Mother Earth and Mahalakshmi Puja Surbiton Ashram, London, Surbiton (England)

Mother Earth and Mahalakshmi Puja, 21-08-1983   Այսօր մենք պետք է մի բան իմանանք Սահաջա Յոգայի և այս Մայր Հողի կապի մասին։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք Մայր Հողի արժեքը։ Նա շատ բարի է եղել ձեզ բոլորիդ հանդեպ։ Նա ներծծել է ձեր վիբրացիաները։ Նա մյուս կողմից նաև տվել է ձեզ ամենը, ինչ տեսնում եք ձեր շուրջը։ Այսպիսով այսօր մենք պետք է հասկանանք Մայր Հողի հետ կապը և մեր մեջ Նրա սիմվոլիկ արտահայտումը։ Ես նաև նախկինում եմ ձեզ ասել, որ Կունդալինին, որը երեք ու կես գալարով է, տեղադրված է եռանկյունաձև ոսկրում։ Այժմ, Կունդալինիի այդ բնակավայրը կոչվում է Մուլադհարա և տիեզերքում արտահայտվում է որպես այս Մայր Հող։ Կամ պուջայում այն ներկայացվում է որպես Կումբհա։ Ես չգիտեմ, թե դուք Կումբհա պատրաստե՞լ եք, թե՞ ոչ։ Այո՞, այո՛, Կումբհան այստեղ է։ Մինչև այսօր, մեր գիտակցության շարժման մեջ մենք փորձում էինք հասկանալ Ամենազոր Աստծուն և մյուս բոլոր հինգ տարերքները, որ մենք կարևոր ենք կոչում։ -Այդ ի՞նչ է։ -Կարծում եմ բարձրախոսը չի աշխատում։ Շրի Մատաջի: Լավ։ -Այդ ի՞նչ է։ -Կարծում եմ բարձրախոսը չի աշխատում։ Նաև գիտակցությունն էլ շարժվել է դեպի մյուս բոլոր չորս տարերքները հասկանալուն, բացի Մայր Հողից։ Դա այդպես պետք է լիներ, որովհետև մինչև ու մինչև բոլոր այս մնացած չորս տարերքների հասկացումը ինչ-որ որոշակի աստիճանի չբերվի, Մայր Հողը չի կարող իրեն արտահայտել։ Ինչպես որ եթե ձեր բոլոր չակրաները, չորս չակրաները բռնված են, դուք չեք կարող բարձրացնել Կունդալինին, դուք չեք կարող Ինքնագիտակցում տալ։ Դուք չեք կարող զանգվածային էվոլուցիոն գործընթաց իրակացնել։ Դրա համար է, որ մենք ունենք Յագյաներ և չորս տարերքները արթնացնելու բոլոր մյուս մեթոդները։ Նրանք երկրպագել Read More …