք բնույթով երազկոտ եք, ապա դուք բհութեր ունեք։ Դա կնոջ պատասխանատվությունն է Լակշմին անձեռնմխելի պահելը։ Այսպիսով դա Լակշմիի Օրն է, երբ մենք ասում ենք, որ Լակշմիի Պուջան է տեղի ունենում, որովհետև դա է այն օրը, երբ դուք ներս եք հրավիրում Լակշմիին, Ռաջալակշմիին, այն Լակշմին, որի միջոցով դուք ընտանիքի արքան եք դառնում, կամ արքայական բարյացակամությունը, կարող եք անվանել, արքայական զգացումը ընտանիքում՝ դա է օրը։ Ապա հաջորդը գալիս է այն օրը, որը ամսվա առաջին օրն է․․․ Դա Իմ նախահայրերի օրացույցն է, քանի որ դուք բոլորդ Իմ երեխաներն եք, դուք նույնպես պետք է նույն օրացույցն օգտագործեք՝ Շալիվահանաների օրացույցը և դա Շալիվահանաների օրացույցի առաջի օրն է։ Եվ ի՞նչ են անում նրանք առավոտյան ժամին այն տոնելու համար։ Նրանք վերցնում են այդ բանկաներից մեկը, Ակվարիումը և շալը դնում դրա հետ և դա դրվում է որպես դրոշ՝ ներկայացնող Ակվարիումը և Մոր շալը։ Այդ պատճառով էլ նրանք կոչվում են Շալիվահանա՝ նրանք, ովքեր կրում են Մոր շալը, «Մոր շալը կրողներ»։ Ահա թե ինչպես են նրանք դա դնում։ Շալը ակվարիումի գագաթին։ Սա իրականում պետք է Սահաջա Յոգերի դրոշը լինի, որը դուք դարձնում եք Ակվարիում կամ կարող ենք ասել բանկա [Ինչպե՞ս եք դա անվանում։ Սափո՞ր։ Կամ սափոր չէ, այլ այս լոթայի պես, ի՞նչպես եք դուք անվանում, այստեղ ոչ մի այդպիսի բան չի օգտագործվում։ Դա կումբհա է, մենք կարող ենք այն կումբհա կոչել և շալը այնտեղ է, այդպիսով նրանք դա նրա վերևում դրեցին։ Այդ պատճառով նրանք] կոչեցին Գուդի Պադվա։ Պադվա նշանակում է լուսնի առաջին օրը Պադվան է, և Գուդի նշանակում է «սա»։ Այսպիսով նրանք դրանք իրար վրա դրեցին և ահա թե ինչպես է, որ այսօր Շալիվահանաների համար Նոր Տարվա օրն է։ Շալը ձեր Մորը ծածկողն է, որը Նրան իր ջերմություն է տալիս և նաև ծածկում Նրա համեստությունը։ Շալը արքայականության, համեստության և պարկեշտության նշան է։ Այդպիսով դուք կանգնում եք Ձեր Մոր այդ արժեքների համար։ Դուք պաշտպանում եք դա, ինչպես Գանեշան է անում։ Միայն մի դեպքում է նա բարկանում, երբ ինչ-որ մեկ որ դեմ ինչ-որ բան է ասում կամ անում, այդ ժամանակ Նա իջնում է։ Այդ պատճառով է Քրիստոսը ասել․ «Իմ դեմ ցանկացած բան ես կհանդուրժեմ, բայց Սուրբ Ոգու դեմ ոչ մի բան չի ներվելու»։ Դա Որդին է խոսում Մոր մասին, ահա թե ինչ է պատահում։ Այսպիսով այսօր երկրորդ օրն է։ Երկրորդ օրը Բիջան է, ինչպես կոչում են, Բհավ-բիջան այն օրն է, երբ եղբայրը և քույրը, ովքեր մի ծառի սերմերն են, ունենում են քնքշանքի այդ մաքուր փոխանակությունը։ Քույրը եղբոր աարտին է անում, նրա վրա տիկա դնում և ապա եղբայրը նրան ինչ-որ բան է նվիրում՝ որպես իր սիրո խորհրդանշան։ Բոմբեյում մենք սկսել ենք դա, և նրանք քույրեր և եղբայրներ են կազմել։ Ես կուզենայի դուք նույնպես կարողանայիք գտնել ինչ-որ մեկին որպես լավ եղբայր։ Բայց ես պարզեցի, որ այս հարաբերությունները այնքան գեղեցիկ ձևով են հաստատվել Հնդկաստանում, որ եթե դրանք կարողանային այստեղ կարգավորվել, սա իսկապես հրճվանքի մեծ օր կլինի Ինձ համար, որովհետև դա նշանակում է՝ դուք հաղթահարել եք անբարոյականության դևին։ Մաքրություն, ամբողջությամբ հանել կիրքն ու ագահությունը ձեր մտքից և այդ քնքշանքը պարգևել մեկին, ով ձեր քույրն է։ Շատ տարածված է Հնդկաստանում, բոլորը այնտեղ քույր ունեն․ բոլոր Սահաջա Յոգերը քույր ունեն և նրանք այդ ձևով հոգ են տանում իրենց քրոջ մասին։ Շատ քաղցր զգացում է, և քրոջ հետ վարվում են ինչպես Ռաուլբայի հետ, ով Դումասի քույրն է, կարող եք պատկերացնել, և իր քրոջ հետ վարվում են նույն վայելչագեղությամբ, ինչպես որ պետք է սեփական քրոջ հետ լինի՝ բոլոր փոխհարաբերություններով և ամեն ինչով։ Այսպիսով սա հինգերորդ օրն է՝ Դվիջան։ Այդպիսով տասներեքերորդից օրվանից հինգերորդ օրը նրանք տոնում են Դիվալին։ Մեզ համար Դիվալին շատ մեծ նշանակություն ունի։ Այն է՝ մեկ լույսից շատ լույսեր են արթնանում և դրանք մեկ գծով են դրվում, այդպիսով նրանք Դիվալի են կոչվում, նշանակում է «գծով շարված լույսեր»։ Այնպես որ երբ դուք բռնում եք Իմ Ձեռքերը՝ մենք բոլորս միասնաբար, դրա միջոցով այդ էներգիան փոխանցվում է և լուսավորյալ ռասա է հիմնվում, և ամբողջ աշխարհը պետք է դառնա ձեր Մոր այդ գեղեցիկ կայսրությունը, որտեղ չկա ոչինչ, բացի ձեր Հոր օրհնանքից և այն վայելումից, երբ Նա տեսնում է, որ Իր Սեփական Ստեղծածը պարում է Օրհնանքի այդ Օվկիանոսի մեջ։ Թո՛ղ Աստված օրհնի ձեզ։