Հասարակական ծրագիր։ Մուլադհարայից Վոյդ։ Guildhall Theatre, Derby (England)

Հասարակական ծրագիր։ Մուլադհարայից Վոյդ։ (Գիլդհոլ թատրոն, Դերբի, Անգլիա) Շաբաթ օր, հուլիսի 10, 1982թ․ Սա է հենց իրավիճակը։ Իրավիճակն այն է, որ մենք Աստվածայինի մասին չգիտենք։ Մենք կարդացել ենք դրա մասին, մենք լսել ենք դրա մասին։ Այնքան մարդիկ են գրել դրա մասին։ Հենց պարզում են որ հարցուփորձ կա դրա մասին, նրանք գրքերով հայտվում են։ Գրքեր գրքերի ետևից, հազարավոր գրքեր են նրանք գրել։ Դրանցից քանի՞սն են ճիշտ և քանիսը՝ ոչ։ Անհնար է պարզել, որովհետև մենք իրականում չգիտենք։ Ենթադրենք ինչ-որ մեկը ասում է, որ Բեդֆորդի դյուքը ծնվել է Դերբիշիրում։ Լավ, ինչպե՞ս եմ ես իմանալու։ Ես չեմ իմանա, մինչև չհանդիպեմ մեկի, ով իսկապես այդ տարածքին է պատկանում, ով գիտի դրա մասին։ Նույն կերպ, գիտելիքը, որ մենք ունենք նաև Աստվածայինի մասին շատ շփոթեցնող է։ Բայց դա գիտելիք չէ, դա երբեք գիտելիքը չէ։ Գիտելիքի հասկացությունը ընկալում ենք այնպես, ասես դա ինչ-որ տեսակի մի պատասխան է մեր հարցերին, որը բանական է, որը կարող ենք խելքով հասկանալ, մեր խելքի միջոցով։ Բայց այժմ այս ոլորտը խելքից վեր է, վեր է բանականությունից։ Վեր է բոլոր սահմանափակ բաներից՝ անսահման ոլորտ է։ Բոլոր այսպիսի սահմանափակ ոլորտները կարող են միայն իմացվել ձեր գիտակցության փորձառության միջոցով։ Այժմ սա, պետք է հասկանալ, որ մի շատ նուրբ բան է, թե ինչպես իմանալ մի բան` մեր գիտակցության փորձառությունը։ Ոչ թե մի փորձառություն, թե հանկարծ լույս եք տեսնում, ուրեմն փորձառություն է։ Նկատի ունեմ՝ դուք միշտ էլ կարող եք լույս տեսնել։ Մարդիկ այնքան լավ են զգում, որ ինչ-որ լույս են տեսել՝ հանկարծ իրենց առաջ վառվող։ Ոչ մի մեծ բան չէ։ Կարող է մի որոշ տարածքից դուրս գալ այդ ճառագումը Read More …