1st Day of Navaratri, The Discipline Hampstead Town Hall Centre, Hampstead (England)

1st Day of Navaratri, The Discipline 23-9-1984 Այսօր մեծ օր է մեզանից բոլորի համար, (Դուք կարողանում եք այդտեղ ինձ լսել) քանի որ մենք այսօր Նավարատրին ենք տոնում և մենք բոլորս հանդիպում ենք Իմ շրջագայությունից այսքան ժամանակ հետո։ Երբ ես Իտալիայում ասացի, որ Անգլիան տիեզերքի սիրտն է, նրանք չէին ընդունում դա։ Նրանք խիստ ապշած էին այդ հայտարարության վրա։ Նրանք չէին կարողանում հավատալ, որ Անգլիան կարող է տիեզերքի սիրտը լինել։ Պատճառներից մեկն այն էր, որ նրանք զգում էին, որ անգլիացիներին մի անգամ գրոհել էին հռոմիացիները, և այդ ժամանակ նաև հռոմիացիներն էին զգացել, որ անգլիացիները շատ ինքնահավան մարդիկ են։ Նրանք նույնիսկ պարտությունը չէին ուզում ընդունել պարտված մարդուն վայել նրբագեղությամբ։ Նույնիսկ եթե նրանք պարտվում էին, նրանք ինքնահավան էին մնում։ Այնպես որ նրանք չէին կարողանում հավատալ, թե ինչպես կարող են անգլիացիները տիեզերքի սիրտը լինել։ Եթե դա է սիրտը, ապա այդ ի՞նչ վիճակում է տիեզերքը։ Եվ ապա նրանք երկար նկարագրեցին Ինձ անգլիացիների ինքնահավանությունը, և հետո ես զգացի, որ Ինքս այդպիսի մի բան իմացել եմ։ Հիմա, երբ մենք տոնում ենք մեծագույններից մեծագույնը, այս Նավարատրին, պետք է ինչ-որ հատուկ բան լինի դրա մեջ, այն որ մենք պետք է կատարյալ մաքրենք այս սիրտը ամբողջությամբ և դարձնենք այն այնքան մաքուր, որ այն մաքրի այն ամբողջ արյունը, որ հոսում է ողջ մարմնով մեկ։ Այնպես որ այս սրտի բջիջները, որոնք ստեղծել են այս Մեծ օրգանը, պետք է լինեն լավագույնները, որովհետև մարդու մարմնի մեջ սրտի բջիջները ամենալավ բջիջիներն են, ամենաբարձր կարգի, ամենազգայուն։ Եվ այդ սիրտն է, որ արտահայտում է Անահատան, այն ձայնը, որն առանց բախման է։ Մինչ մենք գտնում ենք, որ որոշ մեծ Read More …

Mother Earth and Mahalakshmi Puja Surbiton Ashram, London, Surbiton (England)

Mother Earth and Mahalakshmi Puja, 21-08-1983   Այսօր մենք պետք է մի բան իմանանք Սահաջա Յոգայի և այս Մայր Հողի կապի մասին։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք Մայր Հողի արժեքը։ Նա շատ բարի է եղել ձեզ բոլորիդ հանդեպ։ Նա ներծծել է ձեր վիբրացիաները։ Նա մյուս կողմից նաև տվել է ձեզ ամենը, ինչ տեսնում եք ձեր շուրջը։ Այսպիսով այսօր մենք պետք է հասկանանք Մայր Հողի հետ կապը և մեր մեջ Նրա սիմվոլիկ արտահայտումը։ Ես նաև նախկինում եմ ձեզ ասել, որ Կունդալինին, որը երեք ու կես գալարով է, տեղադրված է եռանկյունաձև ոսկրում։ Այժմ, Կունդալինիի այդ բնակավայրը կոչվում է Մուլադհարա և տիեզերքում արտահայտվում է որպես այս Մայր Հող։ Կամ պուջայում այն ներկայացվում է որպես Կումբհա։ Ես չգիտեմ, թե դուք Կումբհա պատրաստե՞լ եք, թե՞ ոչ։ Այո՞, այո՛, Կումբհան այստեղ է։ Մինչև այսօր, մեր գիտակցության շարժման մեջ մենք փորձում էինք հասկանալ Ամենազոր Աստծուն և մյուս բոլոր հինգ տարերքները, որ մենք կարևոր ենք կոչում։ -Այդ ի՞նչ է։ -Կարծում եմ բարձրախոսը չի աշխատում։ Շրի Մատաջի: Լավ։ -Այդ ի՞նչ է։ -Կարծում եմ բարձրախոսը չի աշխատում։ Նաև գիտակցությունն էլ շարժվել է դեպի մյուս բոլոր չորս տարերքները հասկանալուն, բացի Մայր Հողից։ Դա այդպես պետք է լիներ, որովհետև մինչև ու մինչև բոլոր այս մնացած չորս տարերքների հասկացումը ինչ-որ որոշակի աստիճանի չբերվի, Մայր Հողը չի կարող իրեն արտահայտել։ Ինչպես որ եթե ձեր բոլոր չակրաները, չորս չակրաները բռնված են, դուք չեք կարող բարձրացնել Կունդալինին, դուք չեք կարող Ինքնագիտակցում տալ։ Դուք չեք կարող զանգվածային էվոլուցիոն գործընթաց իրակացնել։ Դրա համար է, որ մենք ունենք Յագյաներ և չորս տարերքները արթնացնելու բոլոր մյուս մեթոդները։ Նրանք երկրպագել Read More …