Զրույց յոգերի հետ Mumbai (Հնդկաստան)

Զրույց յոգերի հետ: Մումբայ (Հնդկաստան), 25 Հունվարի 1975 թ. Սահաջան ստեղծվել է միայն Ձեզ համար։ Բայց մարդկության համար Սահաջա Յոգան հասկանալն այնքան էլ հեշտ չէ: Քանի որ, եթե ինչ-որ շատ մեծ բան ձեռք է բերվում առանց ջանքերի, դրա կարևորության, մեծության ընկալման պակաս է մնում, այդ շակտիի (ուժի) հանդեպ հավատի և նվիրվածության պակաս՝ այն ամբողջությամբ ներքին ուշադրությամբ քրտնաջան աշխատանքի միջոցով կլանելու համար։ Ահա թե ինչու եք տեսնում, որ հիմնականում Սահաջա Յոգերը շատ իմիջայլոց են: Բայց այդ այլ Սվամիները, ինչպես գիտեք, նկատել եք, ինչպես են նրանք մարդկանց մտցնում մեդիտացիայի մեջ, և ինչպես են օգտվում նրանցից: Նրանք, ովքեր փող են վերցնում ձեզանից, ձեզ ստիպում ծանր աշխատել և կանգնել ձեր գլխի վրա, ստիպում վարժություններ անել և այլն: Այնպես որ ձեր էգոն բավարարվում է դրանից, և դուք կպչում եք դրան: Տեսած կլինեք այդպիսի մարդկանց, ովքեր տվել են իրենց ամբողջ գումարը, և այլն, և ապա ավլել հատակները այդ Սադհուների համար: Սահաջա Յոգայի ստացումը այնքան անջանք (սահաջա) է կատարվում, որ մարդիկ շարունակում են իմիջայլոց, անլուրջ մնալ դրա նկատմամբ: Ինչպես մեր աչքերը, մենք ունենք դրանք առանց որևէ ջանքի, այդ պատճառով իմիջայլոց ենք դրանց հանդեպ: Չենք գիտակցում նրանց արժեքը, որ այս աչքը այսքան թանկարժեք է։ Բայց այն օրը, երբ մենք մի փոքր ցավ ենք զգում մեր աչքում, այդ ժամանակ մենք հասկանում ենք՝ Ո՜վ Աստված, ահա թե ինչու է այդքան անհրաժեշտ Բադհաները ստանալը։ Եթե ​Բադհաներ չլինեն, ապա Սահաջա Յոգերը երբեք չեն անհանգստանա: (Լսարանում մեկը հարցնում է Բադհաների մասին): Շրի Մատաջին պատասխանում է։ Բադհան կախված է ձեզանից: Քանի դեռ դուք բացասականը կլանում եք, կա Բադհա։ Ի՞նչ անել։ Կան մարդիկ, ովքեր ստացել Read More …