Հարցազրույց Ռեյ Մարտինի հետ Համար Ինը Հեռուստատեսությամբ Channel 9, Sydney (Australia)

Հարցազրույց Ռեյ Մարտինի հետ Համար Ինը Հեռուստատեսությամբ, Ավստրալիա, մայիսի 8 1987թ․։ Հարցազրուցավար: Բարի գալուստ։ Կարծում եմ հնդկական գուրուները վերջին տարիներին ներգրավվել էին Արևմուտքում, երբ Բիթլզը մեզ ներկայացրեց Մահարիշիին։ Նարնջագույն մարդիկ կուրորեն հետևեցին վատին։ Բայց եղել են նաև ուրիշները՝ շատ ավելի արժանահավատ և շատ ավելի հարգարժան։ Իմ հաջորդ հյուրը տիկինն է Բոմբեյից, ում հետևորդները ավելանում են ամբողջ աշխարհով մեկ։ Նա ասում է, որ դուք ունեք ուժ դրականորեն դիմակայելու յուրաքանչյուր խնդրի՝ ամենասովորականից մինչև քաղցկեղ։ Այն ինչ հիմա պետք է անեք դեպի այն կտրել-անցնելն է, դեպի այդ ուժը քայլ անելը։ Ողջունեք խնդրում եմ այս տիկնոջը՝ հռչակված որպես Հնդկաստանի ամենամեծ կենդանի Սուրբը, ով Սահաջա Յոգայի մայր՝ Շրի Մատաջին է։ -Բարի գալուստ։ Ես գիտեմ․․ բարի գալուստ Ավստրալիա, շատ դժվար է Ձեզ համար, որևիցե մեկի համար իր կրոնը ամփոփելը, բայց հնարավո՞ր է արդյոք ասել, թե ինչ է Սահաջա Յոգան։ Շրի Մատաջի։ Այո՛, սահաջա․ «սահա» նշանակում է «հետ», «ջա»՝ ծնված ձեզ հետ:: Սա ծնվել է ձեզ հետ: Մեր ներսում այն ուժն է, որը մեզ կարող է Ոգու կարգավիճակ տալ: Մենք դեռ Ոգին չենք: Մենք մարդկային մակարդակում ենք: Եվ էվոլյուցիոն գործընթացում մենք պետք է այժմ ճեղքում անենք՝ Ոգի դառնալու համար: Դա, իրոք, առանցքային է և բացարձակապես ի վերջո ամենահնարավոր բնական բան է, որ պետք է տեղի ունենա: Դա պետք է պատահի մեզ բոլորիս հետ, և ձեզ համար եկել է ժամանակը՝ ստանալու այդ պաշտոնը, որում դուք Ոգի եք դառնում։ Բոլոր կրոնները խոսել և պատմել են դրա մասին: Բայց մարդիկ, սխալվել են՝ հավատալով, թե արհեստականորեն եթե դուք ասում եք, թե մկրտվել եք կամ թե Բրահմին եք դարձել կամ էլ պիրե Read More …