Diwali Puja, Become The Ideals Temple of All Faiths, Hampstead (England)

Diwali Puja, “Becoming the ideals”. “Temple of all faiths”, Hampstead, London (UK), 6 November 1983. Վիբրացիաներով դուք կարող եք տեսնել, որ երբ դուք պատրաստված եք պուջայի համար, որքան շատ եք ստանում։ Այսօր դուք կարող եք զգալ դա։ Այնպես որ Աստվածայինը շատ անհամբեր է գործելու, միայն թե դուք պետք է պատրաստեք ձեզ։ Եվ բոլոր այս պատրաստությունները ձեզ անչափ օգնելու են։ Քանի որ հիմա մենք Սահաջա Յոգեր ենք, մենք պետք է իմանանք, որ մենք ինչ-որ այլ բան ենք դարձել, քան առաջ էինք։ Մենք Յոգեր ենք, մենք ավելի բարձր մարդիկ ենք, քան մյուսները։ Եվ որպես այդպիսին, մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք նման չենք այլ մարդկային էակներին, ովքեր մի բան ասում են, այլ բան անում, ովքեր կարող են կեղծավորությամբ ապրել։ Այդ պատճառով են այդ բոլոր խնդիրները ծագել բոլոր կրոններից։ Այն անձը, ով ասում է թե ինքը քրիստոնյա է, Այդ պատճառով են այդ բոլոր խնդիրները ծագել բոլոր կրոններից։ Այն անձը, ով ասում է թե ինքը քրիստոնյա է, բացարձակապես հակառակ է Քրիստոսին, ով ասում է, թե մահմեդական է, բացարձակապես հակառակ է Մուհամեդին, ով է ասում, թե Հինդուս է, բացարձակապես հակառակ է Շրի Կրիշնային։ Սա է գլխավոր պատճառը, թե ինչու են բոլոր կրոնները մինչ այսօր ձախողվել, որովհետև մարդկային էակները մեծ-մեծ խոսում են իդեալներից։ Նրանք բոլորն ասում են, որ մենք ունենք այս իդեալը, այն իդեալը, բայց իրենք այդ իդեալները չեն, նրանք չեն կարող ապրել այդ իդեալներով։ Բայց նրանք շարունակում են ասել, որ սրանք մեր իդեալներն են, նրանք մոլեռանդ են դառնում, բայց իրենք այդ իդեալները չեն։ Սահաջա Յոգայով դուք հիմա ունեք մի մեթոդ, ունեք հնարավորություն, որ Read More …